Զինված հարձակում Երևանում․առցանց մեդիան եռում էր, հեռուստաընկերությունները՝ լռում
19.07.2016
13:00
Հռուստաընկերությունների կողմից Երեւանում զինված հարձակման ոչ բավարար ու օպերատիվ լուսաբանումը հանգեցրեց մի կողմից հասարակության ու իշխանության միջեւ անջրպետի խորացմանը, մյուս կողմից՝ լրատվությամբ հետաքրքրված ակտիվ լսարանի տեղափոխմանը դեպի առցանց մեդիա դաշտ։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» հուլիսի 19-ին «Ինչպե՞ս լուսաբանեց հայաստանյան մեդիան զինված հարձակումը Երևանում» խորագրով քննարկմանը հայտարարեց Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը։

Բանախոսի դիտարկմամբ, ՊՊԾ գնդի վրա հարձակման օրը հեռուսաըներությունները այդպես էլ չփոխեցին իրենց ծրագրային քաղաքականությունը եւ առաջին ժամերին չտվեցին այդ միջադեպի մասին տեղեկատվություն։ «Թեպետ լրատվության եւ լուսաբանման սուր կարիք կար։ Հեռուստաընկերությունները կողմնորոշված էին դեպի հեռուստացույցի դեմ պասիվ ժամանակ անցկացնող լսարանը, որոնց առաջին հերթին հետաքրքրում է ժամանցային հաղորդումներ ու սերիալներ։ Ուստի նրանք չփոխեցին իրենց ծրագրային քաղաքականությունը, թեպետ իրադարձության վերաբերյալ հրատապ ու խորը լրատվության սուր կարիք կար», - ասաց բանախոսը՝ հավելելով, որ անպայման չէր ողջ եթերը լցնել այդ իրադարձության վերաբերյալ նյութերով, կարելի էր թեկուզ սահմանափակվել կարճ պաշտոնական հաղորդագրությունների տրամադրմամբ։

Հենց այդ պատճառով, նշում է Նավասարդյանը, տեղեկատվության կարիք ունեցող ակտիվ լսարանը տեղափոխվեց առցանց մեդիա դաշտ, ինչը լուրջ մարտահարավեր է Հայաստանի մեդիա արտադրության ոլորտի համար։  

Լրագրող Պետրոս Ղազարյանի կարծիքով, հեռուստաընկերությունների գործելաոճի մի քանի պատճառներ կան, իսկ առաջին օրվա հեռուստաընկերությունների զգուշավորությունը նա համարեց արդարացված։ «Նախ, հեռուստաընկերությունները չէին կարող կայքերի նման օպերատիվ լինել։ Բացի այդ կիրակի օր էր, այնպես չէ, որ կայքի նման մի աշխատակիցը բավարար է դեպքի վայրից լուրեր հաղորդելու համար։ Հեռուստաընկերության պարագայում պետք է մի ամբողջ համակարգի աշխատանքի կանչել», - ասաց նա՝ հավելելով, որ հեռուստաընկերությունների պասիվությունը պայմանավորված էր նաեւ արտակագ իրավիճակում սխալներից ապահովվագրվելու ցանկությամբ, քանի որ գրավողները ապաստամբության կոչ էին անում։ Այս միտքը քննարկման մյուս բանախոս Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը գնահատեց որպես ինքնագրաքննություն, ինչն անըդունելի է խոսքի ազատության տեսանկյունից։

Այժմ, երբ չկա արտակարգ դրություն, ըստ Ղազարյանի, մամուլը պետք է գործի ազատ ու լուսաբանի իրադարձություններն այնպես, ինչպես որ կա։ «ՊՊԾ գնդի գրավման օրը սոցիալական ցանցերում այնպիսի մի աղմուկ էր տիրում, կարծես Հայաստանում հեղափոխություն է իրականացվել, իսկ հեռուստաեթերը տպավորություն էր ստեղծում, որ երկիրն ամառային հանգստի մեջ է։ Իրականությունը, կարծում եմ, այդ երկուսի մեջտեղում է», - հավելեց նա։

Մյուս կողմից անգամ այժմ, ըստ բանախոսի, մեծ տեղեկատվական հոսքեր չկան։ «Խնդիրն այն է, որ իրադարձության մասին չեն ցանկանում խոսել ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության կողմնակիցները։ Ըննդիմությունը հասկանում է, որ տեղի է ունեցել դատապարտելի իրադարձություն, սակայն չի ցանկանում այն դատապարտել հրապարակավ, քանի որ վախենում է հանրության արձագանքից», - ասաց նա։ Հարցին՝ թե ինչու հեռուստաընկերությունները չեն ներկայացնում հակառակ կողմի, օրինակ՝ նույն «Հիմանդիր խորհրդարանի» մամուլի խոսնակ, զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի կարծիքը, նա պատասխանեց․«Լրագրողներս պետք է չեզոք լինենք, բայց երբ խոսքը սահմանադրական կարգի խախտմանը, տապալման կոչերին, սպանությանն է վերաբերում, ես անձամբ չեմ պատրաստվում հակասահմանադրական կոչով հանդես եկող մարդու կարծիքը հեռարձակել, դա աղերսներ չունի խոսքի ազատության հետ»։

Քննարկմանը մասնակից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ իշխանությունն այժմ իրադարձություններին արձագանքում է անուղղակի՝ այսպես ասաց «տրոլների» միջոցով, որոնք ներկայացնում են իշխանությանը հաճող գաղափարներ։ «Խնդիրն այն է, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ այդ մարդկանց ահաբեկիչ համարելը բարդ է: Ահաբեկչությունը հայրենիք չունի, իսկ այս մարդկանց դժվար է ասել, որ իրենք հայրենասեր չեն: Ես սա համարում եմ հուսահատ քայլ, ոչ թե ահաբեկչություն», - ասաց նա՝ հավելելով, որ հեռուստաընկերությունների եթերում շատ էին մանիպուլյացիաները, տեղեկատվությունը չէր թարմացվում արագ։ 

Աշոտ Մելիքյանը նաեւ քննադատեց լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքերը, որն ըստ բանախոսի, արդեն «քրոնիկ հիվանդության» է վերածվել։ Նրա խոեսքով, ցանկացած էքստրեմալ իրավիճակում իրավապահները սկսում են ակտիվիստների հետ համատեղ ոտնատակ գցել նաև լրագրողներին: «Սա անընդունելի է: Այդ արհամարհական վերաբերմունքը վիրավորական է, էլ ավելի վիրավորական է, որ թույլ չեն տալիս նրանց աշխատել, սա արդեն քրոնիկ հիվանդություն է դարձել», - եզրափակեց Մելիքյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր 

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ