«Անդրիաս Ղուկասյանը չի կատարել իրեն վերագրված հանցագործությունը». փաստաբան
23.08.2016
11:00
Վաղը Վերաքննիչ դատարանը կքննի և որոշում կկայացնի՝ Սարի թաղի դեպքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, որի համար փաստաբանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Այս առնչությամբ այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին մասնակցում էին Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, Անդրիաս Ղուկասյանի կինը, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը և հանրային գործիչ, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով:

«Հասկանալի է, որ Անդրիաս Ղուկասյանը նշված հանցագործությունը չի կատարել և այս գործը մյուս սովորական քրեական գործերից տարբերվում են նրանով, որ ըստ էության այս քաղաքական գործիչների գործողությունները եղել են հանրության աչքի առջև: Այսինքն նույնիսկ ուղիղ եթերով հեռարձակում է եղել և բոլորին պարզ է, թե ով ինչ գործողություններ է կատարել, մասնավորապես Սարի թաղում և Ազատության հրապարկից սկսած: Բայց Անդրիաս Ղուկասյանը և մյուս քաղաքական գործիչները մեղադրվում են նրա համար, որ ի սկզբանե Ազատության հրապարկից կոչեր անելով նպատակ են ունեցել հրահրելու զանգվածային անկարգություններ, մասնավորապես անձանց երթով տարել են ոչ թե Խորենացի փողոց, այլ Սարի թաղ և հետագայում էլ որոշակի գործողություններ կատարելով, հանգեցրել են նրան, որ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ: Ըստ մեղադրանքի՝ ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրվել»,-ասում է Սահակյանը:

Նա ընդգծում է, որ Սարի թաղում կատարվածը որևէ կերպ չի կարելի համարել զանգվածային անկարգություն:

«Դա եղել է սովորական խաղաղ հավաք, և եղել է միջամտություն ոստիկանների կողմից և անձինք ենթարկվել են դաժան ծեծի, հատուկ միջոցներ է կիրառվել անձանց նկատմամբ, ոչնչացվել է անձանց գույքը, և սրանք գործողություններ են, որոնց համար պետք է պատասխանատու լինի Ոստիկանությունը»,-ասում է Սահակյանը՝ անդրադառնալով հուլիսի 29-ի դեպքերին:

Փաստաբանը՝ Անդրիաս Ղուկասյանին կալանավորելը, որակում է որպես ակնհայտ քաղաքական հետապնդում նրա նկատմամբ:

«Ու դա այն բանի համար, որ Անդրիաս Ղուկասյանը փորձել է ոչ միայն սեփական կարծիք ունենալ, այլև դա արտահայտել: Եվ ցանկացել է պայքարել այլոց իրավունքների համար, նա ուղղակի չի հանդուրժել մարդու իրավունքների խախտումը, փորձել է միջամտել դրան՝ արտահայտելով իր կարծիքը, օգտվելով իր խոսքի ազատությունից և հավաքներին մասնակցելու իրավունքից: Սա ակնհայտ միջամտություն է Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածով նախատեսված խոսքի ազատության և հավաքների ազատության իրավունքին, և մենք հետևողական ենք լինելու, եթե այս հարցը լուծում չստանա ՀՀ-ում, իսկ ես վստահ եմ որ չի ստանալու, Եվրոպական դատարանը ճանաչի այս խախտումը: Իսկ կալանքը միջամտություն է նրա  ազատության իրավունքին կոնվանցիայի 5-րդ հոդվածով»,-նշում է Սահակյանը:

Նա հավելում է որ ներկայացված չէ որևէ  նյութ և ապացույց, որով կարող են հիմնավորել, որ Անդրիաս Ղուկասյանը  կատարել է իրեն վերագրվող հանցագործությունը:

«Ընդհանրապես չի եղել հիմք, որ նրան կալանավորեն, քանի որ չի եղել ռիսկ թաքնվելու: Նրան կալանավորել են իր տան մոտից և որևէ գործողություն, որը կարող էր խոսել նրա մասին, որ նա թաքնվում է քննությունից, չի եղել: Մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան, որպեսզի դատարանը ստուգի օրինականությունը նրա կալանավորման և դիմել ենք Վերաքննիչ դատարան՝ վիճարկելու նրա ձերբակալման օրինականությունը, որն ի սկզբանե եղել է անօրինական: Երկու բողոքը մեկ վարույթում է և  վաղը կքննվեն Վերաքննիչ դատարանում»,-ասում է փաստաբանը:

Ինչպես հայտնի է, վերջին օրերին միայն  երկու քաղաքական գործչի՝ «Ժառանգություն կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցն է փոխվել և գրավի դիմաց նրանց ազատ են արձակել:

Լուսինե Սահակյանը կարծում է, որ նման որոշում Վերաքննիչ դատարանը պետք է կայացնի նաև Անդրիաս Ղուկասյանի համար, քանի որ քաղաքական գործիչների դեպքում մեղադրանքները նույնն են, ուղղակի անուններն են փոխված:

 «Սա չեմ համարում լրիվ օրինական լուծում, բայց սա այն լուծումն է, որ անձինք իրենց ազատությունից զրկված չեն լինի և կփորձեն իրենց իրավունքները պաշտպանել արդեն ազատության մեջ»,-հավելեց Սահակյանը:

Անահիտ Թարխանյանը կարծիք հայտնեց, որ  Անդրիաս Ղուկասյանը միանշանակ պետք է ազատ արձակվի:

«Պետք է ազատ արձակվի առանց որևէ  գրավի դիմաց, այսինքն պարզապես պետք է հաշվի առնվի նրա անձ լինելը, իր պատշաճ քաղաքացի լինելը: Շատ դժվար է պատկերացնել, որ լինելով մի մարդ, ով երկար տարիներ ղեկավարում է մի կազմակերպություն, որը նախագծում է հուշարձան Ոսկեպարում զոհված ոստիկանների համար, կկազմակերպի զանգվածային անկարգություններ, կամ կփորձի այլ ձևով մոտենալ ոստիկաններին: Դատարանը պետք է հաշվի առնի իր ընդհանուր բնութագիրը, էությունը որպես անձնավորություն, և իր վերջին բոլոր ելույթները, որոնք վկայում են իր սկզբունքային մոտեցման մասին, որոնք բոլորը  սահմանադրական և օրենսդրական դաշտի մեջ են: Դա պետք է լինի օրինական որոշում»,-նշեց Թարխանյանը:

Թամար Հովհաննիսյանն էլ առաջադրված մեղադրանքները համարեց կեղծ:

«Դրանք պարզապես թխած են բոլորի համար նույն բառերով, ուղղակի անուններն են փոխած:  Դա չի կարող կոչվել արդարադատություն, արդարադատությունը լինում է, երբ հավասարապես երկու կողմերին էլ նայում են, թե ով ինչն է խախտել: Այնտեղ կային անձինք, որոնք ոստիկանի հագուստ չէին կրում, քաղաքացիական հագուստով էին, չգիտես որտեղից էին հայտնվել ու սադրում էին: Անդրիաս Ղուկասյանը այդքան օրենքից հասկացող մարդ լինելով, ո՞նց կարող էր ասել քարերով խփեք ոստիկաններին: Առաջադրված մեղադրանքների մեջ ոչ մի աղերս չկա այն ամենի հետ, ինչ որ քարոզում է և շարունակելու է քարոզել Անդրիաս Ղուկասյանը: Նա շատ լավ գիտի ինչ է  քաղաքացիական ահնազանդությունը, շատ լավ գիտի, որ դա քարեր վերցնելը ու ոստիկաններին խփելը չի: Նրանք ազատ պետք է լինեն, որովհետեև անմեղ են, և նրանց փոխարեն շատ և շատ հանցագործներ կան, որոնք պետք է լցնեն բանտերը»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիակենտրոն» ծրագրի խմբագիր/համակարգող:

ՀեղինակիհետկապվելուհամարգրեքLilitarakelyan@pjc.amհասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ