Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձը և դրա հետեւանքները Հայաստանի համար
19.08.2016
12:00
Թեպետ Թուրքիայում հուլիսի կեսերին զինվորականների կազմակերպած ռազմական հեղշրջման փորձը ձախողվեց, այնուամենայնիվ այդ երկրում տեղի է ունենում հեղափոխություն: Սա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղափոխությունն է, որի նպատակն է մաքսիմալ թուլացնել զինվորականությանը, հզոր քաղաքական գործոն դարձնել իսլամիստներին, փոխել սահամանադրությունը եւ երկրի ողջ իշխանությունը կենտրոնացնել իր՝ նախագահի ձեռքում: Այս կարծիքին է ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Կիրո Մանոյանի, Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբացկության անդամ Շիրակ Թորոսյանի ու Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանի մասնակցությամբ օգոստոսի 19-ին Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը եւ  Հանրային լրագրության ակումբը «Մեդիա կենտրոն»-ում համատեղ քննարկում անցկացրին «Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձը և դրա հետեւանքները Հայաստանի համար» թեմայով:

Ձախողված հեղաշրջում

Թուրքիայում հուլիսի 15-ին ձախողված ռազմական հեղաշրջման փորձը խորը մտահոգության տեղիք տվեց հարեւան հարավկովկասյան երկրներում: Հայաստանը ևս ակնդետ հետեւում է Թուրքիայի իրադարձություններին, որտեղ զանգվածային ձերբակալությունները շարունակվում են, արտակարգ դրությունը պահպանվում է, իսկ երկիրն ավելի է մոտենում ավտորիտար ռեժիմին:

Թուրքիայի կառավարությունը հեղաշրջումը ծրագրելու մեջ մեղադրում է Ֆեթհուլլահ Գյուլենին՝ Միացյալ Նահանգներում բնակվող իսլամական հոգեւոր առաջնորդին՝ պահանջելով նրա արտահանձնումը: Հարավ Կովկասյան երկրներում Գյուլենն ու նրա կողմնակիցները իրենց ազդեցությունն են ունեցել մասնավորապես Ադրբեջանում, որտեղ վերջին շաբաթներին պաշտոնական Բաքվի հրահանգով փակվում են բոլոր այն կառույցներն ու հաստատությունները, որոնք գործել են Գյուլենի աջակցությամբ։

Պաշտոնական Երևանն առաջին օրերին համարժեք արձագանք չտվեց Թուրքիայում տեղի ունեցած զարգացումներին: Իսկ արդեն հուլիսի 17-ից հետո, Հայաստանում առաջ եկած ներքին խնդիրների պատճառով, այս հարցն ընդհանրապես կարծես երկրորդ պլան մղվեց, այն դեպքում, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, իսկ պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Թուրքիայի նախաձեռնությամբ:

ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակը, որ այս թեմայի վերաբերյալ հոդված է հրապարակել, որի անգլերեն տարբերակը հասանելի է այստեղ՝ https://goo.gl/CsMY1B, անդրադարձավ այս խնդրին՝ պարզելու, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի համար Թուրքիայում վերջին զարգացումները, Թուրքիա-Ռուսաստան մերձեցումը և Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների վատթարացումը։

Շահեց Էրդողանը

Այն, որ տապալված հեղաշրջումից շահեց ու դրա շահառուն դարձավ Էրդողանը, չեն կասկածում քննարկմանը մասնակից բոլոր երեք բանախոսները: Նրանից Կիրո Մանոյանն անգամ հիշեցրեց Էրդողանի՝ Ստամբուլ վերադառնալուց հետո հնչեցրած խոսքերը. «Կարծես թե սա աստծուց ուղարկած բարիք էր, որ մենք կարողանայինք հարկ եղած մաքրագործումը կատարել...»: Այժմ Թուրքիայում, ըստ Մանոյանի բնորոշման, ընթանում է Էրդողանի հեղաշրջումը, որը զուգորդվում է ձերբակալություններով ու ռեպրեսիաներով:

«Բերման է ենթարկվել մոտ 60 հազար մարդ, ձերբակալվել` մոտ 20 հազար մարդ, դրա համար էլ բանտերում տեղ չկա», - հավելեց նա:

Հեղաշրջման տապալված փորձից հետո Թուրքիան որոշակի վերախմբագրումներ կանի յուր տարածաշրջանային քաղաքականության մեջ: Ըստ Մանոյանի դա առաջին հերթին կանդրադառնա Սիրիայի հետ կապված խնդրիներին: «Թուրքերն արդեն սկսել են խոսել այն մասին, որ Սիրիայի խնդրի լուծումն առանց Ռուսաստանի այլևս չեն պատկերացնում: Կարծես թե, իրենք պատրաստ են իրենց մոտեցումները Սիրիայի հարցում առնվազն որոշ փոփոխության ենթարկել», - ասաց նա՝ նշելով, որ ռադիկալ փոփոխություններ տարածաշրջանային այլ խնդրիների վերաբերյալ Թուրքիայի մոտեցումներում պետք չէ սպասել:

Ըստ Ստեփան Սաֆարյանի, եթե ժամանակին Թուրքիան ժողովրդավարություն խաղալով էր փորձում Արևմուտքին ու Եվրոպային խաբել, բայց այդ ընթացքում ընդլայնել իր ազդեցությունը, այժմ էլ իսլամականության գործոնի խաղարկմամբ այդ խաղը կտանի արևելյան վեկտորով: «Եթե ժամանակին Թուրքիան ուներ նաեւ ներքին զսպիչ մեխանիզմներ իր արտաքին քաղաքականության հարցում, դրանք էին խորհրդարան ու կառավարություն, ապա այժմ, երբ ամեն ինչ կենտրոնանում է Էրդողանի ձեռքում, Թուրքիան դառնում է ավելի վտանգավոր: Առանց ներքին զսպաշապիկների և արտաքին վերահսկողության Թուրքիան շատ վտանգավոր է», - ասաց նա:

Այն, որ Թուրքիան մարտահարավեր է Հայաստանի համար համաձայն է նաեւ ՀՀԿ խմբացկության անդամ Շիրակ Թորոսյանը: Սակայն նա հակադարձեց, որ այս հեղաշրջումից հետո չէ, որ Անկարային պետք է դիտարկել որպես մարտահրավեր: «Թուրքիան իր գործողություններում հակահայկական կեցվածքով ու դիրքորոշումներով, շրջափակմամբ, ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանին ցուցաբերած բացահայտ աջակցությամբ արդեն մարտահրավեր է», - ասաց պատգամավորը:

Ռուսաստան-Թուրքիա-Իրան առա՞նցք

Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցան մի շարք տարածաշրջանային աշխարհաքաղաքականության տեսնակյունից բավականին կարեւոր իրադարձություններ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկը մյուսի հետեւից հանդիպեց Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի ու Հայաստանի նախագահների հետ: Բարձր մակարդակի այս հանդիպումներից հետո պաշտոնական ու ոչ պաշոնական խողովակներով սկսեցին խոսել Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցության ֆորմատի ստեղծման մասին, ինչը կարող է մեծ ազդեցություն ունենալ հատկապես Հարավային Կովկասի վրա:

Այնուամենայնիվ հայաստանյան փորձագետները թերահավատ են, որ Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցության ֆորմատը իրական ու խորքային համագործակցության դաշտ կդառնա:

«Նրանք ավելի շատ Արևմուտքի նկատմամբ կեցվածի պատճառով են այսպիսի միասնական կերպար որդեգրում: Չեմ կարծում, որ հասնեն ռազմավարական գործընկերության, բայց կունենան որոշակի գործակցություն՝ առնվազն առևտրատնտեսական բնագավառում: Իսկ ռազմավարականի չեն հասնի, քանի որ ունեն տարածաշրջանում շահերի տարբերություններ, անվստահություն»,-կարծում է Կիրո Մանոյանը:

Թեպետ, ըստ Սաֆարյանի սա Արեւմուտքի հետ գժտվածների համագործակցության «ակումբն» է, որը հնարավոր է չունենա մեծ հեռանկար, սակայն Հայաստանը պետք է ուշադրությամբ հետեւի, թե ռուս-թուրքական վերջին պայմանավորվածություններից հետո, ինչպես է փոխվում Թուրքիայի քաղաքականությունն Ուկրաինայի ու Սիրիայի հարցերում: «Եթե այս երկու Ռուսաստանի համար շատ կարեւոր ուղղություններում Թուրքիան գնաց զիջումների, ապա դրա դիմաց նա ինչ-որ մի բան պետք է ստանա: Հնարավոր է Ռուսաստանի զիջումն էլ լինի Հարավային Կովկասում: Ուստի Հայաստանը պետք է շատ ուշադիր հետեւի այս իրադարձությունների զարգացումներին», - եզրափակեց նա: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
Գործող խորհրդարանը չի ներկայացնում հանրության կամարտահայտությունը
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանում կազմակերպված «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման տարբերականներն ու մեխանիզմենրը» թեմայով հանրային քննարկամն ընթացքում բանախոսները խոսեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության ու գործող խորհրդարանը ցրելու տարբերակաների մասին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ