«Ահաբեկչությո՞ւն, թե՞ ապստամբություն». Երևանյան իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականը
20.07.2016
12:00
Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի տղաներին ահաբեկիչներ կամ այլ որակումները չեն նպաստում Երևանում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը: Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում հուլիսի 20-ին կայացած «Իրավաքաղաքական գնահատական երևանյան վերջին իրադարձություններին» թեմայով քննարկմանը հայտարարեց փաստաբան Տիգրան Եգորյանը:

Մի քանի օր է ինչ Երեւանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներն իրենց զորակցությունն էին հայտնում Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին, ովքեր հուլիսի 17-ից իրենց վերահսկողության տակ են պահում գնդի տարածքը եւ այնտեղ գտնվող չորս պատանդ ոստիկանների: Նրանք պահանջում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տա եւ ազատ արձակվի իրենց առաջնորդ, «Հիմնադիր խորհրդարանի» վարչության անդամ Ժիրայր Սեֆլիյանին, ում շաբաթներ առաջ ձերբակալել էին պետական հեղաշրջման պատրաստման մեղադրանքով:

ՊՊԾ գնդի տարածքի գրավման պատմության մեջ, ըստ Եգորյանի, ոստիկանի՝ գնդապետ Արթուր Վանոյանի մահն ամենազգայուն հարցերից է, որի շոշափումն ու շահարկումը բոլոր պաշտոնյաների կողմից անթույլատրելի է: Այս պահին, նշում է փաստաբանը, այդ միջադեպն իրավական որակման ու գնահատականի լրջագույն խնդիր ունի, պետք է պարզվեն բոլոր հանգամանքները: «Այս պահին մարդկանց հուզական տրամադրությունների, մասնավորապես հարազատների հոգեվիճակի ու այլ հանգամանքները հաշվի առնելով, այդ հարցն ուղղակի անթույլատրելի է շոշափել, քանի որ մահվան ու դրան նախորդող հանգամանքների վերաբերյալ փաստերը բավարար չեն դատողություններ անելու համար», - ասաց նա:

Նա նաեւ անընդունելի է համարում ԱԱԾ-ի և այլ պաշտոնյաների կողմից «Սասնա ծռեր» խմբի անդամներին ահաբեկիչներ անվանելը: «Դա ոչ միայն պրոֆեսիոնալ չէ, այլև «Սասնա ծռեր» խմբի տղաների իրավունքի խախտում: Անմեղության կանխավարկածի խախտում: Այդ հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը, այլեւ հակառակը՝ ստեղծում են նախատրամադրվածություն»,-ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ հանրությանը հայտնի որևէ փաստ չկա, որը կարող է ամբողջականացնել ահաբեկչության հանցակազմը:

Եգորյանի հետ համամիտ է ասուլիսի մյուս բանախոս փաստաբան Արա Զաքարյանը, ում կարծիքով պետությունը պարտավոր էր զերծ մնալ «Սասնա ծռեր» խմբի անդամներին որակումներ տալուց՝ պահպանելով անմեղության կանխավարկածը: «Նման որակումներից հետո հնարավոր չէ օբյեկտիվ, անկողմնակալ, բազմակողմանի քննությունը», - ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն անդրադարձավ հանրության շրջանում լայնորեն քննարկվող «ապստամբության իրավունք» եզրույթին: «Թեպետ այն ամրագրված է միջազգային տարբեր կոնվենցիաներում, սակայն միջազգային իրավագետների բանավեճն այս հարցում սպառված չէ, եւ այն դեռ շարունակվում է», - ասաց Փաստաբանը, ում միտքը շարունակեց ասուլիսի մյուս բանախոս «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ ղեկավար Ստեփան Դանիելյանը՝ հավելելով, որ ժողովուրդն ունի ապստամբելու իրավունք՝ սահմանադրական կարգը վերականգնելու համար:

Նրա խոսքով, «Սասնա ծռեր»-ի անդամների քայլը քաղաքական գործընթացի արդյունք է: «Սա բոլորն են հասկանում», - հավելեց նա: «Երկրում ստեղծվել է այնպիսի քաղաքական իրավիճակ, որ մարդիկ դուրս են եկել Խորենացի փողոց ի աջակցություն տարածքը գրավողների, դուրս է եկել նրանց պաշտպանելու: Սա արդեն այսօրվա քաղաքական իշխանության գնահատականն է, այսինքն՝ ժողովուրդը կողմ է զինված գործողություններին, որովհետև այլ ելք չկա»,- եզրափակեց նա:

Այնուամենայնիվ բանախոսներն այն կարծիքին են, որ իրավիճակը պետք է ստանա միայն խաղաղ հանգուցալուծում՝ բանակցությունների միջոցով, առանց նոր զոհերի ու գրոհի: «Այստեղ ամեն ինչ կախված է իշխանություններից: Իշխանության կողմից գործուն քայլեր պետք է արվեն եւ հարցերը քննարկվեն բացառապես արդյունավետ քննության եւ արդար դատաքննության երաշխիքների ներքո: Առանց դրանց, իրավական լուծումները մխրճվում են քաղաքական դաշտ եւ ստեղծում են անելանելիության պատկերացում», - ասաց Տիգրան Եգորյանը: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Նոր քաղաքապետ, թե՞ նոր ավագանի
11.07.2018
11:00
Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնելուց հետո ապագա քաղաքապետի ընտրության հետ կապված անորոշ իրավիճակ է ստեղծվել։
«Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց
10.07.2018
12:30
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով:
«Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց
10.07.2018
12:30
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ