ԼՂ հակամարտության կարգավորման Վիեննայի պայմանավորվածությունները պետք է կատարվեն. ԵՄ դեսպան
04.07.2016
12:00
«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկայացրեց Եվրոպական միության արտաքին եւ անվտանգության քաղաքականության համաշխարհային ռազմավարությունը:

Այնուհետեւ լրագրողների խնդրանքով դեսպանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներին, ներկայացրեց Հայաստանում կեռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը, անդրադարձավ նոր Ընտրական օրենսգրքին եւ Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայանգրի շուրջ բանակցություններին:

Ավելի ուժեղ Եվրամիության կարիք կա

Եվրամիության քաղաքացիներն ու աշխարհը, ըստ դեսպանի, այսօր, ինչպես երբեք, կարիք ունեն էլ ավելի ուժեղ Եվրոպական միության:

«Մեր ընդլայնված տարածաշրջանը ավելի անկայուն է ու անապահով: Միության սահմաններում և անդին գոյություն ունեցող Ճգնաժամային իրավիճակը ուղղակի անդրադառնում է քաղաքացիների կյանքի վրա: Նման դժվարին ժամանակներում, ուժեղ է համարվում այն միությունը, որը կարող  է դրսևորել ռազմավարական մտածողություն, ձևավորել ընդհանուր մտապատկեր եւ գործել միասնաբար: Սա հատկապես ճշմարիտ է Միացյալ Թագավորության հանրաքվեի արդյունքների պարագայում: Անշուշտ մենք կվերանայենք մեր Միության գործելակերպը, քանզի մենք լավ գիտենք, մեր նպատակները: Լավ գիտենք, թե որոնք են մեր սկզբունքները, մեր շահերն ու մեր առաջնահերթությունները: Անորոշության ժամանակը չէ:  Մեր միությանը պետք է ռազմավարություն: Մեզ պետք է մի ընդհանուր տեսլական, եւ ընդհանուր գործողություն»,-հայտարարեց Սվիտալսկին:

Դեսպանի խոսքով՝ Եվրամիությունը ձևավորել է դիվանագիտական լայն ցանց, որը խորը կապեր ունի աշխարհի բոլոր անկյուններում: Տնտեսական առումով, Եվրոպական Միությունը աշխարհի երեք առաջատար տնտեսական դաշինքներից մեկն է:

«Աշխարհի գրեթե բոլոր երկրների համար առաջին առեւտրային գործընկերն ենք եւ առաջին արտաքին ներդրողը: Զարգացման համագործակցության ուղղությամբ մեր՝ որպես Միության կողմից տրամադրվող ներդրումների ծավալները, գերազանցում են աշխարհի բոլոր մյուս երկրների կողմից միասին տրամադրվող ներդրումներին: Վերջերս այցելած մեր գործընկերները, բոլոր երկրները ակնկալում են, որ Եվրոպական միությունը ստանձնի ավելի կարեւոր դերակատարում, այդ թվում հանդես գալով որպես գլոբալ անվտանգության երաշխավոր»,-նշեց նա՝ հավելելով, որ գլոբալ ռազմավարությունում Եվրամիություն գործելու է հետեւյալ ուղղություններով:

Եվրամիության անվտանգությունը, Արեւելյան ու հարավային հարեւան պետությունների ու հասարակությունների տոկությունն ու կայունությունը, հակամարտությունների նկատմամբ ավելի համալիր մոտեցման ցուցաբերումը եւ համաշխարհային կառավարման բարելավումը:

«Մեր ներդրումները ուղղված կլինեն տարածաշրջանի կարգավորմանը եւ համագործակցության խթանմանը տարածաշրջանի ներսում և անդին: Կխթանենք բարեփոխված գլոբալ կառավարումը, որը կկարողանա դիմակայել 21-րդ  դարի մարտահրավերներին:  Մեր համագործակցությունը կլինի գործնական եւ սկզբունքային, կիսելով համաշխարհային պատասխանատվությունները մեր գործընկերների հետ եւ նպաստելով նրանց հզորացմանը: Մենք լավ փորձ ունենք: Մեր հարեւանների եւ մեր գործընկերի թույլ կողմերը մեր սեփական թույլ կողմերն են: Այսպիսով, մենք պետք է ներդրենք շահեկան լուծումներ և դուրս գանք պատրանքներից, թե միջազգային քաղաքականությունը կարող է լինել ահաղթանակ խաղ»,-ասաց Հայաստանում Եվրամիության դեսպանը:

Վիեննայի պայմանավորվածությունները պետք է կատարվեն

Գլոբալ ռազմավարությունում նախատեսած հակամարտությունների նկատմամբ համալիր մոտեցման ցուցաբերման շրջանակներում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, դեսպանը նշեց, որ այս գործընթացում վերջին ամիսներին նոր շարժ է նկատվում:

«Վիեննայում կայացած նախագահների գագաթաժողովը նոր էջ բացեց ԼՂ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերում, փորձ արվեց գտնել ազնիվ և բազմակողմանի լուծում»,-ասաց դիվանագետը՝ հավելելով, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն, որովհետև դրանք կառուցում են այս գործընթացում փոփոխության ճանապարհը:

Նրա խոսքով, այդ գործընթացը շարունակվում է, իսկ Եվրամիությունն ամբողջովին աջակցում է հիմնախնդրի կարգավորման այդ ձևաչափին. «Դրանում գլխավոր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է»:

Նա տեղեկացրեց, որ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հունիսի 5-ին ժամանելու է Հայաստան: Այդ այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, արտգործնախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այդ այցով, ընդգծեց Սվիտալսկին, նպատակ կա հանդես գալ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի աջակից:

Սվիտալսկին չխորացավ կարգավորման գործընթացի դետալների մեջ՝ կարծիք հայտնելով, որ հիմա հանրային դիվանագիտության ժամանակը չէ:

«Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն, որովհետև դրանք կառուցում են այս գործընթացում փոփոխության ճանապարհը: Մենք փորձում ենք աջակցել խաղաղ կարգավորմանը տանող գործընթացին: Այդժմ պետք է թույլ տալ, որ դիվանագիտությունն աշխատի»,-նշեց դեսպանը՝ միեւնույն ժամանակ չցանկանալով մեկնաբանել Ադրբեջանի առաջին դեմքերի հայտարարություններն առ այն, որ Բաքուն համաձայն չէ շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը:

Ընտրական նոր օրենսգրքի մասին

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանությունների ու ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնությունը կկատարվի. նման համոզմունք հայտնեց Եվրամիության դեսպանը:

«Ես հայտարարել եմ մի քանի անգամ եւ ասում եմ կրկին, որ հավատում եմ, որ սպասվող ընտրությունները վճռական կլինեն այս երկրի համար: Ես առաջին մարդն էի, որ շնորհավորեցի և՛ կառավարությանը, և՛ ընդդիմադիր ուժերին համաձայնության գալու համար՝ չնայած առկա խորը տարաձայնություններին: Սա լավ օրինակ է, երբ հանուն մեծ գործի կողմեը մի կողմ են թողնում տարաձայնությունները»,-ասաց դեսպանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ այդ համաձայնությունը չի լուծում բոլոր խնդիրները։

Նա հիշեցրերց, որ այս խնդրի շուրջ շատ անհամաձայնություններ և հակասություններ  կան կառավարության, ընդդիմադիր ուժերի ու քաղաքացիական հասարակության միջև: Այնուամենայնիվ ձեռք բերված համաձայնությունը դեսպանը պատմական է համարում եւ նշում, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել այդ համաձայնությունների կյանքի կոչմանը:

Ընտրական օրենսգրքի բարեփոխման ֆինանսավորման նպատակով պահանջվող 16 միլիոնից հավաքվել է 12 միլիոնը, որից 3 միլիոնը ԵՄ-ն է տրամադրել։ Անհրաժեշտ գումարը պետք է հավաքվի մինչև այս տարվա սեպտեմբերի մեկը:

«Հույս ունեմ, որ ֆինանսական խնդիրը կառուցողական լուծում կստանա։ Համաձայնագրի կյանքի կոչման համար Եվրամիությունը պատրաստ է տրամադրել զգալի աջակցություն: Բացի այդ, կարծում եմ, մի շարք պետություններ նույնպես պատրաստ են ֆինանսապես աջակցել համաձայնագիրը կյանքի կոչելուն: Ընդհանուր առմամբ միջազգային հանրությանը ծանրակշիռ աջակցություն է ցուցաբերում այս հարցում», - ասաց նա։

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները»
19.10.2018
19:00
Հոկտեմբերի 18-ին Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Ա1 պլյուսի տաղավարում առցնաց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հաղորդում «ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները» թեմայով:
«Հունան Պողոսյանի նշանակումը ստորացնում է սյունեցիներին». իրավապաշտպաններ
18.10.2018
11:00
Հոկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունենցավ քննարկում` «Կադրային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:

Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ