Իրավական գնահատական Գնել Հայրապետյանի սեփականության հարցով դատական գործին
08.09.2016
11:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս ՀՀ քաղաքացի Գնել Հայրապետյանի սեփականության հարցով դատական գործի վերաբերյալ, որին մասնակցում էր նաև Գնել Հայրապետյանի փաստաբան Վարդան Առաքելյանը:

Դեռևս 2007-ին Գնել Հայրապետյանը  դիմել է Ծաղկաձորի քաղաքապետարան ու թույլտվություն ստացել այնտեղ բացօթյա առևտրի գործունեություն ծավալելու համար: Այնուհետեև Ծաղկաձոր համայնքի ավագանին 09.09.11թ. որոշել է քաղաքային սեփականություն համարվող մի քանի հողակտորներ աճուրդային կարգով օտարել: Հողամասերից մեկը աճուրդ-վաճառքով գնել է Գնել Հայրապետյանը: Քաղաքապետի որոշմամբ՝ 0,27 հա հասարակական կառուցապատման համար օգտագործվող հողամասը 12,825,540 դրամով օտարվել է Գնել Հայրապետյանին: Կնքվել է առուվաճառքի պայմանագիր, կատարվել է գույքի սեփականության իրավունքի պետական գրանցում:

Գնել Հայրապետյանը պատմում է, որ հողամասը գնելուց հետո այնտեղ կառուցել է հանրային սննդի օբյեկտ, որը շահագործել է մինչև 2013թ.:

«Այդտեղ գազ, լույս, կոյուղի ամեն ինչը ես եմ կառուցել ու սկսել եմ աշխատացնել մինչև 2013թ.: Դրանից հետո իբր իմ շատ մոտ բարեկամին՝ Օնիկ Բաղդասարյանին 2 տարի վարձակալությամբ տվեցի այդ տարածքը: Եղել է բանավոր պայմանավորվածություն մեր մեջ: Որ ժամկետր լրանում էր, ասեցի որ վճարելու ժամանակն է, ինքն ինձ բավականին պարտքեր ուներ (50 հազար դոլար): Վճարելու փոխարեն, որոշեցին, որ ավելի լավ է ուրիշ հարցեր լուծեն, իմ սեփականությունը ձեռքիցս խլեն ու իմ պարտքերը չփակեն»,-ասում է Հայրապետյանը

Օնիկ Բաղդասարյանը 2015թ. ապրիլին, ընդդեմ Ծաղկաձորի քաղաքապետարանի և կադաստրի պետական կոմիտեի, դիմել է վարչական դատարան՝  Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան 39 հասցեում գտնվող 2700քմ (0.27հա) մակերեսով հողամասի նկատմամբ 2009թ. սեփականության իրավունքի պետական  գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Որպես հետևանք՝ Օ. Բաղդասարյանը պահանջել է նույն հողամասի նկատմամբ  հետագայում ընդունված բոլոր վարչական ակտերը և Ծաղկաձորի քաղաքապետի որոշումը՝ Գնել Հայրապետյանին հողամասը վաճառելու մասին, դրա հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ևս անվավեր ճանաչել: Պատճառաբանությունն այն է, որ հողի վրա կառուցված շինություններն ինքն է կառուցել, հետևաբար պետք է վաճառքի նախապատվությունը տրվեր իրեն: Գնել Հայրապետյանը դատավարությանը ներգրավվել է որպես երրորդ անձ:

Նշենք, որ կառավարության որոշման հիման վրա վիճելի հողամասը 2008թ. «Հայանտառ» ՓԲԸ-ից փոխանցվել է  Ծաղկաձոր համայնքին: Իսկ 2009թ. այդ հողն արդեն հանդիսացել է  քաղաքի սեփականությունը, ինչն էլ հիմք է տվել պետական գրանցում կատարելու և հետագայում աճուրդով վաճառելու համար:

«Օնիկ Բաղդասարյանը հիմք է դրել, որ իբր ինքը տեղյակ չի եղել աճուրդի մասին, բայց աճուրդի մասին հայտարարություն է տրվել թերթով ու չեմ կարծում, որ քաղաքապետը պետք է ընկներ տներով զգուշացներ, որ հայտարարություն է տրվելու: Ու հետաքրքիր էր Ծաղկաձորի քաղաքապետարանի պահվածքը, այնտեղի ներկայացուցիչը եկավ դատարան ու ասաց, որ իրենք այդ ժամանակ չեն աշխատել, չեն կարող տեղեկություն տալ, ինչ ձև է այդ ամենը ընթացել, բայց միևնույն ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչը ասաց, որ Օնիկ Բաղդասարյանը տեղյակ չի եղել աճուրդի մասին»,-նշեց Հայրապետյանը:

Հայրապետյանը նշում է , որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում. «Այդ մարդիկ փորձ ունեն, այս դեպքից առաջ գազի կալոնկա են կարողացել սեփականացնել: Այստեղ միանշանակ կոռուպցիոն ռիսկեր կան, խնամի-բարեկամ կապ, Օնիկ Բաղդասարյանը խնամի դատավոր ունի և չի բացառվում, որ այդ կապերը օգտագործել է»,-ասում է Հայրապետյանը և հավելում, որ այժմ այդ տարածքը չի շահագործվում և Օնիկ Բաղդասարյանն ունի նաև 450 հազար դրամի հոսանքի պարտք այդ տարածքում:

Արդյունքում Օնիկ Բաղդասարյանի հայցը բավարարել է մասնակի: Անվավեր է ճանաչել Ծաղկաձորի քաղաքապետի՝ վիճելի հողատարածքը Գնել Հայրապետյանին վաճառելու մասին որոշումը: Անվավեր են ճանաչվել նաև առուվաճառքի պայմանագիրը, Գնել Հայրապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Գնել Հայրապետյանը դժգոհում է, թե դատավորը շահագրգռվածություն է ունեցել և իր նախաձեռնությամբ է փոխել հայցի հիմքն ու առարկան:

Հայրապետյանի փաստաբան Վարդան Առաքելյանն ասում է, որ այս գործով վտանգավոր երևույթ է ի հայտ գալիս դատական համակարգում:

«Վտանգավորությունը կայանում է նրանում, որ վարչական Վերաքննիչ դատարանը հրապարակում է որոշում, որտեղ բացարձակ որևէ  պատճառաբանություն չկա: Սա կամայկանության բացարձակ արտացոլում է: Վերաքննիչ բողոքը բերվել էր այն հիմքերով, որ վարչական դատարանը դուրս էր եկել հայցի առարկայի շրջանակից և չէր կատարել օբյեկտիվ քննություն, վկաների հարցաքննությունը հարմարեցրել էր գործի փաստերին այն դեպքում, երբ որ վկաները այլ փաստարկներ էին տալիս: Վերաքննիչ վարչական դատարանը որևէ  անդրադարձ չի արել վերաքննիչ բողոքում բարձրացված իրավական 7 հարցադրումներին և չի կատարել անդրադարձ հայցի հիմքին ՝ առարկան փոխելուն»,-նշեց Առաքելյանը:

Այժմ գործը այժմ բողոքարկվել է Վճռաբեկ դատարանում: Փաստաբանն ասում է, որ ցանկալի կլիներ գործը լուծում ստանար Հայաստանի դատական համակարգում, հակառակ դեպքում իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ