Իրավապաշտպանները կացնահարված ընտանիքի գործով դիմում են ներկայացնում՝ ընդդեմ դատավորի
14.07.2016
12:00
Իրավապաշտպանները պատրաստվում են դիմում ներկայացնել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Երևանում տեղի ունեցավ սպանություն,  որի ընթացքում նախկին ամուսնու կողմից կացնահարվել և ծանր վնասվածքներ էր ստացել 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և նրա հայրը, իսկ կացնի հարվածից մահացել էր նրա մայրը: Նշված հանցագործությունը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է Վլադիկ Մարտիրոսյանը՝ Թագուհու նախկին ամուսինը: Դեպքից անմիջապես հետո Թագուհուն և նրա հորը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանք գտնվում են մինչ օրս:

Ամուսինների համատեղ կյանքն ընթացել է բռնություններով ու ծեծով, ամուսնալուծվելուց հետո էլ նախկին ամուսինը հանգիստ չի թողել Թագուհուն ու նրա ծնողներին, անընդհատ հետապնդել ու բռնությունների է ենթարկել, ինչի մասին Թագուհին պարբերաբար հաղորդում է ներկայացրել Ոստիկանությանը:

Թագուհու նախկին ամուսինը խոշտանգման համար դատապարտված է եղել: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը հունվարի 27-ին որոշել էր կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելու, դիտավորությամբ նրան ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար Մարտիրոսյանին դատապարտել 6 ամսվա ազատազրկման, սակայն պայմանականորեն չէր կիրառել ազատազրկումը:

«Միանշանակ գնահատում ենք դա ակնհայտ և շատ կոպիտ դատական սխալ, նյութական իրավունքի նորմի խախտում: Տվյալ դեպքում Քրեական օրենսգրքի նորմի խախտում: Եվ ակնհայտ է, որ այս աստիճանի կոպիտ, ակնհայտ սխալ թույլ տված դատավորը այլևս անհամատեղելի է դատավորի բարձր պաշտոնի հետ և  պետք է դադարեցնի իր լիազորությունները: Այդ կապացությամբ մեր կազմակերպության իրավաբանները դիմում եմ են նախապատրաստում,  որպեսզի դիմենք Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել դատավոր Նելլի Բաղդասարյանի և ոչ միայն նրա, այլև Վերաքննիչ քրեական դատարանի երեք դատավորների նկատմամբ, ովքեր պատասխանատու են.  դատավորներ Մանուշակ Պետրոսյանը, Սևակ Համաբարձումյանը և Արշակ Խաչատրյանը»,-ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ:

Լուսինե Հակոբյանի խոսքով՝ վերոնշյալ դատավորները թույլ են տվել նյութական իրավունքի կոպիտ և ակնհայտ խախտում:

«Արդարադտության խորհուրդը պետք է դիմի ՀՀ նախագահին պահանաջելով դադարեցնել այդ դատավարոների լիազրությունները: Նելլի Բաղդասարյանը որոշել է չկիրառել ազատազրկումը՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալը հիվանդ է, որ կարող է ուղղվել ազատության մեջ գտնվելով: Ակնհայտ է որ ուղղակիրոեն կոպիտ անփություն է դրսևորվել հաշվի առնելով հենց դատավճռով հաստատված փաստական հանգամանքները և դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, թե քանի դրվագով ինչ կերպ է նա խոշտանգել իր կնոջը»,-նշում է Հակոբյանը:

Նա հավելում է, որ Բաղդասարյանի մասնագիտական որակների մասին դեռևս արտահայտվել են ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստերի ընթացքում, երբ նա որոշում կայացրեց կալանավորել Գասպարիին:

Քննարկմանը մասնակցող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանն ասում է ընդհանրապես դատաիրավական համակարգի սխալները հանգեցնում են մի իրավիճակի որ բռնությունը կրկնվում է և ավելի դաժան հետևանքներով:

Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» տվյալների՝ վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով գանցվել է 30 մահվան դեպք:

«Մենք տեսնում ենք տարօրինակ դատավճիռներ: Մասնավորապես մենք կարող ենք տեսնել Դիանա Նահապետյանի դատավճիռը, երբ տեղի ունեցավ անցած տարի, երբ ամուսինը 21 դանակի հարվածով սպանել էր կնոջը այն էլ ծանրացուցիչ հանգմանանքերով 2 անչափահաս աղջիկների աչքի առջև ու նա դատապարտվեց ընդամենը 3,5 տարվա ազատարզկման: Դատավարոթյունն էլ այնքան երկար էր տևել, որ նրան մնաց ընդամենը կես տարի ազատազրկման համար»,-ասում է Հովհաննիսյանը:

Նա ընդգծում է, որ տեղի է ունենում «մատների արանքով» մոտեցում հենց կանանց սպանությունների դեպքերով:

«Հիմնականում դիտարկում են, որ կինը մեղավոր է, ինքն է դրդել տղամարդուն իր վարքով: Թագուհու դեպքի հետ կապված, երբ մենք երեկ գնացել էինք մոմովառության իրենց տան մոտ, հարևանները այդպես էլ ասում էին, որ դրդել է, դրա համար էլ սպանել է: Մենք գործ ունենք այդ մշակութային հենքի հետ, որը տեղափոխվում է շատ սահուն դատաիրավական համակարգ»,-նշում է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքը դիտարկելիս 3 շերտի բացթողում է նկատվում, որոնք անտեսել անհնար է. դատաիրավական համակարգ, օրենսդրական համակարգ (ընտանեկան բռնության դեմ օրենքի բացակայություն) և կրթամշակութային մոտեցում:

Քննարկմանը հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ Ոստիկանություն, Հայաստանի Դատական դեպարտամենտ և ՀՀ Քննչական կոմիտե, սակայն այս 3 կառույցներից էլ հրաժարվեցին մասնակցել քննարկմանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ