Տավուշի մարզում երիտասարդների զբաղվածության խնդիրը բավականին սուր է
01.07.2016
11:00
Թեպետ Տավուշի մարզում գործում են միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, որոնցից վեցը պետական քոլեջներն են, մեկն արհեստագործական գործարան, իսկ այդ հաստատություններում ուսանողների թիվը կազում է շուրջ 950, սակայն մարզի երիտասարդության շրջանում մասնագիտական կողմնորոշման ու զբավածության խնդիրը բավականին սուր է: Նաեւ այդ պատճառով մարզի Տավուշի մարզի երիտասարդների մոտ 30 տոկոսը գործազուրկ է: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հունիսի 1-ին կայացած քննարկմանը նշեցին ոլոտրով զբաղվորղ պետական պաշտոնյաները եւ մասնագետները:

Որպես զբաղվածության տեսակներ մարզում, ըստ ՀՀ Կրթության եւ Գիտության նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության ՄԿՈՒ քաղաքականության մշակման եւ ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանի, ավելի շատ տարածված են մեղվաբուծությունը, կարի արտադրությունն ու տուրիզմը: «Երիտասարդներին պետք է կրթության միջոցով կողմնորոշել մարզում ավելի լավ հեռանկար ունեցող ոլորտներ: Դրա համար ուսումնական հաստատություններում ներդրվել են մասնագիտական կողմնորոշման կենտրոններ, որտեղ լուջ աշխատանքներ են տարվում՝ ապահովելու կապը գործատուի ու ուսանողների միջեւ», - ասաց Պողոսյանը:  

«Մեդիա կենտրոնում» հունիսի 1-ին Արմենուհի Պողոսյանի, ՀՀ Կրթության եւ Գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության մասնագիտական կազմակերպման եւ համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանի, Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Վահագն Առաքելյանի ու տեսազանգի միջոցով Տավուշից միացած մարզպետարանի ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Երիտասարդների աշխատանքային զբաղվածության, միգրացիայի և մասնագիտական կողմնորոշման խնդիրները Տավուշի մարզում» թեմայով:

ՀՀ Կրթության եւ Գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության մասնագիտական կազմակերպման եւ համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանի խոսքով նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի բուհական կրթությունը որքան հնարավոր է մոտեցնեն աշխատաշուկայի պահաջներին: «Ավելի շատ աշխատում ենք գործատուներին ներգրավել, որ աշխատողներին ուղղորդեն դեպի շուկա: Սա բավականին բարդ գործընթաց է, քանի որ գործատուներին էլ բավականին դժվար է կողմնորոշել դեպի բուհ», - ասաց Մելիքյանը:

Քննարկման մասնակից Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Վահագն Առաքելյանի խոսքով քոլեջը 2015-2016 ուսումնական տարում շրջանավարտները վեց մասնագիտություններով են դիմել: Սակայն Տավուշի զբաղվածության կենտրոնի հետ համագործակցության արդյունքում, ըստ Առաքելյանի, հանգել են այն եզրահանգման, որ երեք նոր մասնագիտության կարիք կա: Նրա խոսքով, այժմ նախադպրոցական կրթությոան ոլորտում՝ մանկապարտեզների աշխատողներն չունեն դայակի մասնագիտացում: «Երկրորդը զբոսաշրջության  կազմակերպումն  է, քանի որ մարզում զբոսաշրջությունը վերջին տարիներին ակտիվ զարգանում է եւ երրորդ՝ խոհարարական գործ»,-ասաց Առաքելյանը` հավելելով, որ իրենց քոլեջի շրջանավարտներից միայն 20%-ն է կարողանում իրենց մասնագիտությամբ աշխատանքի անցնել:

Զարգացած երկրներում այդ ցուցանիշը կազմում է շուրջ 70%: Բանախոսը նկատեց, որ դեռեւս երիտասարդության շրջանում իներցիայով ընտրություն է կատարվում այնպիսի մասնագիտությունների օգտին, օրինակ՝ իրավաբանություն ու ֆինանսներ, որոնք տվյալ մարզում մեծ պահանջարկ չունեն:

Քննարկմանը տեսակամրջով միացած Իջեւանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Արփինե Երիցյանի կարծիքով երիատասարդների շրջանում զբաղվածության խնդիրը մարզում գնալով ավելի հրատապ է դառնում: «Տավուշի մարզի երիտասարդների մոտ 30 տոկոսը գործազուրկ  է»,- տեղեկացրեց նա եւ շարունակեց Վահագն Առաքելյանի միտքն առ այն, որ ՀՀ-ում մասնագիտական կողմնորոշման խնդիրը թույլ է:  «Այն է՝ հաճախ երիտասարդներն ավելի հայտնի մասնագիտություններ են ընտրում, սակայն չեն կարող շուկայում իրացվել իրենց մասնագիտություններով», - ասաց նա:

Նրա խոսքով, կրթական հաստատություններն ուղղված են դեպի ուսանողը, այլ ոչ թե գործատուն: «Հաճախ այդ հաստատությունները տալիս են լավ գիտելիքներ, սակայն ոչ պրակտիկ հմտություներ, որպեսզի երիտասարդները կարողանան որպես մասնագետներ շուկայում հեշտությամբ իրացվել: Մինչդեռ պետք է լինի հակառակը՝ ուսումնական հաստատությունները պետք է ուղղված լինեն դեպի գործատուն ու շուկայի պահանջները»,-նկատեց Արփինե Երիցյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Դեկտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ» թեմայով:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը` «Հայ-ճապոնական հարաբերություններ. համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ» թեմայով:
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ