«Հայաստանը կարող է բախվել ցնցումների». քննարկում նոր Սահմանադրության շուրջ
04.07.2016
13:30
Նոր Սահմանադրության ամբողջական անցման ժամանակ, ինչը տեղի կունենա 2018-ի ապրիլին, երբ ՀՀ գործող նախագահը վայր կդնի իր լիազորությունները ու երկիրը կանցնի խորհրդարանական կառավարման ձևաչափին, Հայաստանում հնարավոր է տեղի ունենան որոշակի ցնցումներ: Այս կարծիքին է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Այժմ, նշում է պատգամավորը, երկիրը գտնվում է անցումային շրջանում եւ դեռ լուրջ խնդիրներ են սպասվում:

«Կարծում եմ դա կլինի 2017-ի վերջում եւ 2018-ի սկզբին, երբ պետք է նախագահի լիազորություններն ավարտվեն: Այս անցումային փուլում հնարավոր է՝ որոշակի ցնցումներ լինեն, ու դրա համար պետք է բալանսավորված պառլամենտ ունենալ»,-ասաց Մարուքյանը:

Սա անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանական համակարգը գործի, հակառակ պարագայում, ըստ Մարուքյանի, կարող է հաստատվել բացառապես մեկ կուսակցության թելադրանքով գործող կառավարման համակարգ՝ առանց բալանսավորված խաղի կանոնների:

«Մեդիա կենտրոնում» հունիսի 4-ին Սահմանադրության օրվան ընդառաջ Էդմոն Մարուքյանի, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանի ու Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Անցում դեպի նոր Սահմանադրություն. խնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով: 

Հայաստանում, ըստ Մարուքյանի, առկա է երկու իրականություն. Սահմանադրությունը, որպես փաստաթուղթ, եւ իրական կյանքը, որտեղ այն թերի է կատարվում:

«Այս իրավիճակը եղել է գրեթե միշտ: Մինչեւ նոր Սահամանադրության ընդունումն էլ այն կար: Ուստի մենք խնդիր ունենք այդ կյանքը համապատասխանեցնելու Սահմանադրությանը: Սահմանադրությունը դեռևս ամբողջությամբ չի գործում, ու մենք չգիտենք՝ ի՞նչ ծավալով այն կսկսի գործել: Մի բան է, որ մենք ունենք տեքստ, մեկ այլ հարց են դրա կիրառողները. քաղաքական ինչ վերնախավ է ձևավորվում՝ այդ տեքստն օգտագործելու համար», - ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով, այժմ պարզ է այն, որ այս Սահմանադրության արգասիքը հանդիսացող նոր Ընտրական օրենսգիքը «ռեյտինգային ընտրակարգով» այնպիսի պայմաններ է ստեղծել, որպեսզի իշխող կուսակցությունը մի քանի քայլ առաջ լինի մյուսներից:

Քննարկմանը մասնակից Էլինար Վարդանյանը, արձանագրելով, որ Հայաստանի հասարակությունը երբեք Սահմանադրությունն իր սեփականությունը չի համարել, նկատեց, որ հիմնական պատճառը Մայր օրենքի դրույթների չկատարումն է:

«Սահմանադրությունը փոխվեց ոչ թե նրա համար,որ այն լավն էր կամ վատը, այլ այն պատճառով, որ անհրաժեշտ էր փոխել կառավարման մոդելը: Սակայն այսպես չլուծվեց Սահմանադրականության ու մայր օրենքի դրույթների կատարման հարցը: Եթե նախկինում Սահմանադրության դրույթներն չէին հարգվում, ապա փոփոխելուց հետո, այնքան էլ վստահ չեմ, որ այն դառնալու է բոլորի համար հարգված փաստաթուղթ»,- նշեց բանախոսը:

Էլինար վարդանյանը համաձայնեց Մարուքյանի կարծիքի հետ առ այն, որ նոր Ընտրական օրենսգիրքը եւ ընտրական համակարգը հնարավորություն չի տալիս, որ բոլոր կուսակցություններն ունենալ հավասար հնարավորություն քաղաքական դաշտում իրենց գործունեությունը ծավալելու համար:

Խնդիրը, ըստ Մարգարիտ Եսայանի, քաղաքական համակարգի չկայացվածության ու քաղաքական մշակույթի երիտասարդության մեջ է: Ասվածի ապացույցն է, Եսայանի խոսքով այն, որ Հայաստանում գրանցված 80 կուսակցությունների ճնշող մեծամասնությունն անգործության է մատնված:

«Սա չի խանգարում, որ շարունակվեն ստեղծվել նոր կուսակցություններ, իսկ խորհրդարանական քաղաքական համակարգում տեղի է ունենալու գաղափարախոսությունների, հայացքների մաքրում, տեղավորում: Մենք պիտի հասնենք նրան, որ Հայաստանում լինեն կուսակցություններ համախմբված և կոնկրետ գաղափարախոսությանբ: Որևէ մեկի մտքով այլևս չի անցնի, նույնիսկ, եթե շատ փող ու հնարավորություն ունի, հանկարծ սեփական հաճույքի և ցանկությունների համար կուսակցություն ստեղծել», - ասաց Մարգարիտ Եսայանը:

Ըստ քննարկման մասնակից Հերիքնազ Տիգրանյանի՝ Սահմանադրության ու հասարակության կապի խզվածության մասին է խոսում այն հանգամանքը, որ Սահմանադրության օրը համաժողովրդական տոնի չի վերածվում:

«Մարդը չի ընկալում, որ այս փաստաթուղթը պետք է իր կյանքի որակի վրա ազդի, փոխի այն ինչ-որ մի կերպ»,- ասաց Տիգրանյանը:  

Նրա խոսքով, հանրությունը չի ընկալում խորհրդարանական համակարգին անցնելու կարեւորությունը, ինչպես նաեւ այն, որ Հայաստանում 10 տարին մեկ Սահմանադրություն է փոխվում:

«Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն ծագում, եթե կառավարման հետ կապված ռեալ ճգնաժամ չենք տեսնում»,- հարցադրում կատարեց Տիգրանյանը՝ հավելելով, որ նոր Սահմանադրությամբ անցում կատարվեց դեպի խորհրդարանական կառավարման համակարգ, որի համար նախադրյալներ չկային:

«Մենք չունեինք բազմակուսակցական կայուն զարգացած համակարգ, որը հնարավորություն կտար կուսակցություններին մուտք գործելու պառլամենտ», - փաստեց Տիգրանյանը, ում կարծիքով փոփոխված Սահմանադրությամբ համամասնական պառլամենտարիզմի տարրերն աղավաղվում են, և այդ առումով իրենք մնում են այն կարծիքին, որ նոր Սահմանադրությունը չի ապահովելու դասական պառլամենտարիզմ:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ