Քննարկում. «Մարդու իրավունքները 25-ամյա անկախ Հայաստանում»
20.09.2016
13:00
Մարդու իրավունքների պաշտպանության վիճակը 25-ամյա անկախ Հայաստանում դեռ բավականին հեռու է պատշաճ համարվելուց:

Բազմաթիվ են իրավունքների խախատումների դեպքերը հանրային, սոցիալական, քաղաքական ու տնտեսական ոլորտներում: Այս կարծիքին են իրավապաշտպանները, ովքեր «Մեդիա կենտրոնում» սեպտեմբերի 20-ին կայացած քննարկմանը ներկայացրեցին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները եւ մարտահրավերները: 

«Եթե մենք համեմատենք մինչ 1980-ականներին մարդու իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների վիճակն այժմ, անհամենատելի աճ ենք ապրել։ Եթե բնութագրում ենք այսօրվա օրը, շատ հեռու ենք այն ցանկալի արդյունքից կամ մինչև անգամ մեզ համար հասու վիճակներից», - ասաց քննարկմանը մասնակից «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա ճշգրտեց, որ զուգահեռներ չի անցկացնում մարդու իրավունքի տեսանկյունից «էտալոնային երկրների» հետ: Մարդու իրավունքների պաշտպանության ու իրավական պետության կառուցման խնդիրները նա բնութագրեց մեկ նախադասությամբ. «Այս ուղին մենք անցնում են ոչ այնքան միանշանակ ու համաչափ, լի խնդիրներով ու խոչընդորտներով»:

«Մեդիա կենտրոնում» կայացած «Մարդու իրավունքները 25-ամյա Հայաստանում» թեմայով քննարկմանը մասնակցում էին նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժղովի նախագահ Էլինար Վարդանյանը եւ իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանը:

Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանվածության մասին հստակ գնահատականներ դժվար է տալ փորձագետների համար: Սա մեծ ուսումնասիրության թեմա է: Նմանատիպ ուսումնասիրություն իրականացնում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ում եւ հղում կատարեց իր խոսքում Լարիսա Ալավերդյանը:

«Ըստ այդ կազմակերպության ուսումնասիրությունների՝ պարզվում է, որ վերջին 6-7 տարիներին մենք փաստորեն գրեթե դոփում ենք տեղում: Ըստ կազմակերպության կազմած վարկանիշի՝ մենք մնում ենք մասնակի ազատ երկրների շարքում», - պարզաբանեց նա:

Տպավորություն է ստեղծվում, նշում է բանախոսը, որ այս ոլորտում գրանցվող հաջողություններն ի հեճուկս իշխանության են:

«Ինչ որ անում է քաղաքացիական հասարակությունը, կարծես թե ստացվում է՝ ի հեճուկս իշխանության»,-նշեց Ալավերդյանը:

Քննարկման մասնակից Վարդան Հարությունյանը նշում է, որ այսօր այն, ինչ հայաստանյան իրականությունում տիրում է, , ուղղակի խորհրդային ժամանակաշրջանի1970-ականներն է հիշեցնում։

«Երբ որ ճահիճ է, մարդիկ հուսահատ են, երբ որ չգիտեն թե ինչ պետք է անել, երբ որ հույսը կորցրած լքում են երկիրը։ Իսկ դրանք ամենասարսափելի բաներն են», - ասաց Հարությունյանը՝ միեւնույն ժամանակ խոսելով նաեւ ձեռբերումների մասին նշեց,-«Մենք, իհարկե, ունենք ձեռքբերումներ։ Մենք այսօր ունենք խոսքի ազատություն։ Ուզում են մեր իշխանությունները դա, թե չեն ուզում, իրենց գործն է։ Բայց մենք ունենք խոսքի ազատություն և խոսքի համար որևէ մեկին չեն դատում։ Գործողությունների համար դատապարտվողներ կան, դատվում են, ցավոք սրտի»:

Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում վերջին տարիներին անգամ, ըստ միջազգային փորձագետների, Հայաստանում տեղի են ունեցել բավականին մտահոգիչ տեղաշարժեր: Ըստ դիտորդների ու իրավապաշտպան կազմակերպությունների, անցյալ տարի դեկտեմբերին սահմանադրական հանրաքվեին լուրջ խնդիրներ արձանագրվեցին ընտրական իրավունքի խախտումների տեսնակյունից:

Բացի այդ անցյալ տարի էլեկտրաէներգիայի թանկացմամբ եւ այս տարի «Սասնա ծռերի» գործողություններով պայմանավորված իրադարձությունների ժամանակ բազմաթիվ էին խաղաղ հավաքների, ցույցերի ու երթերի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: Խոչընդոտվեց լրագրողների աշխատանքը, նրանցից շատերը բռնության ենթարկվեցին: Մտահոգիչ հայտարարություններով հանդես եկան միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:  

Չնայած առկա վկայություննեին ու տեսանյութերին՝ իրավապահ համակարգի ոչ մի աշխատակից չկանգնեց դատարանի առջև: Այս ամենը հիմք է տալիս հրավապաշտպաններին պնդելու, որ պետական մարմինները ոչ միայն բավարար կամք չեն դրսեւորում ոլորտում առկա խնդիրների լուծման համար, այլեւ փորձում են կոծկել թույլ տրված իրավախախտումները:

«Կարծում եմ, որ ցանկացած երկրի իշխանություն ընդամենը պետք է մեկ նախադասություն ունենա և իր ծրագրերում և իր մտքում` «չխանգարել մարդու իրավունքների կայացմանը»», - ասաց Վարդան Հարությունյանը:

Ըստ Էլինար Վարդանյանի, մարդու իրավունքների պաշտպանության որոլտում առկա ձեռքբերումներն «այնքան էլ պետության արժանիքները չեն»։

«Դա հասարակության արժանիքներն են։ Դա տարբեր հասարակական կազմակերպությունների արժանիքներն են։ Որովհետև այն պարտականությունները, որոնք որ պետությունը պետք է անի օրինակ կապված դատական համակարգի կայացման հետ, դատական համակարգի անկախության հետ, մենք ցավոք սրտի այս ոլորտում որևէ արդյունքներ չենք արձանագրում», - նշեց նա՝ ներկայացնելով իրավունքների խախտումների փակ շրջապտույտը Հայաստանում:

«Խախտվում են իրավունքները, քաղաքացին դիմում է դատարան, դատարանում չի կարողանում պատշաճ կերպով իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը և դա էլ իր հերթին նորից բերում է մարդու իրավունքների խախտումների», - ասաց Վարդանյանը՝ բնականոն համարելով այն հանգամանքը, որ այս իրավիճակում ՀՀ քաղաքացիների համար փրկօղակ է դարձել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Ըստ նրա՝ մարդիկ սպասում են սպառեն ներպետական դատական ատյանները և դիմեն Եվրոպական դատարան։

«Միգուցե դա քաղաքացիների համար տարբերակ է, բայց շատ ցավալի է, երբ քաղաքացին սեփական երկրի դատական համակարգի նկատմամբ չունի այնքան վստահություն, երբ հայցը դատարան ներկայացնելուց առաջին միտքը հենց Եվրոպական դատարան գնալն է»,-նշեց նա։  

Նա նաեւ չհամաձայնեց, որ իրավունքների ու ազատությունների պաշտպանվածության տեսանկյունից Հայաստանը դոփում է տեղում: Բանախոսը վստահ է, որ վերջին տարիներին հետընթաց է արձանագրվել:

«Եթե տիկին Ալավերդյանը գտնում է, որ մենք դոփում ենք տեղում, ես գտնում եմ, որ մենք նույնիսկ նահանջ ենք գրանցում՝ հաշվի առնելով գոնե վերջին երկու տարիների ընթացքում հավաքների ազատության իրավունքի կոպտագույն խախտումները։ Եթե նախկինում խախտումները լինում էին, ապա վերջին երկու տարիներին դրանք բացահայտ կոպիտ կերպով են իրականացվում ե դրանք բնականաբար իրենց արտահայտությունը գտնում են տարբեր միջազգային կառույցների զեկույցներում», - եզրափակեց բանախոսը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ