Հարկային նոր օրենսգիրքը կարող է խորացնել անվստահությունը հարկատուների ու պետության միջեւ․ փորձագետներ
30.06.2016
11:00
Հանրային, քաղաքական եւ մասնագիտական շրջանակների քննադատությունների էպիկենտրոնում գտնվող, սակայն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ անցած Հարկային նոր օրենսգրքի նախագիծը, ինչն, ըստ էության, գործարար աշխարհի սահամանադրությունն է, էական շտկումների ու կոնցեպտուալ փոփոխությունների կարքի ունի։

Այդ փաստաթուղթը, որը նախատեսում է հարկերի որոշակի բարձրացում, իսկ 1 մլն դրամից ավել աշխատավարձ ստացողների դեպքում պրոգրեսիվ հարկատեսակի կիրառում, կարող է հանգեցնել հարկատուների շրջանում թերհայտարարագրման։ Այլ կեպ ասած՝ ստվերի մեծացման, այն դեպքում, երբ անհրաժեշտ է հարկերի տեսակներն ու դրույքաչափերի կրճատման հաշվին հարկման բազան մեծացնել։ Այսպիսի կարծիք հայտնեցին «Մեդիա կենտրոնում» հունիսի 30-ին կայացած «Հարկային նոր օրենսգրքի նախագիծը եւ տնտեսության մարտահրվերները» թեմայով քննարկմանը մասնակցող փորձագետները։  

Հայաստանում առաջին անգամ ընդունվում է համապարփակ Հարկային օրենսգիրք։ Մինչ այժմ գործել է Հարկերի մասին օրենքը եւ այլ օրենսդրական ակտեր ու գործադիրի որոշումներ։ «Սա առաջին դեպքն է այդ բոլորը մեկտեղելու ու կոնցեպտուալ հենքի վրա օրենսգիրք մշակելու ուղղությամբ», - նշեց քննարկմանը մասնակից Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը։ 723 էջից եւ շուրջ 460 հոդվածներից բաղկացած Հարկային նոր օրենսգիրքը, ըստ Համբարձումյանի ունի «շատ դրական կողմեր», սակայն կան նաեւ թերություններ։

Եթե այժմ գործում են հետեւյալ հարկատեսակները՝ մինչեւ 120.000 դրամ աշխատավարձի դեպքում գանձվում է 24,4%, մինչեւ 2 մլն դրամ՝ 26%, 2 մլնից ավել աշխատավարձի դեպքում՝ 36%, ապա նոր օրենսգրքում առաջարկվում է քիչ այլ պատկեր։ Մինչեւ 120.000 դրամ աշխատավաձի դեպքում գանձվում է 23%, մինչեւ մեկ մլն դրամ՝ 28%, իսկ մեկ մլն դրամից ավել՝ 33%: Ուղղակի այս անգամ պրոգրեսիվ հարկը կիրառվում է ոչ թե երկու մլն դրամից, այլ մեկ։ «Խնդիրն այն է, որ եթե բարձրացվում են հարկային տոկոսադրույքները, ապա սա հանգեցնելու է աշխատավարձերի թերհայտարարագրման։ Եթե հարկատուները ունենում են տարբերակ թերհայտարարագրել իրենց աշխատավարձերը, ապա այդպես էլ կանեն», - ասաց Վահագ      ն Համբարձումյանը։

Քննարկմանը մասնակից ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը նշեց, որ Հարկային օրենսգիրքը ոչ միայն ֆինանսական, պետություն-հարկատու հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է, այլև քաղաքական փաստաթուղթ, քանի որ այն պետք է կոնսենսուսի արդյունքում ընդունվի: «Օրենսգրքին առաջին ընթերցմամբ կողմ են քվեարկել 60 և մի փոքր ավելի տոկոս պատգամավորներ, որը կոնսենսուս չի ձևավորում: Եթե հետագայում չստացվի այն ձևավորել, հարկային օրենսդրությունը չի աշխատի», - ասաց նա։

«Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ Արմեն Եսոյանը, խոսելով Հարկային օրենսգրքի՝ հարկ վճարողների վրա ունեցած ազդեցությանից, նշեց, որ նախ եւ առաջ պետք է փոփոխել այն մտածելակերպը, որ հարկը անհատույց վճար է: «Պետք է սահմանել, որ հարկը այնպիսի վճար է, որի դիմաց պետությունը պարտավորվում է ապահովել բարեխիղճ վարչարարություն, ապահովել մրցակցություն և այլն: Այս դրույթները հիմնականում ներառված են օրենսգրքում», - ասաց Եսոյանը՝ նշելով, որ բարեխիղճ վարչարարության եւ պետական միջոցների արդույնավետ ծախսման խնդրին պետք է լուծում տալ, հակառակ պարագայում կխորանա վստահության խզվածությունը հարկատուների ու պետության միջեւ։

Հարկային բեռի նվազեցման կամ ավելացման տեսանկյունից Եսոյանի խոսքով նախագծում ամրագրված է շուրջ 19 հարկերի և պարտադիր վճարների տեսակներ, որոնք անհրաժեշտ է կրճատել: «Մեր մոտեցումն այնպիսին է, որ հարկերի ու պարտադիր վճարների տեսակները պիտի նվազեն. դրանք պետք է տասնյակի չհասնեն»: Բանախոսը նաեւ լուրջ մտահոգություններ ունի, թե ինչո՞ւ հարկային օրենսգրքի նախագծում և հետագայում օրենքում ամրագրված պիտի լինի հարկային մարմնի ծառայողի` զենք կրելու իրավունք: «Դրա կարևորությունը չեմ տեսնում ու կարծում եմ կփոխվի», - ասաց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Դեկտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ» թեմայով:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը` «Հայ-ճապոնական հարաբերություններ. համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ» թեմայով:
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ