«Electricyerevan»-ից մեկ տարի անց. «բաց հարցերը» պատասխան են պահանջում
24.06.2016
12:00
Թեպետ մեկ տարի է ացել Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ըդվզած քաղաքացիների ու այդ «Electricyerevan» անունը կրող իրադարձությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառման դեպքերից, սակայն բռնության դեպքերով հարուցված «գործերի քննությունը դոփում է տեղում»:

«Իրավական առումով մենք ունենք անգործություն: Այդ գործերի մասով Հատուկ քնչական ծառայությունը գրեթե պատախաններ չի տալիս: Տեղեկատվություն չի տրամադրվում անգամ լրագրողներին ու իրավապաշտպաններին: Մենք չենք կարողանում իմանալ, թե մեր ներկայացրած բողոքների մասով գործերի քննությունն ինչ փուլում է», - Գորիսում կայացած «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը հետեւած քննարկմանը հայտարարեց իրավապաշտպան, հրապարկախոս Զառա Հովհաննիսյանը:    

Հունիսի 24-ին Գորիսի Մամուլի ակումբի գրասենյակում «Մեդիա կենտրոնը» կազմակերպեց «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին հաջորդեց քննարկում «#electricyerevan»-ի պայքարից հետո մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումների և մարդու իրավունքների պաշտպանության խնդրիների վերաբերյալ: Քննարկման բանախոսներն էին իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը եւ քաղաքացիական ակտիվիստ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարո Ղուկասյանը:

Քննարկմանը և ֆիլմի ցուցադրությանը մասնակցեցին Գորիսի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Սյունիքի մարզի գյուղական համայնքների բնակիչներ և ուսանողներ: Ֆիլմը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:

Զառա Հովհաննիսյանի որակմամբ այն ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում, երբ ոստիկանությունը քաղաքացիների խաղաղ հավաքը ցրելու համար կիրառեց անգամ ջրցան մեքենա, դա ուղղակի «այլանդակ բիրտ ուժի կիրառում էր»: «Այստեղ ոստիկանական գործողությունների համաչափության մասին խոսք չի կարող լինել: Ոչ մեկ չի բացատրում, թե ինչպես պատահեց, որ ջրցան մեքենան կիրառվեց խաղաղ ցուցարարների դեմ», - ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ իրավական հարթությունում շատ են նման պատասխան պահանջող «բաց հարցերը»:

Հովհաննիսյանի կարծիքի հետ համաձայնեց Կարո Ղուկասյանը, ում ձեւակերպմամբ, իրավապահներն «անգործության են մատնված», եւ տպավորություն է, որ այս գործերին նայում են «մատների արանքով»: «Ոստիկանությունն այն կառույցն է, որն ամենաշատ գրանտներն է ստանում յուր համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար: Ես չեմ կարող ասել այդ համակարգը փոխվել է, թե ոչ, սակայն հուսով եմ անցյալ տարվա իրադարձություններից գոնե հետեւություններ են արվել», - ասաց Ղուկասյանը:

Միեւնույն ժամանակ դատելով հունիսի 23-ին հաջորդած հրադարձությունների ու հանրային ընդվզման այդ գործընթացների ժամանակ ոստիկանության պահվածքից, ըստ Զառա Հովհաննիսյանի, կարելի է ասել, որ իրավապահները հասկացել են, որ բիրտ ուժի կիրառմամբ հնարավոր չէ լռեցնել ընդվզող հասարակությանը: «Փորձերը բիրտ ուժի կիրառմամբ լռեցնել հանրությանը կարող է հանգեցնել էլ ավելի ուժեղ հանրային ցասման դրսեւորումների: Դա տեղի ունեցավ անցյալ տարի հունիսի 23-ին, երբ ոստիկանական գործողություններից հետո նույն օրը երեկոյան մի քանի անգամ ավել մարդ հավաքվեց Բաղրամյան պողոտայում», - նշեց իրավապաշտպանը:

Իր բոլոր դրական կողմերով հանդերձ, ըստ Կարո Ղուկասյանի, «Electricyerevan» շարժումն այուամենայնիվ մարեց ու չհասավ իր վերջնական նպատակին, այն է՝ էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման չեղարկմանը: «Այնուամենյնիվ շարժումը մարեց, եւ ես հիմա եմ տեսնում, որ այնտնեղ կային մարդիկ, որոնց հետ ես այլեւս ճանապարհ չեմ անցնի», - ասաց Ղուկասյանը՝ չնշելով անուններ, սակայն որակելով «այդ մարդկանց» որպես «ներդրվածներ»: «Չգիտես որտեղից հայտնվեցին ու սկսեցին վերցնել իրավիճակն իրենց ձեռքը», - հիշեց նա:

Սոցիալական արդարության վերականգմանն ուղղված շարժումը, ըստ Հովհաննիսյանի, իշխանություններն օգտագործեցին նաեւ արտաքին քաղաքական նպատակներով: «Մենք այդ ժամանակ տեսանք ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխություն, Գյումրիում զարհուրելի սպանություն իրագործած ռուսաստանցի զինվորական Վալերի Պերմյակովի հանձնումը հայկական արդարադատությանը եւ Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլդ դորալի պաշտպանական վարկի տարամադրման մասին որոշման կայացումը», - եզրափակեց նա:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: