«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պայքարելու է համայնքներում իշխանությունը վերցնելու համար
29.08.2016
11:00
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է սեպետմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին նախատեսվող ՏԻՄ ընտրություններին և ընդհանուր թվով 53 թեկնածու է առաջադրել՝ փոքր և մեծ համայնքներում մրցակցություն ապահովելու համար:

Այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Մենք շատ ենք կարևորում ՏԻՄ ընտրությունները: Հայտնի խոսք կա, որ ժողովրդավարությունը սկսում է տեղերից, մեզանում եղել են մոտեցումներ, որ պետք է վերևից գնալ և  վերևից փոխելով իջնել ներքև, մենք գտնում ենք որ ներքևից վերև փոխելու հնարավորությունները ավելի ժողովրդավարական են, ավելի իրական են և ավելի շատ քաղաքացիական հասարակության ներգրավվածություն կարող են ապահովել, քան վերևից՝ մի մարդու կողմից դեպի ներքև փոփոխություններ իրականացնելը, ինչը ես գտնում եմ ոչ այդքան էլ ժողովրդավարական: Որտեղ որ մենք ունենք համայնքի ղեկավարի թեկնածու, այդ թեկնածուները չեն առաջադրվել, որ մասնակցեն ընտրություններին, նրանք հաղթելու լրջագույն շանսեր ունեցող թեկնածուներ են, և մենք պայքարում ենք այդ համայնքներում իշխանությունը վերցնելու համար»,-ասաց Մարուքյանը:

Համայնքի ղեկավարի համար «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է թեկնածուներ Վանաձորում, Սիսիանում, Նոյեմբերյանում և Ջրառատում:

«Իսկ մնացած համայնքներում, որտեղ ունենք ավագանու թեկնածուներ, ավագանիներով փորձելու ենք տեղական ժողովրդավարության մշակույթը ձևավորել, բյուջեի նկատմամբ վերահսկողություն սահմանել և փորձել ավագանու աշխատանքը այնքան լավ կազմակերպել, որ սպասվող 2017-ի խորհրդարանական ընտրություններում թե «Լուսավոր Հայաստանի» բրենդը, թե ավագանու կողմից իրականացված աշխատանքը բերի նրան, որ մենք լրջագույն ձայներ կարողանանք ստանալ նշված համայնքներում»,-ընդգծեց Մարուքյանը:

Վանաձորում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը արդեն հաստատված է, այն կազմված է 35 անդամից: Այն գլխավորում է Քրիստ Մարուքյանը՝  Վանաձոր համայնքի քաղաքապետի թեկնածուն:

«Վանաձորում մինանշանակ է, որ ոչ թե հաղթելու շանսեր ունենք, այլ հենց մենք էլ հաղթելու ենք: Որովհետև բոլոր մեր ուսումնասիրությունները և այլ կուսակցությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այնտեղ հանրապետական կուսակցությունը պարտվելուէ  և հաղթելու շանսը պատկանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը»,-վստահորեն նշեց Մարուքյանը:

Անդրադառնալով Գյումրիի ՏԻՄ ընտրություններին՝ Մարուքյանը ընդգծեց, որ իրենք համագործակցում են ԳԱԼԱ կուսակցության հետ:

«Գյումրիում իրավիճակն այլ է. մանրամասն ուսումնասիրություններ ենք իրականացրել. երկու արտակարգ հնարավորություն ենք ունեցել առանձին ցուցակով մասնակցելու, ուժեղ թեկնածույով հանդես գալու, բայց մեր հաշվարկներով դա բերելու էր նրան, որ լավագույն դեպքում ունենալու էինք խմբակցություն Գյումրի համայնքում: Գյումրիում համագործակցում ենք ԳԱԼԱ կուսակցության հետ, «Լուսավոր Հայաստանը» միակն է, որը ԳԱԼԱ-ի ընտրական ցուցակում ունի ավագանու թեկնածուներ: Կարևոր է, որ ԳԱԼԱ կուսակցությունը հաղթի Գյումրիի ՏԻՄ ընտրություններում: Գյումրի խնդիրները ԳԱԼԱ-ն ավելի լավ է պատկերացնում, քան մենք՝ որպես նորաստեղծ կուսակցություն»,-պարզաբանեց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստանը» գալիք ՏԻՄ ընտրություններում ներկայացվել է ՀՀ 5 մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Արմավիրում, Լոռիում և Շիրակում:

«Ընդհանուր համայնքի ղեկավարի 7 թեկնածու ունենք. Սյունիքի Սիսիան քաղաքում, Տավուշի Նոյմեբերյան, Այրում և Ճոճկան համայնքներում, իսկ Արմավիրում և Ջրառատում մեկական թեկնածուներ»,-նշեց Թանդիլյանը

Կուսակցության ավագանու ցուցակը բաղկացած է 53 անդամից, որոնց մեծ մասը՝ 35-ը Վանաձորի ցուցակում են: 18 ավագանու անդամներն այլ ընտրատեղամասերում են՝ Լոռիում, Տավուշում և Գյումրիում:

«Ջրառատում երկար տարիներ հաղթում է իշխանական թեկնածու, և մենք այսօր իսկապես ունենք լուրջ թեկնածու՝ Արման Ղուկասյանը,  ով բոլոր հնարավորություններն ու պոտենցիալը ունի այնտեղ հաղթելու: Հաջորդ շեշտադրումը, որ ուզում եմ անել Սիսիանի քաղաքապետի առաջադրումն է,  ով միակ կին թեկնածուն է, որ այսօր առաջադրվում է որպես համայնքի ղեկավար»,- հավելեց Թանդիլյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիակենտրոն» ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելո ւհամար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ