«Զինված հարձակում Երևանում. զարգացումներ և հետևանքներ»
18.07.2016
13:00
«Անընդունելի է զենքով ու զինված ներքին հարցեր լուծելը և անսպասելի է, որ նրանք այդպիսի քայլի դիմեցին». այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Երեկ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները զինված մուտք են գործել Էրեբունի թաղամասի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և մինչօրսշարունակումենպատանդպահելայնտեղ գտնվող ոստիկանության ծառայողներին` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին ևՀՀնախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Հարձակման ժամանակ սպանվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, կան նաև վիրավորներ երկու կողմից: ՊՊԾ գունդը գրաված անձանց հետ այժմ բանակցություններ են ընթանում։

«Մի քանի ամիս առաջ, որ իրենց նախաձեռնությունը սկսեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավեստիսյանը ասում էր, որ ուժայի դաշտ չեն մտնելու: Ինձ համար միանգամայն անսպասելի էր, տեղի ունեցավ այս ողբերգություն և զոհվեց ոստիկանության սպա»,-ասաց Իշխանյանը և իր ցավակցությունը հայտնեց զոհված գնդապետի հարազատներին:

Ըստ նրա՝ այժմ չպետք  է թույլ տալ նոր արյունահեղություն:

«Համբերություն է պետք, իմ հորդորն է իշխանություններին, որ գրոհի չդիմեն, ծայրահեղ քայլերի չդիմեն, ամեն ինչ անել, որ արյունահեղություն չլինի»,-հավելեց Իշխանյանը:

«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասում է, որ հայաստանյան իշխանությունները քաղաքական գործընթացները  վերածել են թշնամության և այն ինչ տեղի ունեցավ երեկ և շարունակվում է  այսօր, թշնամության արտահայտություն է:

«Այլ ուղիներ չգտնելով՝ դիմում են այսպիսի ծայրահեղ և դատապարտելի քայլերի: Չի կարելի, քաղաքական գործիչը չպետք  է դիմի զենքի, արյունահեղությունը առավելևս դատապարտելի է»,-ասաց Հարությունյանը:

Մյուս կողմից նա ընդգծեց, որ իշխանության վարած գործընթացներն են մղել նրանց նման քայլի և իշխանությունը պետք է հաշվի նստի այս իրավիճակի հետ:

«Իրավունքի գերակայությունը» ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանն ասում է, որ այնպես, ինչպես իշխանություններն են արձագանքում այս երևույթին, որևէ առնչություն չունի Հայաստանի սահմանադրական կարգի հետ:

«Ձերբակալություններ են տեղի ունեցել: Հարյուրավոր մարդիկ, ակտիվիստներ են ազատազրկվել և նպատակը եղել է ուղղակի ազատազրկելը: Դա եղել է քողարկված կասկած, օրինակ՝ զենք տեղափոխելու մեջ, և Լևոն Բարսեղյանի հենց այդ կասկածանքով են ձերբակալվել, նրան անազատութան մեջ են պահել 3 ժամ, մյուսներին 14 ժամ: Դա պետք է լինի քրեական հետապնդման շրջանակներում, հենց այնպես չեն կասկածում մարդուն: Սա ՀՀ սահմանադրական կարգի հետ ոչ մի կապ չունի և պետք է զեկուցեն, թե մարդկանց ինչ իրավական հիմքով են ազատազրկել»,-ասաց Զեյնալյանը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ցավակցություն հայտնեց սպանված գնդապետի հարազատներին և ասացոր զինված խմբավորման ներկայացուցիչներին և ոստիկանության ներկայացուցիչներին չի տարանջատում իրարից:

«Երկուսն էլ զոհեր են հանդիսանում այն իրավիճակի, որը իշխանությունը ձևավորել է  իր ոչ պատասխանատու քաղաքականության հետևանքով: Ցավոք սրտի հանգեցրել են այդ իրավիճակին, բայց միանշանակ դատապարտելի է նաև բռնի ուժի կերպով քայլերի դիմելը: Ստեղծված իրավիճակից պետք է դուրս գալ, հիմնական դասը պետք է լինի նրանում, որ այդ բռնի մեթոդները չեն կարող լուծման մեթոդներ լինել այս իրավիճակից դուրս գալու համար: Ինչքան էլ, որ պահանջվի, պետք է գնալ երկխոսությունների, բանակցությունների և խնդիրները լուծել այդ ճանապարհով, որպեսզի զերծ մնանք արյունահեղությունից»,-նշեց Սաքունցը:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ վրդովմունք հայտնեց, որ զինված անձանց պահանջները իրատեսական չեն:

«Սեֆիլյանին ազատ արձակեն, Սերժն էլ թող հրաժարական տա, հետո՞: Եթե արաձակեն, հետո պարզ է նորից կբռնեն, կնստացնեն մեկ ուրիշին»,-ընդգծեց Ենոքյանը:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն էլ ասաց, որ պետք է մի բան գիտակցել, որ անօրինական մեթոդներով օրինական երկիր չեն կառուցում:

«Ու այս խնդիրի հետ կապված ամեն ինչ պետք է վերադառնա օրինական դաշտ: Բանակցությունների միջոցով պետք է հասնենք նրան, որ զենքը վայր դնեն, խաղաղ հանձնվեն և կրեն այն պատիժը, որի համար մեղավոր են»,-նշեց Պողոսյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ