Ի՞նչ մասնակցություն են ապահովելու ընդդիմադիր և իշխանական կուսակցությունները գալիք ՏԻՄ ընտրություններում
31.08.2016
12:00
Գալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերելու՝ ի տարբերություն նախորդ տարիների, ինչը դրական միտում է Հայաստանի ներքաղաքական կյանքում:

Այս առնչությամբ միաձայն տեսակետներ հայտնեցին ընդդիմադիր և իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ  սեպտեմբերի 18-ի և հոկտեմբերի 2-ին  ՏԻՄ ընտրությունների համար ԲՀԿ-ն Հայաստանի շուրջ  86 համայնքներում առաջադրումներ է  արել:

«ԲՀԿ-ն միշտ ՏԻՄ ընտրությունները կարևորել է և ՏԻՄ ընտրություններին պատշաճ կերպով իր մասնակցությունն է ունեցել:  Այս ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն արդեն  ունի առաջադրումներ։ Մենք ունենք  կուսակցականներ, որոնց առաջադրել ենք և ունենք նաև անկուսակցական թեկնածուներ, որոնց սատարում և պաշտպանում ենք։ Այս ՏԻՄ  ընտրությունները ես կուզեի  առանձնացնել նրանով, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո  առաջին անգամ ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենում և Հայաստանի մեծությամբ երկրորդ ու երրորդ քաղաքներում ունենք ավագանու ընտրություններ: Մենք պետք է տեսնենք, թե տվյալ քաղաքներում՝ ավագանու ընտրություններում, ինչ արդյունքով պետք է ունենանք քաղաքապետ: Շատ լավ գիտակցելով այդ պատասխանատվությունը և նոր փոփոխությունների հնարավորությունները՝ մենք մասնակցում ենք շատ ներկայանալի ավագանու կազմով թե Գյումրիում, թե Վանաձորում: Այն համայնքներում, որտեղ որ մենք ներկայացրել ենք մեր թեկնածուներին, բավականաչափ ներկայանալի և հարգանք վայելող  անձինք են, և մենք բավականաչափ համոզմունք ունենք, որ ընտրություններից հետո մենք ներգրավվածություն կունենաք ՀՀ  ՏԻՄ համակարգում»,-ասաց Էնֆիաջյանը:

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխպատգամավոր Լենա Նազարյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասում է, որ իրենց կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցելու շատ փորձ չունի, քանի որ ստեղծվել է 2015-ին:

«Թեև այս տարվա ապրիլի 12-ին արդեն մասնակցել ենք Հրազդանի ընտրություններին մեր մոտեցումներն ու դիրքորոշումն այն է, որ անպայման պետք է մասնակցել բոլոր այն ՏԻՄ ընտրություններին այն համայնքներում, որտեղ մենք կունենանք թեկնածուներ, և մենք բնականաբար ձգտելու ենք, աշխատելու ենք այդ ուղղությմաբ, որպեսզի գտնենք այն մարդկանց, ովքեր կցանկանան մեր կուսակցության կողմից առաջադրվել»,-ասաց Նազարյանը:

Սեպտեմբերի 18֊-ի և հոկտեմբերի 2-֊ի ՏԻՄ ընտրությունների համար «Քաղաքացիական պայմանագիրը» առաջադրումներ է կատարել 3 գյուղական համայնքում և  3 քաղաքային:

«Ընդհանուր ունենք 47 թեկնածու, որոնց մեծամասնությունն իհարկե ավագանու անդամներ են Գյումրի, Վանաձոր և Կապան քաղաքներում։ Իսկ մյուս 3 գյուղական համայնքներում մենք առաջադրել ենք համայնքնի ղեկավարի թեկնածուներ»,-նշեց Նազարյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահ Արաիկ Հովհաննիսյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ գալիք ՏԻՄ ընտրությունները որոշակի  առանձնահատկություն են ներկայացնում, քանի որ առաջիկայում համապետական խորհրդարանական ընտրություններն են լինելու:

«Գյումրի և Վանաձոր քաղաքներում սահմանադրության փոփոխություններից հետո ընտրությունները նոր կարգով են անցկացվելու և այստեղ ուզում եմ հատուկ նշել, որ Գյումրիում և Վանաձորում ավագանու ընտրություններ են լինելու։ Եվ սա իսկապես կարևոր է, քանի որ պետք է կարևորել ավագանու ինստիտուտի կայացումը հետագա գործընթացներում:  ՀՀԿ-֊ի համար ՏԻՄ ընտրությունները  հերթական ընտրություններ են, որովհետև մենք միշտ բոլոր ընտրություններին ակտիվ մասնակցություն ենք ունեցել։ Եվ դրա վառ վկայությունն է նաև այն, որ այսօր գործող համայնքների ղեկավարների մոտ 75 տոկոսը մեր կուսակցության ներկայացուցիչներն են՝ ավագանու անդամների բավականին մեծ քանակությամբ: Սրանք խոսուն փաստեր են, որ կուսակցության համար կարևոր է տեղական ինքնակառավարումը, որովհետև հենց այդտեղ առաջնային դիրքերում է ստեղծվում ազգաբնակչության և իշխանության կապը, և այդ առաջնային խնդիրներն են, որոնք ծավալվում են տեղական ինքնակառավարման մարմինների առջև: Շատ կարևոր է, որպեսզի մենք ունենանք ՏԻՄ այնպիսի համակարգ, որի վրա կխարսխվի ընդհանուր մեր իշխանական ամբողջ բուրգը»,-նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ սեպտեմբերյան և հոկտեմբերյան ընտրություններին ՀՀԿ-ն կրկին մեծ ակտիվությամբ է հանդես գալու և գրեթե բոլոր համայնքներում առաջադրվել են իրենց թեկնածուները, որոնք ներկայացնելու են կուսակցությունը, իսկ որոշ տեղերում ներկայանում են դաշինքներով:

«Կան տեղեր, որտեղ ոչ թե ուղղակի կուսակցականի ենք պատշպանելու, այլ այն թեկնածուին, ով առավել նպաստավոր է և այդ համայնքում կարող է առավել արդյունավետ իրականացնել  տեղական ինքնակառավման մարմինների լիազորությունները,  և մենք նրանց էլ հենց տեղում օժանադակություն կցուցաբերենք: Մեզ համար ինքնանպատակ չէ, որ լինի ՀՀԿ-ի ներկայացուցիչ: Շատ կարևոր է, որ իսկապես այդ աձը կարողանա այդ համայնքի շահերը ներկայացնել»,-հավելեց Հովհաննսիյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.amհասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ