Մեկնարկում է Եվրոպական երիտասարդական պառլամենտի Հայաստանի միջազգային ֆորում 2016-ը
01.07.2016
12:00
Այս տարվա հուլիսի 3-9-ը Եվրոպական Երիտասարդական Պառլամենտ (ԵԵՊ) Հայաստանի 2016 միջազգային ֆորումին մասնակցելու համար Երևան են ժամանել շուրջ 200 երիտասարդ առաջնորդներ ավելի քան 20 եվրոպական երկրներից:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ ֆորումի,գլխավոր կազմակերպիչ Արման Գասպարյանը ասաց, որ արդեն երրորդ անգամն է նման ֆորում կազմակերպվում Հայաստանում:

«Ֆորումը բաղկացած է երեք մասից, որոնցից առաջինը մշակութային հատվածն է, որը տեղի կունենա հուլիսի 5-ին, որի ժամանակ Եվրոպայից ժամանած և հայաստանյան պատվիրակությունները հնարավորություն կունեն ծանոթանալու Երևանի ճարտարապետությանը և մշակութային միջոցառումներին, որոնք այդ օրը տեղի կունենան Երևանում: Հուլիսի 3-ը համատեղելու ենք Վարդավառի տոնակատարությունների հետ Թումանյանի այգում և հետո յուրաքանչյուր երկրից ժամանած պատգամավորները և մասնակիցները, հյուրերը և տեղացիները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց երկրի մշակույթը, սնունդը և այդ ամենը կհամատեղենք Վարդավառի հետ: Իսկ հուլիսի 5-ի միջոցառումը կհամատեղվի Սահմանադրության օրվա հետ»,-ասաց Գասպարյանը:

Նրա խոսքով՝ հետագայում տեղի կունենա աշխատանք հանձնաժողովներում, որի ժամանակ պատգամավորները իրենց հանձնաժողովների նախագահների հետ միասին կփորձեն աշխատել այն բանաձևերի շուրջ և այն խնդիրների վերաբերյալ, որոնք ունեն:

«Դրանց վերաբերյալ կգրեն բանաձևեր, որոնք էլ հուլիսի 7-ին և 8-ին տեղի ունենալիք Գլխավոր ասմաբլեայի ժամանակ կներկայացնեն, դրա շուրջ կբանավիճեն և պարզ քվեարկությամբ հայտնի կդառնա արդյոք իրենց գրած բանաձևը անցե՞լ է, թե՞ ոչ: Անցնելու դեպքում կախված նրանից, թե ում է վերաբերում այդ բանաձևը, այն կուղարկվի Եվրոպական երիտասարդական պառլամենտի կենտրոնական գրասենյակ, որը գտնվում է Բեռլինում»,-նշեց Գասպարյանը:

Այս անգամ ֆորումի շրջանակում լինելու է տասը հանձնաժողով: Ըստ Գասպարյանի՝ թեմաները միշտ ընտրում են այնպես, որ հետաքրքրի հայաստանյան հանրությանը և Եվրամիությանը և հնարավորինս ժամանակին համապատասխան լինի:

Այս տարվա ընտրված թեմաներից են, օրինակ՝ կոռոպուցիան, օֆշորային կազմակերպությունները, հարկերից խուսափման խնդիրները:

«Կփորձենք նոր ձևաչափ առաջարկել համագործակցության և առավել արդյունավետ դարձնել երևույթը կոռուպցիայի դեմ պայքարի և խնդիրների լուծման ուղղությամբ»,-հավելեց Գասպարյանը:

Բնապահպանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ֆանյա Քրիստոդուլիդեսը, ով նույնպես մասնակցում էր մամլո ասուլիսն, ասաց, որ իրենց նպատակն է փորձել հասկանալ ինչպես կարելի է հասնել համաշխարհային բնության աղտոտման կրճատման մեխանիզին, որը ներկայումս գործում է Եվրամիությունում:

«Ինչպես կարելի է դրա վրա հիմնելով համաշխարհային ձևաչափ ստանալ: Ներկայումս կարևոր հարց է բնության աղտոտման դեմ պայքարը, քանի որ մթնոլորտի աղտոտումը հանգեցնում է նաև օզոնային շերտի քայքայմանը, ինչը մեկ այլ բնապահպանական խնդիր է հանդիսանում»,-նշեց Քրիստոդուլիդեսը:

Ասուլիսի մյուս մասնակից ԵԵՊ Հայաստանի գործադիր տնօրեն Արմինե Խամոյանն ասում է, որԵԵՊ-ն ստեղծվել է 1989-ին Ֆրանսիայում՝ որպես դպրոցական նախագիծ, որպեսզի հետաքրքրություն առաջացնի երիտասարդության մոտ դեպի հիմնահարցերը, որոնք վերաբերում են իրենց և այն սոցիումում, որտեղ իրենք գտնվում են:

«Հետագայում այնպիսի տարածում է գտել, որ ներառում է այժմ 40 երկիր, և ներկայացնում աշխարհում ամենամեծ եվրոպական երիտասարդական կազմակերպությունը: Ամբողջ կազմակերպչական անձնակազմը երիտասարդներ են, աշխատանքը կազմակերպում են Հայաստանում, որպեսզի երիտասարդները տեղյակ լինեն, թե ինչ խնդիրներով լի աշխարհում են իրենք բնակվում և ինչ խնդիրներ են լինում Հայաստանի ներսում, որպեսզի կարողանան ավելի լավ պատկերացնել, թե ինչպիսի լուծումներ կարող են տալ նրանք այդ խնդիրներին և մասնակից դառնան այդ խնդիրների լուծումներին հայաստանյան իրականության մեջ»,-հավելեց Խամոյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին: 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ