Հասարակական և մշակութային գործիչները զինված հարձակման և ընթացիկ բանակցությունների մասին
27.07.2016
13:00
Հայաստանում խորը հասարակական-քաղաքական ճգնաժամ է: Համատարած ատելություն է տիրում իշխանական էլիտայից դեպի հասարակություն եւ հասարակությունից՝ իշխանություն: Այս տարիներին իշխանության կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի հասարակությունը դեգրադացվի, ձեւավորվի հենց այս մթնոլորտը, որի արդյունքում տեղի ունեցավ այս պայթյունը: «Սասնա խռեր» զինված խմբի անդամներն կատարել են քայլ, այժմ պետք է լինի իշխանության ադեկվատ պատասխան քայլը, որը չկա:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» հուլիսի 27-ին կայացած «Հասարակական և մշակութային գործիչները զինված հարձակման և ընթացիկ բանակցությունների մասին» թեմայով քննարկմանը հայտարարեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Թուխիկյանի կարծիքով Երևանում ստեղծված իրավիճակի արմատներն ավելի խորն են, քան դրանք հաճախ փորձում են ներկայացնել իշխանության այս կամ այն ներկայացուցիչները: «Սա տարիներով շարունակվող մթնոլորտի արդյունք է: Այն մթնոլորտի, որը սադիստական է: Այժմ իրավիճակը որեւէ բանով չի առանձնացվում Հիտլերի, Ստալինի, Թալեաթի, Քադաֆիի նման տականքների գործելաոճից: Սա նույն ձեռագիրն է, նույն մեթոդը: Մեկը պարզապես որոշել է, որ ինքն է եւ վերջ, մյուսը որոշել է, որ իր կուսակցությունն է ու վերջ: Սա մի օր պայթելու էր», - ասաց նա՝ հավելելով, որ տարիներ շարունակ հասարակությունը իսկապես առաջնորդի կարիք ունի, որը կխոսի իր հետ:

«Մեզ հետ չի խոսում ՀՀ նախագահը, չի խոսում մտավորականը, չի խոսում հոգեւորականը: Ուղղակի թքած ունեն, հասկանո՞ւմ եք: Կաթողիկոսը իրենից երեւի ցածր է համարում խոսել իր հոտի հետ: Չկա իմաստուն մի մարդ, սա մեր ողբերգությունն է: Մեզ բանի տեղ չեն դնում, ուրեմն մենք ի՞նչ պիտի անենք՝ չարություն», - ասաց նա՝ հավելելով, որ Վազգեն Առաջին վեհափառից հետո չի եղել մի մարդ, որը ընդունելի կլինի, վստահելի եւ անբասիր հեղինակություն հասարակության համար: «Այժմ մեզ որոշակի մակարդակում ղեկավարում են հոգեպես անհավասարակշիռ մարդիկ, սա շատ վտանգավոր է», - ասաց նա:

Ասուլիսին մասնակից «Ռադիո Վան» ռադիոկայանի ստեղծագործական բաժնի ղեկավար, հաղորդավար Եգոր Գլումովի կարծիքով հիմնական խնդիրները հասարակության մեջ են, որի ծնունդն է հենց իշխանությունը: «Եթե իշխանություններն ունեն սադիստական հակումներ, հասարակությունն էլ ունի այդպիսի հակումներ: Խնդիրն այն է, որ մեզ նվաստացնում են, մենք նվաստանում ենք, մեզ առաջարկում են ընտրակաշառք, մենք վերցնում ենք, դա է խնդիրը», - կարծում է նա: 

Անդրադառնալով Խորենացի փողոցում ստեղծված իրավիճակին՝ նա այն նկարագրեց մեկ բառով՝ «անհասկանալի»: «Անհասկանալի մարդիկ անհասկանալի բաներ են ասում, այդ ամբոխը, որը հավաքված է, չի հասկանում ինչ պետք է անի, չի հասկանում ինչի համար է հավաքված եւ չի հասկանում ուր է գնալու», - ասաց Գլումովը՝ հավելելով, որ կողմերը, որքան էլ հայտարարեն, որ չեն ցանկանում արյունահեղություն, սակայն իրենց գործողություններով գնում են հենց այդ ճանապարհով:

«Արյուն է թափվել եւ ցավոք, դա արդեն նորմա է մեզ համար, մինչեւ չլինի հերթական զոհը: Պատմության մեջ էլ նման խնդիրները, ցավոք, լուծվել են զոհերով ու արյունով: Ես էլ եմ ասում՝ զենքով չլինի, բայց հանգուցալուծումը միայն դա է, ուրիշ ոչ մի բան չկա:  Մենք առաջին զոհին կարծես արդեն մոռացել ենք: Մեզ թվում է՝ մեր բոլոր խնդիրները պետության մեջ են, բայց հասարակության մեջ էլ խնդիրներ կան, եւ այդ խնդիրները 25 տարեկան չեն», - ասաց նա: 

Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը Նարինե Թուխիկյանը տեսնում է փոխզիջումների տարբերակով: «Իմաստնությունը երկու կողմին էլ չէր խանգարի:

Ավելի զորավոր լինի իշխանություն՝ իբրև գլուխ: Տղաներն առաջին քայլն արեցին: Հիմա գնդակն իշխանության մոտ է, մարդասիրական, քրիստոնեական քայլեր անի»,- ասաց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը:

Այդ տարբերակը, ըստ Գլումոի կաշխատեր, եթե իշխանավորները «ավելի մոտ լինեին ժողովորիդն»: «Գուցե այդ ժամանակ այլ ձև կլիներ ամեն ինչ», - նշեց նա՝ հավելելով, որ 21-րդ դարի յուրաքանչյուր հասարակություն և իշխանություն ապրում են զուգահեռ տիեզերքներում: «Այդ տիեզերքները որևէ ձև իրար հետ չեն առնչվում», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները
11.12.2018
12:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։
«Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ»
10.12.2018
15:30
Դեկտեմբերի 10-ի Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) մամուլի ասուլիսը «Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ» թեմայով։
«Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»
10.12.2018
12:00
Դեկտեմբերի 10-ին Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱՎանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլիասուլիսը «Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»թեմայով:
Քննարկումների շարք. 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններ
09.12.2018
13:00
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների շարք:

ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ