Հասարակական վերաբերմունքը կտրուկ փոխվել է դեպի ԵԱՏՄ անդամակցությունը
01.09.2016
12:00
Համաձայն «Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ. հասարակական կարծիքի ուսումնասիրության» արդյունքների՝ Հայաստանում հասարակական տրամադրություններն ու կարծիքները ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ ամբողջովին փոխվել են:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեցին Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և հետազոտության փորձագետ, սոցիոլոգ Ռուբեն Սարգսյանը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված հետազոտությունը ներկայացնում էր 2014, 2015 և 2016 թթ-ին իրականացրած հարցումների համեմատական թվերը:

«Ուսումնասիրության նպատակն է, որպեսզի մենք հետևենք և տեսնենք հանրային տրամադրությունների փոփոխությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի՝ այս երկու հիմնական վեկտորների վերաբերյալ»,-ասաց Սաքունցը:

Հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մազերում և Երևանում: Երեք տարիների ընթացքում էլ հարցման անցկացման ձևաչափը և ժամանակահատվածը եղել է նույնը:

«Այն հարցին, թե Հայաստանը պետք է անդամակցի ԵՄ-ի՞ն, թե՞ ԵԱՏՄ-ին, 2016-ին հարցվողների մեծամասնությունը պատասխանել են, որ ԵՄ-ին: Իրավիճակը փոխվել է, եթե նախկինում գերակշռում էր ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը, ապա ներկայումս կտրուկ նվազել է: Ամենաբարձրը՝ 41 տոկոսը,  նախապատվություն են տվել եվրոպական կառույցների անդամակցությանը իսկ հարցվածների 25 տոկոսը նախապատվությունը տվել է ԵԱՏՄ-ին:Մինչդեռ 2014-ին ԵՄ-ի կողմնակիցները կազմել էին 25 տոկոս, 2015-ին 24 տոկոս, իսկ 2016-ին աճել է: ԵԱՏՄ-ի կողմնակիցները կազմել են 38 տոկոս 2014-ին և 36 տոկոս 2015-ին, այսնինք մենք նկատում ենք նվազման տենդենցը»,-ասում է Սարգսյանը:

Նա հավելում է, որ ակնհայտ նվազում է արձանագրվել նաև երկուսին անդամակցել ցանկացողների թվում: Ըստ փորձագետի՝ բոլոր մարզերում եղել է աճ դեպի ԵՄ անդամակացությունը, և նվազում դեպի ԵԱՏՄ-ն:

«Թե արական, թե իգական սեռի մոտ աճել է նախապատվությունը դեպի ԵՄ և նվազել դեպի ԵԱՏՄ: Իսկ նախկինում ըստ հետազոտությունների, հիմնականում արական սեռի ներկայացուցիչները ԵԱՏՄ-ի կողմնակից էին, իսկ կանայք՝ ԵՄ-ի»,-հավելում է Սարգսյանը:

Արթուր Սաքունցը ընդգծում է, որ այստեղ մարզային առանձնահտկություններ չկան և ընդհանուր առմամբ բնակչությնա մոտ համաչափ է այդ կողմնորոշումների և կարծիքների փոփոխությունը:

«Այսինքն  սա ոչ թե բնակության վայրի կամ մարզային առանձնահատկություն է, այլ ընդհանուր տենդենց է: Ակնհայտ է որ ԵԱՏՄ-ի անդամագրման փաստը և այն հիմնավորումները, որոնք ներկայացնում էին հանրությանը, ըստ էության չեն իրականացվել, չեն ապահովվել, և հանրությունը իր վերաբերմունքով խոսում է այն մասին, որ ակնկալիքները բավարար չի համարում ԵԱՏՄ-ի անդամակացության հետ կապված»,-նշում է Սաքունցը:

Նա ընդգծում է, որ  այստեղ խզում և լուրջ հակասություն կա պաշտոնական քաղաքականության և հանրային տրամադրությունների միջև, և ըստ նրա, քաղաքական վերնախավը պետք է հաշվի առնեն հանրային տրամադրությունների այս փոփոխությունը:

«Վերաբերմունքի և դիրքորոշման փոփոխության պատճառները պարզ են. տնտեսական ակնկալիքները բավարարված չեն, էնէրգետիկ ակնկալիքնեը բավարաված չեն, անվտանգության գործոնների հետ կապված ակնկալիքները նույնպես բավարարված չեն: Այսնիքն որևէ խոստում, կամ որևէ հիմնավորում, որ ներկայացնում էին այս 3 տարվա ընթացքում, չի իրականացվել և հանրությունը հստակ օբյեկտիվ ներկայացնում է իր վերաբերմունքը»,-հավելեց Սաքունցը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
«Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները»
23.07.2018
13:00
Հուլիսի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» թեմայով քննարկման ընթացքում քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հուլիսի 17-ին Շիրակի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ գրանցված միջադեպը գնահատեց ահաբեկչություն տեղացիների նկատմամբ․
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ