ՔՀԿ-ներում համակարգային խնդիրները մնում են չլուծված․ դիտորդական խումբ
28.06.2016
11:00
Թեպետ վերջին տարիներին անազատության վայրերում պահվող անձանց խնդիրների լուծման հարցում որոշակի դրական տեղաշարժեր կան, սակայն քրեակատարողական հիմնարկներում համակարգային խնդիրները շարունակում են մնալ։ Դրանք են ՔՀԿ-ների գերծանրաբեռնվածությունը, անազատության մեջ գտնվող մարդկանց բուժսպասարկման ցածր որակը, նրանց պահման պայմանները, ինչպես նաեւ ոչ կանոնադրական հարաբերությունները ՔՀԿ-ներում։ Նման եզրակացության է եկել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը։

Այս տարվա հունվարի 1-ից մինչև հունիսի 26-ը հասարակական վերահսկողություն իրականացնող խումբը կատարել է 57 այց ՔՀԿ-ներ, որի ընթացքում աշխատանք է տարվել 88 դատապարտված անձանց հետ։

«Հիմնականում այցելությունները եղել են ահազանգերի հիման վրա, այցելությունների 57 տոկոսը եղել են Նուբարաշեն, Արմավիր, Աբովյան, Վարդաշեն ՔԿՀ-ներ, Երևան կենտրոն դատապարտյալների հիվանդանոց, ինչպես նաեւ Կոշ և Սևան ՔԿՀ-ներ»,- «Մեդիա կենտրոնում» կայացած «Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. 2016-ի առաջին 6 ամիսների ամփոփում» թեմայով քննարկմանը տեղեկացրեց Դիտորդների խմբի անդամ Ռուբեն Սարգսյանը։ 

Հիմնական խնդիրները, Սարգսյանի խոսքով, հաշվետու ժամանակահատվածում կապված են եղել բուժսպասարկման հետ։

«Եղել են խնդիրներ նաեւ քրեկական գործի ընթացքի հետ, որը մեր մանդատից դուրս է, խումբը չի զբաղվում: Հաջորդը, խնդիրների 6,7 տոկոսը վերաբերում է պայմանական վաղաժամկետ ազատման հանաձնաժողովի կողմից որոշումներին, 4,8 տոկոսը կազմել են ինքնավնասման և ինքնասպանության դեպքերը, նույնքան հացադուլների խնդիրը, 3,8 տոկոսը սննդի հետ կապված խնդիրները»,- տեղեկացրեց բանախոսը՝ կրկնելով, որ ահազանգերի հիմնական բլոկը վերաբերել է բուժսպասարկման հարցերին։ 

 Քննարկմանը մասնակից Դիտորդների խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանն անդրադարձավ ՔԿՀ-ներում խոցելի խմբերի խնդիրներին։

«Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ խոցելի խմբերի հիմնախնդիրները մնում է ազատազրկման վայրերերում շատ սուր», - ասաց նա՝ հավելելով,-«Նրանք ՔԿՀ-ներում քրեկան օրենքներին և գողական օրենքներին չենթարկվող խմբերն են, որոշակի առողջական հիմնախնդիրներ ունեցող անձանց հիմնախնդիրներն են, նույնասեռականները, թմրամիջոց օգտագործողները կամ մեթադոնային բուժում ստացող անձինք են: Հենց այս անձիք են ենթարկվում խտրականության ՔԿՀ-ներում», - հավելեց նա:  

Քննարկման մասնակից Դիտորդների խմբի մյուս անդամ Արա Ղարագյոզյանը ներկայացրեց հունիսի 12-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպը։

«Անազատության մեջ գտնվող 00 խցի կանալավորված Տիգրան Եգանյանի, Արթուր Հովհաննիսյանի և Մուշեղ Մխիթարյանի նկատմամաբ կիրառվել է մահակ: Ըստ ՔԿՀ-ի աշխատակիցների՝ նրանք ծխախոտ են պահանջել, անհնազանդություն ցուցաբերել։ Սակայն երբ մենք կալանավորված անձնաց հետ հանդիպեցինք, նրանք հակառակը պնդեցին և համապատսխան վնասվածնքեր ցույց տվեցին: Նրանց խոսքով, իրենց խցում կա հոգեկան հիվանդություն ունեցող անձ, և այդ օրը երեք անգամ բժշկական օգնության կարիք է զգացվել, նրանք պահանջել են և ոչ մի բժիշկ օգնություն չի ցուցաբերվել։ Այդ իսկ պատճառով նրանք անհնազանդություն են ցուցաբերել: Սակայն նրանց տեղափոխել են այլ սենյակ և այնտեղ մահակով ծեծի ենթարկել», - ասաց բանախոսը։

Միջադեպից միայն չորս օր անց է նրանց նկատմամբ բժշկական փորձաքննություն նշանակվել։  «Մենք դա նկատեցինք փաստթղթերն ուսումնասիրելիս։  Նրանցից երկուսի մարմնական վնասվածքները ֆիքսհված չեն եղել ընդհանրապես», - ասաց Ղարագյոզյանը՝ հավելելով, որ ծեծի ենթարկված կալանավորները հետագայում հաղորդում էին  ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն և դատախազություն, սակայն նրանց հաղորդումները «դուրս չէին եկել ՔԿՀ-ից»։

«Մենք որպես նրանց պաշտպանններ ինքրես հաղորդում տվեցինք հանցագործության մասին», - ասաց նա:

Թիվ մեկ խնդիրը ՔԿՀ-ներում, ըստ Դիտորդների խմբի անդամ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի, միջանձնային, ոչ կանոնադրական հարաբերություններն են։

«ՔԿՀ-ներում գերիշխում են ոչ թե իրավական ակտերն ու օրենքները, այլ չգրված քրեական օրենքները: Դա բերում է մի իրավիճակի, որ դատապարտյալների կողմից բողոքները շատ քիչ են լինում», - ասաց նա։

Ռևազյան խոսով, եթե դատապարտալը սկսի բողոքներ ներկայացնել շատ, ապա հեշտությամբ քրեական աշխարհի կողմից սկսում են ճնշել նրան: «Առաջացել է մի իրավիճակ, որը ձեռնտու է եւ՛ քրեական աշխարհի ներկայացուցիչներին, որոնք հիերարխիկ հարաբերություններ են կառուցում ՔՀԿ-ների ներսում, եւ՛ ՔՀԿ-ների ղեկավարությանը, քանի որ այդ կերպ շատ հեշտ է վերահսկել իրավիճակը ներսում», - պարզաբանեց փաստաբանը, ում համոզմամբ ՔՀԿ-ներում իրավիճակի փոփոխման ու համակարգային խնդիրների լուծման համար անհրաժշետ են «հեղափոխական լուծումներ»։

«Անհրաժեշտ է պետական մակարդակով կամք դրսեւորվի, որ լուծվեն այդ խնդիրները», - եզրափակեց նա։

Բանախոսի պնդմամբ, շատ հաճախ համագործակցույթուն է լինում քրեական աշխարհի և ՔԿՀ-ի անձնակազմի միջև:

«ՔԿՀ-ի աշխատողները ասում եմ, որ այդպես իրենց հեշտ է վերահսկողության տակ պահել բոլոր դատապարտյալներին: Էլ չեմ ասում, թե կոռուպցիոն ինչ մեծ հոսքեր կան ՔԿՀ-ներում, որը նաև այդ իրավիճակի հետ կարելի է հսկել և իրականցնել դա», - տեղեկացրեց նա:

Հասարակական դիտորդների խմբի նախագահ Արայիկ Զալյանն էլ նշեց, որ անցած տարիներին անհատական ինչ որ խնդիրներ են լուծվել։

«Համակարգային խնդիրներ չեն լուծվել։  Բոլորիս հայտնի է որ ՔԿՀ-ներում ամեն տարի լինում են մահացության դեպքեր, որոնց մի մասը կազմում են ինքասպանությունները, մեծ մասը՝ հիվանդությունները», - ասաց նա:   

Այս համատեքստում Զալյանը բերեց դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի օրինակը, ով տարիներ շարունակ գամված է սայլակին եւ գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում։

«Անձը գամված է սայլակին իսկ այդ խցում համապատասխան պայմաններ չկան որպեսզի նա կարողանա օգտվել սանհանգույցից։ Չեն ապահոված սանիտարահիգիենիկ պայմանները։ Եթե դիտարկենք կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակում դա միանաշնակ խոշտանգում է տվյալ անձի նկատմամբ», - նշեց Արայիկ Զալյան:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ