Երիտասարդների զբաղվածության և մասնագիտական կողմնորոշման խնդիրները Վայոց ձորի մարզում
22.06.2016
12:00
«Երիտասարդների զբաղվածության հետ կապված բավականին մտահոգիչ ցուցանիշ կա: Երկու գլոբալ խնդիր է առանձնացվում՝ ներքին եւ արտաքին միգրացիա, որոնք նույնքան մտահոգիչ են: Երիտասարդները կրթություն ստանալու նպատակով գալիս են մայրաքաղաք եւ շարունակում են բնակություն հաստատել եւ աշխատել Երեւանում, ինչն անդրադառնում է մարզերում տնտեսական զարգացման գործոնների վրա,- «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ընթացքում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը:

Նա նկատեց, որ այդ խնդիրները հատուկ են ոչ միայն Վայոց Ձորին, այլեւ ՀՀ մնացած մարզերին: Սակայն կոնկրետ Վայոց Ձորի դեպքում դա առավել սուր է, քանի որ մարզը բավականին փոքր է ,  այստեղ չկան արտադրական հզորություններ,  ինչը բարձր զբաղվածություն ապահովելու հնարավորություն չի տալիս: Հայկուհի Գեւորգյանի ներկայացմամբ՝  զբաղվածության հետ կապված մի շարք ծրագրեր են իրականացվում պասիվ զբաղվածությունից դեպի ակտիվ ծրագրերի անցման առումով:

«Զբաղվածության պետական գործակալության,  մասնավորապես Վայոց ձորի տարածքային կենտրոնն իրականացնում է պետական 13 ծրագիր, որոնց հիմնական նպատակն  է կայուն զբաղվածություն ապահովելու գործում օգնել անձանց»,- ներկայացրեց բանախոսը:

Ըստ Հայկուհի Գեւորգյանի՝ զբաղվածության խնդիրը եռակի բարձր է երիտասարդների շրջանում:

 «Զբաղվածության ծրագրով նախատեսվում է վճարովի պրակտիկայի ծրագիրը, որը նախատեսված է աշխատաշուկա առաջին անգամ մուտք գործող երիտասարդների համար: Նրանք եռամսյա վճարովի պրակտիկա են անցնում գործատուի մոտ՝ իրենց որակավորմամբ, որից հետո գործատուն արդեն կարող է երիտասարդին ընդունել աշխատանքի: Սրանով երիտասարդի զբաղվածության առաջին շեմը հաղթահարելու խնդիրը լուծվում է, քանի որ աշխատանքային փորձ չունեցողին գործատուն դժվարությամբ է աշխատանքի ընդունում»,-ասաց Գևորգյանը:

Սրա հետ  կապված քննարկմանը տեսազանգի միջոցով մասնակցող  Եղեգնաձորի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սիլվա Խաչատրյանը  նշեց, որ վճարովի պրակտկայի ծրագիրն առանձնապես շատ արդյունավետ չէ, քանի որ դրանից հետո միեւնույն է՝ այլ տեղ աշխատանքի ընդունվել ցանկացող ուսանողը կանգնում է խնդրի առջև:

 «Ցանկացած տեղ գործատուն պահանջում է աշխատանքային փորձի առկայություն, եւ այդ երեքամսյա պրակտիկայի հնարավորությունը ոչինչ չի տալիս»,- նկատեց նա:

Իսկ քննարկմանը տեսազանգի միջոցով միացած Եղեգնաձորի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի անդամ, փաստաբան Հրաչ Քոչարյանն էլ  հարց ուղղեց. «Արդյոք հնարավոր չէ այնպես անել, որ այդ եռամսյա պրակտիկան համարվի որպես աշխատանքային փորձ եւ այն երկարաձգվի՝ դառնալով վեց ամիս»:

Ի պատասխան՝ Հ. Գեւորգյանը նախ նշեց, որ յուրաքանչյուր գործատու շահագրգիռ է ունենալ առավել պատրաստված մասնագետ, ուստի այս հարցում պարտադրանքը տեղին չէ եւ հնարավոր էլ չէ: Միեւնույն ժամանակ, նա կարեւորեց երիտասարդի անհատականությունն ու  անձնական որակները՝ պնդելով, որ համապատասխան որակների առայության դեպքում ուսանողը աշխատանք անպայման կգտնի եւ անպայման այս կամ այն կերպ կնկատվի գործատուի կողմից: Գեւորգյանը նաեւ   նշեց, որ  եռամսյա վճարովի պրակտիկայի տեւողությունը  երկարաձգելու եւ այն վեցամսյա դարձնելու հարցը քննարկման փուլում է:

Քննարկմանը մասնակցում էին նաեւ Կրթության եւ գիտության  նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության ՄԿՈՒ քաղաքականության մշակման եւ ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը եւ Վայոց ձորի Տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը: Արմենուհի Պողոսյանն անդրադարձավ Վայոց ձորի մարզում մասնագիտական կողմնորոշման հետ կապված հնարավորություններին, որոնք, պարզվեց, չափազանց սուղ են. «Վայոց ձորի մարզում կա մեկ պետական քոլեջ, որտեղ գործում են 13 մասնագիտացումներ: Կա նաեւ Տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղ, որտեղ ուսուցումը կատարվում է նույն մեթոդներով, ինչ Երեւանում»:

Բանախոսի ներկայացմամբ՝ այսօր խնդիր է նաեւ երիտասարդների  պասիվությունը, երբ նրանք ուղղակի չեն ցանկանում լինել նախաձեռնող: Նշվեց, որ մարզը ունի նաեւ զբոսաշրջային մեծ պոտենցիալ, սակայն ինչպես պարզվեց՝ Վայոց ձորի Տարածաշրջանային պետական քոլեջում չկան զբոսաշրջային մենեջմենթ  կամ  հյուրանոցային կառավարում մասնագիտություններ: Եվ այնուամենայնիվ՝ քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը հպարտությամբ ներկայացրեց   քոլեջի գործունեությունը եւ երիտասարդներին ընձեռնվող հնարավորությունները՝ նշելով, որ ակտիվ ու նախաձեռնող լինելու դեպքում հնարավորությունների պակաս չի լինի:

Նշենք որ նախորդ տարի ՀՀ ողջ տարածքում անցկացված «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտության արդյունքներով  ՀՀ երիտասարդների միայն 28%-ն է զբաղված, որոնցից՝ զբաղված է երևանաբնակ երիտասարդների 32%­ը, իսկ մարզաբնակների` 26%­ը: 

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք areviksahakyan@mail.ruհասցեին: 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ