«Ճգնաժամից ե՞լք, թե՞ ավելի մեծ ճգնաժամի պատճառ. հասարակական և մշակութային գործիչները զինված հարձակման մասին»
22.07.2016
17:00
Շուրջ մեկ շաբաթ առաջ Երևանում զիված խմբի հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» անցկացրեց բանավեճ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում «Ճգնաժամից ե՞լք, թե՞ ավելի մեծ ճգնաժամի պատճառ. հասարակական և մշակութային գործիչները զինված հարձակման մասին» թեմայով:

Հաղորդման հյուրերն էին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ ՄինասյանըՀանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

Սուրեն Զոլյանն ասում է, որ իրադարձությունները խոսում են խորագույն ճգնաժամի մասին, որն ապրում է Հայաստանը:

«Տեղի ունեցող իրադարձությունները այդ ճգնաժամի ապացույցն են: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ինչ որ ձևով պառալիզացված են իշխանության թևերը և այդ օրպերացիան հնարավոր չէր իրականցնել: Իշխանության մի թևի՝ հատկապես ուժայինների կողմից,  հնարավորություն է տրվել այդ օպերացիան իրակացնելու: Այդ ինչպես կարող է պատահել, որ մոտավորապես 30 հոգի, բոլորը խստագույն հսկողության տակ գտնվող, որոնց հեռախոսները լսվում է, ամեն մի քայլը տեսագրվում է, կարողանան այդքան զենք հայթհայթել ու գրավել ոստիկանական մի գունդ, որտեղ մոտ մի 40 պահակակետ կա:  Ես կարծում եմ, որ իշխանության մի թևը հնարավորություն տվեց, որ այդ օպերացիան նախաձեռնեն և իրականացնեն: Սա իմ ենթադրությունն է և հենց ուժայինները պետք է հիմա պատասխան տան, թե ինչպես դա տեղի ունեցավ: Ես կարծում եմ, այս նույն հարցը Սերժ Սարգսյանը ինքը պետք է բարձրացներ ուժայինների առջև»,-ասում է Զոլյանը:

Արմեն Մարտիրոսյանը հիշեցնում է2008-ի իրադարձությունները և ընդգծում, որ դեռ այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը այնքան ուժ ուներ, որ կարող էր իշխանությունը վերցնել:

«Համենայն դեպս Լևոն Տեր-Պետրոսյանը, մտածելով պետության մասին, ասում էր, որ այդ ձևով վերցրած իշխանությունը, նույն ձևով պետք է հետ տաս ու չգնաց պետությանը դեմ:  Մենք չհարգելով, չընդունելով այդ ձևը եկանք հասանք նրան, որ այսօր Ժիրայր Սեֆիլյանը «Սասնա ծռեր» խմբի տղաները իրենց այս արարքով, այս քայլով հենց այս ձևն են առաջարկում փոփոխության: Երբ որ քաղաքական հարցի քաղաքական ճանապարհով լուծումը իշխանությունը թույլ չի տալիս, ապա ծնվում է մի ուժ,  որ քաղաքական հարցը ուժային ճանապարհով է ուզում լուծել: Հիմա եթե սրան էլ չլինի արձագանք ու դաս չքաղի Սերժ Սարգսյանի բանդան, ապա կգա հաջորդ փուլը, կգան թաղի տղաներ ու իրանք իրանց ձևով կդնեն ոչ քաղաքական հարցեր ու ոչ քաղաքական ձևով»,-ասում է Մարիտրոսյանը:

Նա հավելում է, որ այս իրավիճակում պետք է հրաժարական տան Ոստիկանապետն ու ԱԱծ-ի ղեկավարը:

«Եթե այս գունդը կարելի է վերցնել, որը յուրհատոկ գունդ է, ապա մնացած գնդերի վիճակը ի՞նչ է:  Իշխանությունը պետք է արձագանքի սրան «ցտեսություն» ասելով»,-ասաց Մարտիրոսյանը:

Մկրտիչ Մինասյանն էլ նշեց, որ այս ամենը կուտակվել է բազմաթիվ տարիների պատասխան չտրված հարցերի հետևանքով :

«Մենք պերմանենտ գտնվում ենք այս վիճակում: Անցած տարի էլեկտրաէներգիայի հարցն էր, նախանցած տարի մեկ այլ հարց էր: Մարդիկ բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները չեն ստանում չինովնիկներից: Եթե դու մարդկանց այնպես չես վերաբերվում ինչպես քեզ հավասար քաղաքացիների, այդ մարդկանց արհամարհում ես, ստորացնում, այդ ամենը ցինիզմի աստիճանի է հասնում ու այս ամենը ավելի վատ դեպքերի կարող է հասցնել: Ես այս տղաների ազնվության վրա չեմ կասկածում, այս մարդիկ կռվել են կամավոր Արցախում, բազմաթիվ փորձանքներից են դուրս պրծել, և հիմա դուրս է գալիս, որ այս լայն, գունավոր աշխարհում հանկարծ իրենք մահապաարտ են դառել: Դա սոսկալի բան է, մենք ուրեմն մի եզրի ենք հասել, որ իշխանությունները չեն զգում:  Կարող  է սա էլ պատասխաններ չունենա, բայց հաջորդը կլինի արդեն օրհասական: Բոլոր ռեյտինգներով մենք արդեն ցածր ենք գտնվում աշխարհի ընկալման տեսանկյունից»,-նշեց Մինասյանը:

Նա ընդգծեց, որ անգամ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ չի նկատվում, որ իշխանության բոլոր թևերը ունեն այդ պատասխանտվությունը:

 «Իսկ եթե նույն ձև զինված մարդիկ մտնեն ատոմակայական, նույն ձև զինված մարդիկ ցանկանան այլ բան անել: Նրանց արածը հասկանալի է, որ կոչ են անում,  որ երկրի վիճակը վատ է, բոլորով համախմբվեն, սթափվեն: Ես ուզում էի նախագահի հայտարարության տողերի արանքում կարդայի, որ իշխանության բոլոր թևերը ունեն այդ պատասխանատվության չափը, ես դա չնկատեցի, ուղղակի կար, որ դժգոհություներ շատ են և մեծ համբերություն է պետք այդ աշխատանքը տանելու համար, արյունահեղություն մեզ պետք չի»,-հավելեց Մինասյանը:

Տիգրան Հեքեքյանն էլ նշեց, որ չի զարմանում, որ Լևոն Տեր- Պետրոսյանը նույնպես միանում Սերժ Սարգսյանի հայտարարությանը և ասում. «Այժմ ժամանակըչէ»: 

«Ես ուզում եմ հարցնել, ժողովուրդը այնքան երկարակյա՞ց է,  դեռ քանի՞ տասնյակ տարիներ պետք է համբերի: Սա նոր չի սկսել, ոչ էլ հինգ օր առաջ, կամ տասը տարի առաջ: Դեռ 1992-ին ժողովուրդը իր գեղեցիկ վերելքի մեջ էր, ու մենք մեր քվեն բարձր տոկոսով տվեցինք, նախագահ կարգեցինք ու թվում էր կգնա ու կգնա մեր երջանկությունը: Ինչպես փչացվեց ամեն ինչը, հենց առաջին նախագահի կողմից, ինչպես կեղծվեցին հենց հաջորդ ընտրությունները առաջին նախագահի կողմից: Եվ սերմը գցվեց, որ ամեն ինչը կարելի է կեղծել սկսած նախագահից մինչև գյուղապետի ընտրություններ: Համատարած է կեղծվում, դա արդեն դարձել է ապրելակեպ»,-նշում է Հեքեյանը:

Նա ընդգծում է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, մի քանի օրվա համար չէ:

«Սա 25 տարվա կուտակված մի ամբողջ ժողովրդի լցիք էր, ուղղակի պարկվեց այս տղաների մեջ: Գուցե նրանք մեր մեջ ամենազնիվն էի: Ոչ թե գուցե, այլ հաստատ, ամեն մարդ չէ, որ որդուն իր հետ կվերցնի ու կգնա՝ հաստատ իմանալով, թե ինչ հանգուցալուծում կարող է ունենալ»,-հավելեց Հեքեքյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: