«Ինչպե՞ս են ընթացել ՏԻՄ ընտրությունները. ամփոփ գնահատականներ»
20.09.2016
17:09
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի 5 մարզի 317 համայնքում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին գրանցվել են մի շարք ընտրախախտումներ, որոնց մասին բարձրաձայնեցին «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:

Քննարկմանը մասնակցում էին  «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռության անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը և «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռության ներկայացուցիչ  Արմեն Գրիգորյանը։ 
Դավիթ Խաժակյանն ասում է, որ ՏԻՄ ընտրությունների առաջին փուլում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջադրած ավագանիներ ուներ Նոյեմբերյանում և գյուղապետի թեկնածու Ջրառատ գյուղում։  

«Նոյեմբերյանում երկու ավագանիները հաղթահարել են շեմը և շուտով կստանձնեն իրենց լիազորությունները, իսկ Ջրառատ գյուղում մեր գյուղապետի թեկնածուն պարտվել է, տեղի ունեցած մթնոլորոտում մենք արձանագրեցինք խախտումներ: Ի սկզբանե տեղամասի մոտ կային բազմաթիվ կուտակումներ և առաջին իսկ խախտումը, որն արձանագրեցինք այն էր, երբ քաղաքացին եկավ ու տեսավ, որ իր տողում արդեն քվեարկված է և լրացված։ Հանձնաժողովի անդամը դա բացատրեց, որ շփոթմունք է տեղի ունեցել և այլ անձի փոխարեն լրացվել է։ Մենք բնականաբար պահանջեցինք կազմել արձանագրություն և այդ պահին թույլ չտալ, որ քվեարկի տվյալ ընտրողը, ում փոխարեն քվեարկված է։ Մեր իրավաբանները որոշակի ընթացակարգեր ներկայացրին, որոնցով կարելի էր հարթել այդ շփոթմունքը, սակայն հանձնաժողովի նախագահը համարեց, որ կարելի է ուրիշի փոխարեն քվեարկել…Մենք ականատես եղանք, որ այլ քաղաքացու փոխարեն քվեարկում է տեղի ունենում և հանձնաժողովը սրան ականջալուր չեղավ և հրաժարվեց արձանագրություն կազմել»,- ասաց Խաժակյանը:

Նա հավելում է, որ այդ ամենը տեսանյութով պահպանել են և այդ խախտման առնչությամբ իրենք ընթացք են տալու: Ըստ Խաժակյանի՝ հաջորդ խախտումը հաշվարկի ժամանակ դուրս եկած անվավեր ու դատարկ ծրարներն էին։

«Դատարկ ծրարները հայտանիշն են հայտնի «կառուսելի» քվերակության:  Այստեղ մենք պահանջեցինք, որ հանձնաժողովն արձանագրություն կազմի։ Քանի որ  ավագանու և համայնքի ղեկավարի ընտրությունները միաժամանակ էին տեղի ունենում, կային երկու գույնի ծրարներ և երկու գույնի քվեաթերթիկներ, բայց դուրս էին գալիս  ծրարներ, որոնց մեջ այլ գույնի քվեաթերթիկներ էին: Դրանք հենց  անվավեր ծրարներն էին։ Հանձնաժողովը որոշեց դրանք առանձնացնել և վերջում ստացվեց, որ չկարողացան պարզել, թե քանի անվավեր ծրար կա, և ըստ էության, քվեաթերթիկների քանակի խնդիր նաև արաձանագրվեց»,-ասաց Խաժակյանը:

Նա հավելեց, որ այս խախտման հետ կապված կրկին հանձնաժողովից պահանջել են արձանագրություն կազմել, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագարություն կազմել:

«Արձանագրություններ չկազմվեցին, ինչը օրենքի հստակ խախտում էր»,-հավելեց Խաժակյանը: 

Տիգրան Եգորյանը նշեց, որ սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Քաղաքացի-դիտորդի» կողմից մոտ 112 դիտորդների միջոցով դիտարկված 57 տեղամասերից ընդհանուր առմամբ 105 գրավոր դիմում֊-բողոք է ներկայացվել։

Ահազանգերի թիվը եղել է 136 քվեարկությա ավարտի պահի դրությամբ: Այս բողոք֊-դիմումների մեջ ներառված չեն արձանագրությունների և հրապարակված պաշտոնական տվյալների հետ կապված հնարավոր խախտումները:

Ըստ Եգորյանի՝ բոլոր դիմում բողոքները ներկայացվել են ընտրատարածքային ընտրական հանձանժողովներ և Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Բողոքները հիմնականում ծանր տեսակի ընտրախախտումներին են վերաբերում։ Բացահայտվեցին բոլոր այն խախտումների միջոցները, որոնք որ օգտագործվում են համապետական ընտրությունների ժամանակ: Դրանք այլ անձանց փոխարեն քվերակություններն են, չսահմանված նմուշի ծրարների և քվեաթերթիկների օգտագործումը: Սա տեղական մակարդակի խախտում չէ: Կային կենտրոնացված ուղղորդումներ, վերահսկողություն քվեարկության ընթացքի նկատմամբ Ոստիկանության կողմից»,-ասաց Եգորյանը:

Արմեն Գրիգորյանն էլ նշեց, որ կա որոշ ակտիվության մեծացում թե հանրության կողմից, թե քաղաքական ուժերի կողմից ՏԻՄ ընտրությունների նկատմամբ:

«Այս տեսանկյունից մենք տեսնում ենք, որ նույն քաղաքացիների կողմից, ովքեր ցանկանում են դառնալ դիտորդ և վերահսկել ընտրական գործընթացը, հետաքրքրությունը մեծացել է: Բայց այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ընտրական համակարգում շարունակում են առկա լինել, ու մենք տեսնում ենք, որ այդ խնդիրները բացասական ազդեցություն են թողնում ընտրակամ գործընթացի վրա:  Մի շատ կարևոր խնդիր, որը մենք կարող ենք ասել արդեն համակարգային է դարձել, ուրիշի փոխարեն քվեարկելու գործըթնացն է: 317-ից 16 համայնքում մենք դիտարկել ենք, բայց 16-ում էլ այդ խնդիրը արձանագրվել ենք»,-ասում է Գրիգորյանը:

Նա ընդգծում է, որ այս ընտրախախտումը արձանագրվում է  ոչ միայն ՏԻՄ ընտրությունների, այլև համապետական ընտրությունների ժամանակ:

«Սա կապված է ընտրացուցակների փակ լինելու հետ, և եթե քաղաքական համաձայնությունը կա, եթե հրապարակվեն ընտրողների ստորագրված ցուցակները, ապա հնարավորություն կլինի նման ընտրախախտումները քչացնել: Փակ լինելու միջոցով այդ խնդիրը կա և այդ գործիքը կիրառվում է ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով»,-հավելեց Գրիգորյանը:

Տեղեկացնենք, որ «Մեդիա կենտրոնը» քննարկմանը հրավեր էր ուղարկվել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն այնտեղից հրաժարվեցին մասնակցել քննարկմանը:

Ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ի Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ