«Զվարթնոց օդանավակայանի հին շենքը չքանդելու վերաբերյալ ճարտարապետների պահանջը մնում է անարձագանք»
11.07.2016
11:00
Պատկան կառույցների կողմից ոչ մի արձագանք չկա «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ապամոնտաժման խնդրով մտահոգ ճարտարապետների բարձրացրած հարցերին:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Զվարթնոց օդանավակայանի հին շենքի ճակատագիրը. ի՞նչ փուլում են ապամոնտաժման աշխատանքները» թեմայով քննարկմանը իրենց մտահոգություններն ու պահանջը ներկայացրեցին ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հեղինակի դուստր Անահիտ Թարխանյանը, , վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոսՀրաչ Պողոսյանը և «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը:

Անահիտ Թարխանյանն ասում է, որ հուլիսի 7-ին եղել է «Զվարթնոց» օդանավակայանում և տեսել, թե ինչ աշխատանքներ են այնտեղ ընթանում: Իսկ հուլիսի 8-ին Երևանում ճարտարապետները կազմակերպել էին բողոքի երթ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու պահանջով:

Հիշեցնենք, որ ըստ 2015-ի հունվարի 13-ին հրապարակված Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի պաշտոնական հայտարարության, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 2015-ի դեկտեմբերի 24-ին տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որով ընկերությունը պետք է իրականացնի Զվարթնոց միջազգային օդանավակայանի ընդլայման և հին համալիրի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում:

Միաժամանակ, հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 2015-ի դեկտեմբերի 24-ին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:

«Բայց այսօր շատ անմխիթար աշխատանքներ են ընթանում, քանդումը որևէ  կապ չունի ապամոնտաժման հետ: Պարզապես բարբարոսաբար քանդում են և ջարդում շենքը»,-ասում է Թարխանյանը,-«էստակադան քանդելիս նկատել եմ մի քանի վնասված մասեր հիմնական շենքից: Ենթադրում եմ, որ դրանք կամրջակներ էին, որոնք որ կապում են էստակադան գլխավոր շենքի հետ: Այդտեղից երևում էին ցցված և ծռմռված ամրանները և շենքից մոնոլիտ բետոնը քանդվում էր, ամբողջությամբ ներքև էին թափվում բետոնի կտորներ, կոսնտրուկցիայի մնացորդներ»:

Նա պնդում է, որ ոչ Երևանի քաղաքապետարանը, ոչ Պետական գույքի կառավարման վարչությունը, ոչ  արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ում պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, չեն արձագանքել ճարտարապետների բարձրացրած պահանջներին:

 «Ոչ ոք չի հետարքրքվում, թե ինչ հիմուքններով և ինչպես է տեղի ունենում քանդումը, ունենալով ձեռքի տակ մի հատ քանդման թույլտվություն և փաստացի չունենալով որևէ գծագրեր, չունենալով հիմքեր քանդման աշխատանքների համար: Ոչ մի ինֆորմացիա չունենք և չգիտենք նույնիսկ լիցենզավորվա՞ծ է այդ աշխատանքները իրականացնող ընկերությունը, թե՞ ոչ»,-հավելեց Թարխանյանը:

Հրաչ Պողոսյանն էլ ընդգծեց, որ յուրաքանչյուր շինություն կարող է ունենալ խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ այդ շինությունը պետք է քանդել:

«Այս գործընթացը ունի 2 կողմ. մեկը իրավական, մյուսը՝ բարոյական: Հայտնի է, որ օդանավակայանը համարվում է սովետական պոստմոդեռնիզմի լավագույն օրինակներից մեկը, համաշխարհային ճարտարապետների կողմից ճանաչվել է որպես լավագույն շինություն: Այսինքն այն արժեք է և այդ արժեքը պատկանում է մեր ժողովրդին, և ճարտարապետները պայքարում են ժողովրդի ունեցվածքը պահպանելու համար: Այս ընթացքում օդանավակայանի հին շենքի պահպանման համար հանրությունը խոսեց, Ճարտարապետների միությունը խոսեց, Հանրային խորհուրդը խոսեց, քննարկում կազմակերպեց և Հանրային խորհրդի բոլոր որոշումները բացասական են եղել քանդման վերաբերյալ, որից հետո այս հարցը մի քանի անգամ քննարկվեց նաև Քաղաքաշինության նախարարությունում: Եվ այս բոլորը քննարկումների վրա այսպես անցնել ու անել այն, ինչ ուզում ես անել, դա ուղղակի անբարոյականություն է»,-նշեց Պողոսյանը:

Գրիգոր Ազիզյանն ասաց, որ եթե քանդում են մի կառույց, որը համարվում է պատմամշակութային օբյեկտ, ապա պետք է ունենան գոնե նախագիծ:

«Մենք մշտապես անդրադարձել ենք այն հարցին, որ ներկայացնեն ինչ զարգացում են իրենք տեսնում: Մի քանի անհաջող ներկայացումներից հետո, քանի որ բուն նախագիծը չկա, կա ընդամենը գլխավոր հատակագիծը, մենք ներկայացրել ենք մեր նախագծի տարբերակը, որը կազմվել է Ժորժ Շեխլյանի կողմից: Ներկայացրեցինք նախագիծը, որը հին օդանավակայանի օգտագործմամբ լուծում է տալիս նաև այն հարցերին, որոնք բարձրաձայնվում են պատվիրատուի կողմից»,-նշում է Ազիզյանը:

Ճարտարապետները նշում են, որ սեփականատիրոջը ներկայացրած իրենց նախագծի առաջարակի կապակցությամբ  որևէ պատասխան կամ արձագանք չեն ստացել մինչ օրս:

«Շատ փոքր գումարով կարելի է ուժեղացնել հին օդանավակային շենքը: Առանց մեծ գումարներ ներդնելով: Մոտավոր խոսքը գնում է 20-40 միլիոն դոլարի մասին ու դա թիվ չէ»,-ասում է Ազիզյանը ու ճարտարապետների հետ միաձայն հավելում, որ 110 միլիոն դոլարի դիմաց, որը պատրաստվում է ներդնել Էռնեկյանը, 20-40 միլիոնը մեծ գումար չի:

Քննարկման վերջում ճարտարապետները տեսակետ հայտնեցին, որ նույն մոտեցումը ցուցաբերվել է նաև նախկինում այլ պատմամշակութային, ճարտարապետական շինությունների քանդման դեպքում:

«Չունենալով նախագիծ՝ քանդում են: Մեկը երիտասարդության պալատն էր, մյուսը փակ շուկան, այնտեղ էլ ամեն ինչը սկսեց առանց նախագիծը ներկայացնելու ու սկսվեց քանդելուց: Իսկ այսօր ի՞նչ է կատարվում երիտասարդական պալատի տարածքում, ոչինչ, ամայի տարածք է ու քանդման աշխատանքներից անցել է արդեն 12 տարի»,-հավելեց Ազիզյանը:

Քննարկմանը հրավեր էր ուղարկվել նաև Երևանի քաղաքապետարան և ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչություն, սակայն քաղաքապետարանից որևէ արձագանք չեղավ քննարկմանը մասնակցելու համար, իսկ Պետական գույքի կառավարման վարչությունից հրաժարվեցին մասնակցել:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ