Ինչո՞ւ տապալվեցին իշխանությունների ու զինված խմբի բանակցությունները. փորձագետներ
26.07.2016
15:00
ՀՀ իշխանությունների եւ Երևանում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամների հետ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ տապալվեցին մի քանի պատճառներով: Հիմնական խնդիրը բանակցությունների ընթացքի թերի կազմակերպմամբ էր պայմանավորված: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հուլիսի 26-ին կայացած քննարկմանը նշեցին բանակցային գործի փորձագետները:

Բանակցությունների տապալումից հետո նոր գործընթացի մասին խոսք չկա: Հակառակը,  երկու կողմից էլ աճում է լարվածությունը: ՊՊԾ գնդի տարածքի վրա դրոններ ու ուղղաթիռներ են պտտվում, գնդի պատերից մի հատված են քանդել: Սա, ըստ փորձագետների, հոգեբանական գրոհ է կոնկրետ գործողություններով, որը բանակցային գործընթացում հաճախ է կիրառվում: Նպատակն է ուժ ցույց տալով հակառակորդի վրա ճնշում գործադրել: Ըստ փորձագետների՝ եթե տեղի ունենա գրոհ, ապա լրիվ նոր իրավիճակ կստեղծվի:

Դատելով Բալասանյանի, ԱԱԾ-ի ու ոստիկանության վերջին հայտարարություններից, որոնք ավելի շատ վերջնագիր են հիշեցնում, կարելի է ասել, որ բանակցություններն այս պահին գնում են հետին պլան: Երկու կողմերից ներկայացվող փոխադարձ վերջնագրերի, կոշտ հայտարարությունների ֆոնին կոմպրոմիսի հասնելու մասին ձայները հնչում են ավելի ու ավելի թույլ:

Ի՞նչ թերություններ ու առավելություններ ուներ իշխանությունների ու զինված խմբի միջեւ բանակցային գործընթացը, ինչո՞ւ այն ընդհատվեց եւ արդյոք կարո՞ղ է վերականգնվել: Այս հարցերի շուրջ «Մեդիա կենտրոնում» քննարկմանը մասնակցեցին բանակցային գործի մասնագետ Աշոտ Խորշուդյանը, բանակցային գործի մասնագետ, ամերիկյան CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու (տեսազանգի միջոցով Բոստոնից) Արթուր Մարտիրոսյանը եւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը: 

«Իշխանությունների ու «Սասնա ծռերի» տղաների միջեւ բանակցություններում ամենաառաջին բանը, որ պետք է բանակցային տեսանկյունից արվի՝ խնդիրները հասկանալն է: Կար պատանդի խնդիր, հիմա չկա, կա զինյալ ապստամբների խնդիր, կա ցուցարարների պահանջ: Կախված խնդիրներից պետք է ընտրվեն կողմերը»,-ասաց բանախոսը՝ առանձնացնելով ճգնաժամային բանակցությունների տարբերությունը, որի դեպքում ոչ բոլոր խնդիրներն են, որ պետք է լուծվեն: Նրա խոսքով կողմնակի խնդիրները միանգամից պետք է ջնջվեն և մնան միայն ամենակարևորները:

Նրա խոսքով, Վիտալի Բալասանյանը վստահելի խողովակ էր, ով կարողացել էր վստահություն ստեղծել կողմերի միջև: «Նա բանակցային փորձ ուներ, բայց արդյո՞ք այս իրավիճակում նա կարող էր միայնակ կիրառել իր հմտությունն ու ներդնել դրանք:Այս իրավիճակում պրոֆեսիոնալ թիմ էր հարկավոր, որ չկար: Արդյունքում բոլոր ընդգրկված մարդկանց ջանքերի շնորհիվ տապալվեց այդ միջնորդությունը, ու հիմա կրկին փնտրում են միջնորդ»,- ասաց Խուրշուդյանը:  

Ըստ Արթուր Մարտիրոսյանի, բանակցային որոշումների տեսակյունից, գործընացը պետք էր կազմակերպել այնպես, որպեսզի կողմերը չգնային ծայրահեղական դիրքորոշումների ֆիքսման ճանապարհով: «Այսինքն՝ գործընթացը չվերածվեր զրոյական ելքով խաղի, երբ մեկ կողմի հաղթանակը, նշանակում է մյուսի ամբողջական տապալում կամ պարտություն: Այն, ինչ տեղի էր ունենում բանակցային գործընթացում հասարակությունը պետք է իմանար ոչ թե զինված խմբի ներկայացուցիչներից, նույն Ալեք Ենիգոմշյանից, այլ բանակցողների խմբից», - ասաց նա:

Բոլոր ճգնաժամային բանակցությունները, պնդում է փորձագետը, վարվում են ծայրահեղական մոտեցումների շուրջ: «Բանակցողների խնդիրը հենց այն է, որ փոխեն խաղը, վերցնեն ինչ-որ չափով իրավիճակն իրենց ձեռքը: Սակայն այդ խաղը հնարավոր չէ փոխել, եթե տեղեկատվությունը գնում է ոչ կենտրոնացված մի տեղից, այլ ամեն անգամ հանրային մակարդակում ֆիքսվում են կողմերի ծայրահեղական մոտեցումները», - հավելեց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի գործողություններին և բանկցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններին՝ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ պետք է տարածքից դուրս հանեն դիպուկահարներին, որպեսզի  բանակցությունները վերսկսվեն ու ավելի վստահելի լինեն: Այնուամենյանիվ այս պահին նա չի տեսնում իշխանության մոտ բանակցությունները վերսկսելու ցանկություն: «Որքան ես հասկացա որոշում է կայացվել ուժային մեթոդներով հարցը լուծել»,- ասաց նա՝ հավելելով, որ դա միջազգային հումանիտար իրավունքի նորմերին հակասում է:

Իրավիճակը լարվածության թոթափման համար, ըստ Գրիգորյանի հայտարարությամբ, պետք է հանդես գա պետության ղեկավարն ու նշի, որ ԼՂ հակամարտության շրջանակներում տարածքների հանձնում չի նախատեսվում: «Հենց սա է ամենամտահոգիչ փաստը «Սասնա ծռեր»-ի տղաների համար», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր 

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները
11.12.2018
12:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։
«Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ»
10.12.2018
15:30
Դեկտեմբերի 10-ի Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) մամուլի ասուլիսը «Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ» թեմայով։
«Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»
10.12.2018
12:00
Դեկտեմբերի 10-ին Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱՎանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլիասուլիսը «Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»թեմայով:
Քննարկումների շարք. 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններ
09.12.2018
13:00
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների շարք:

ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ