Քաղհասարակության գնահատականը Ընտրական օրենսգրքի շուրջ նախաստորագրված համաձայնագրին
13.09.2016
11:00
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դրական քայլ են որակում սեպտեմբերի 10-ին իշխանության և ընդդիմության միջև նախաստորագրված համաձայնագիրը Ընտրական օրենսգրքի շուրջ:

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ով մասնակցում էր սեպտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» անցկացված մամլո ասուլիսին, ասում է, որ տարիներ շարունակ քաղհասարակության կառույցները, դիտորդական կազմակերպությունները և  քաղաքական ուժեր բազմիցս բարձրաձայնել են, որ Հայաստանում ընտրացուցակաները բացակայող անձանց հաշվին կեղծվում են և օգտագործվում իշխանության շահերից բխող արդյունքներ արձանագրելու նպատակով:

«Դա ասվել է բազմիցս տարբեր հարթակներում և դրան տարիներ շարունակ չեն տրվել լուծումներ: Այս համաձայնագրով հիմքեր են դրվում որոշակի ձևով, որոշակի մեխանիզմներով լուծել այդ առաջ քաշված հարցերը»,-ասում է Այվազյանը:

Փաստաթղթում ներառվել են ընդդիմության և քաղհասարակության կարևորագույն պահանջները՝ ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը, ինչպես նաև ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանումը՝ ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և գործընթացի ուղիղ հեռարձակմամբ: 
«Այն մեխանիզմները, որոնք որ առաջարկվում են, դեռ պետք է կյանքի կոչվեն, որպեսզի երևա, թե դրանք որքանով են գործում և որքանով կարող են կանխարգելել, բայց տեսականորեն այսօր մեզ հույս են տալիս, որ պատշաճ կիրառվելու դեպքում և պատշաճ հանրային վերահսկողություն իրականացնելու դեպքում, նրանք իսկապես կարող են կանխարգելել այդ մեխանիզմը՝ այդ ցուցակների հաշվին ուռճացված թվեր ներկայացնելը և արդյունքներ կեղծելը»,-ասում է Այվազյանը:

Նա հավելում է, որ ձևավորվել է այնպիսի մի միջավայր, որտեղ իշխանությունները ստիպված էին գնալ որոշակի զիջումների. «Որպեսզի որոշ չափով շահեն հանրային վստահությունը կամ առնվազն ցույց տան, որ իրենք պատրաստ են որոշակի հանրային քայլեր ձեռնարկել հանրային վստահությունը վերականգնելու համար»:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին մասնակցում էի նաև «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

«Հաշվի առնելով այն, որ ամբողջ ընտրական օրենսգիրքը բազմաթիվ խութեր և պրոբլեմներ ունի, աներկբա է, որ պետք է դրական քայլ գնահատվի այս համաձայնագրի նախաստորագրումը և պետք է այս օրինակ համաձայնագրերը պետք է ողջունվեն, մասնավորապես այս համաձայանգիրը, որ բազմաթիվ էական խնդիրներ լուծելով, իրական հնարավորություն է ստեղծում ընտրակեղծարարության տարբեր դրսևորումների դեմ պայքարելու համար»,-ասաց Տիգրան Եգորյանը:

Նա հստակեցրեց, որ ամենաէական կետերից են ստորագրված ցուցակների հրապարակման և հատկապես քաղհասարակության կողմից բազմիցս ներկայացված մեթոդով և մեխանիզմներով հրապարակման փաստը:

«Սա էապես հնարավորություն կտա կանխարգելելու այլ անձանց փոխարեն քվեարկությունները, լցոնումները և քվեարկության արդյունքների կեղծման տեսքով արտահայտվող խախտումները: Բավականին էականա է նաև քրեական օրենսդրության խստացումը և էլեկտրոնային սարքերով քվերակողների գրանցում իրականացնող տեխնիկական մասնագետների բաց մրցույթները, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք»,-հավելեց Եգորյանը:

Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ հասարակության մեծամասնության մոտ կա համոզմունք, որ քվեարկությանը մասնակցած անձանց թիվը հավելագրվում է Հայաստանից բացակայողների հաշվին:

«Մի քանի հարյուր, հազար քվե ավելացվում է և դա բաշխվում է իշխանությունների հայեցողությամբ: Եվ ընտրողների քվեարկած ցուցակների հրապարակումը և այն մեխանիզմները, որոնք այստեղ դրված են, որ տեղամասերը հագեցվելու են տեսախցիկներով, որ ուղիղ հեռարձակվելու է, սա իհարկե առաջընթաց է: Առաջընթաց է ոչ բավարար, սակայն անհրաժեշտ է, որպեսզի տեղի ունենա փոփոխություն: Ընտրական  ինստիտուտների նկատմամբ վստահությունը բացասական է, շատ ցածր է, և սա կարող է շարժել տեղից, փոփոխել աստիճանաբար»,-նշեց Զեյնալյանը:

Քննարկման մյուս բանախոս Բորիս Նավասարդյանն էլ ընգծեց, որ ԸՕ-ի շուրջ քննարկումների և բանակցությունների ամբողջ գործընթացը դժվարանում էր նրանով, որ տարիների ընթացքում կուտակվել է  բավականին հիմնավորված, խորը անվստահություն իշխանությունների նկատմամբ ցանկացած խոստում իրականցնելու առումով:

«Բնականաբար, եթե դա չլիներ, միգուցե աշխատանքը այս ամիսների ընթացքում շատ ավելի արդյունավետ լիներ և կտար շատ ավելի լավ արդյունքներ, սակայն այն, ինչ մենք այսօր ունենք բնականաբար չի կարող չգնահատվել: Ուղղակի խնդիրը նրանում է, որ մենք նաև գիտենք, որ ոչ միայն ստորագրած կամ խոստացած այլ նույնիսկ խորհրդրաանով ընդունված շատ դրույթներից իշխանությունը հետո հետ է կանգնում: Այնպես որ այստեղ էլ մնում են որոշակի մտահոգություններ»,-նշում է Նավասարդյանը:

Նա ընդգծում է, որ հանրային վերահսկողության մեխանիզմները շատ կարևոր են և դրանց անբավարար լինելը Ընտրական օրեսնգրքում արձանագրված են քաղաքացիական հասարակության կողմից:

«Խոսքը և դիտորդական առաքելությունների լիազորությունների մասին է և լրագրողների ազատ գործելու հնարավորության մասին: Թեև դա կապված չի անմիջապես օրենսդրության հետ, ավելի շատ քաղաքական կամքի դրսևորման խնդիր է, մենք մեր հայտարարության մեջ նշում ենք անհրաժեշտությունը, որպեսզի ընտրական հանձնաժողովներում ներառված լինեն նաև հնարավորինս իշխանության հսկողության կամ ազդեցությա տակ չգտնվող մարդիկ, այսինքն անկախ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Սա որպես առաջարկություն հայտարարությունում կա»,-հավելեց Նավասարդյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
«ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում»
14.02.2018
12:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ