«Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ էլ. էներգիայի սակագնի 2,58 դրամով նվազեցումը տնտեսության վրա»
17.06.2016
11:00
«Տնտեսության վրա վրա էլեկտրաէներգիայի սակագնի 2.58 դրամով իջեցումն էական ազդեցություն չի ունենա, կլինի ընդամենը մոտ ութ միլիարդ դրամի տնտեսում: Իսկ մեր՝ հասարակ քաղաքացիներիս գրպանի վրա էլ այդ ազդեցությունը կլինի չնչին՝ ընդամենը յուրաքանչյուր ընտանիք կկարողանա ամսական 650-700 դրամ խնայողություն անել», «Ի՞նչ ազդեցություն կունենա էլէներգիայի սակագնի՝ 2,58 դրամով իջեցումը տնտեսության վրա» թեմայով «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը

Տնտեսագետի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի և գազի սակագնի իջեցումն ավելի շատ կապված է նախընտրական տարվա հետ: «Մեդիա կենտրոնի» հարցին, արդյոք 2,58 դրամն այն առավելագույն չափն էր, որով հնարավոր էր իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ Խաչատրյանը տվեց բացասական պատասխան. «Ձեզ հիշեցնեմ, որ նախորդ տարի 15 տոկոսով սակագինը բարձրացվեց։ Բուռն քննարկումների ժամանակ ասացին, որ ՀԷՑ-ում լուրջ ֆինանսական խնդիրներ կան, ֆինանսական ճեղքվածքը պետք է փակել սակագնի բարձրացմամբ։ Այնինչ ՀԷՑ-ի կուտակած պարտքի պատճառը մենք` սպառողներս չէինք։ Հիմա մեզ փորձում են վերադարձնել հին դիրքեր, բայց ընդամենը 5 տոկոսով։ Երբ նայում ենք սակագնի ձևավորման  մեթոդիկան, այն որևէ կապ չունի շուկայական տնտեսության պայմանների հետ», նկատեց  տնտեսագետը։ Նրա խոսքով՝ ճիշտ մեկ տարի առաջ սկսված «Էլեկտրիկ Երեւան» շարժման իրական նպատակը ոչ թե սակագնի նվազեցումն էր, այլ հակառակը՝ դրա բարձրացումն ու ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունը:

Քննարկմանը մասնակցողՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանն էլ կարծում է, որ նման չափով էլեկտրաէնեգրիայի սակագնի իջեցումը էական ազդեցություն չի թողնի սպառողի ու տնտեսվարողների վրա։ «Փնթի տնտեսվարման հետևանքով առաջացած 24 մլրդ պարտքը բոլորս միասին փակեցինք»,- ասաց տնտեսագետը: Նրա խոսքով` սակագինը կարելի էր ավելի իջեցնել։ «Այսպիսի սակագներով տնտեսվարելով` մեր արտադրողները, հատկապես հենքային, արդյունաբերական մրցունակ պրոդուկտներ արտադրողները մրցունակ չեն լինի»,-ասաց տնտեսագետը։ Այնուամենանիվ՝ հիմնավորելով, թե ինչու սակագինը չիջեցվեց ավելին՝ Մարգարյանը նշեց.«Հայաստանը ռեսուրս չունի ատոմակայանին երկրորդ շնչառություն տալու համար, դա միայն վարկային ռեսուրսներ ձեռք բերելու ճանապարհով կարող է լինել։ Ինձ որքան հայտնի է, արևմտյան կառույցներն այնքան էլ պատրասակամ չեն այս հարցում, մեզ մնում է ստրատեգիական գործընկերոջ` Ռուսաստանի աջակցությունը։ Հավանաբար այս գործոնը դեր է խաղացել, որ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը լինի փոքր չափով»:

Քննարկման մյուս բանախոսը՝ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նույնպես կարծիք հայտնեց,  որ տնային տնտեսությունների վրա սակագնի այս փոփոխությունը էական ազդեցություն չի ունենա: Ըստ նրա, սակայն, արդյունաբերության ոլորտում շատ ավելի հետաքրքրված պետք է լինեն էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցմամբ, որովհետեւ դա, առաջին հերթին, վերջիններիս համար ապահովում է մրցակցություն:  Խաչատրյանի գնահատմամբ՝ հաշվի առնելով, որ կառավարությունը մեկ տարով սուբսիդավորել էր որոշ խավերի համար սակագնի նախորդ բարձրացումը, իսկ սուբսիդավորումը մեկ տարվա համար էր, կարելի է արձանագրել, որ մենք ունենք ոչ թե սակագնի իջեցում, այլ՝ բարձրացում: «Հաշվարկներ կան, որ 600 հազարից ավելի բնակիչ սպառում է 250 կիլովատ էլեկտրաէներգիա, և, բնականաբար, եթե օգոստոսի 1-ից արդեն վերացած սուբսիդիան գումարում ենք այդ թվաբանությանը, ապա տեսնում ենք, որ դա նվազեցում չէ, իսկ տոկոսային տարբերություններն էլ երբ դիտարկում ենք՝ ստացվում է, որ մենք ունենք գնաճ»:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք areviksahakyan@mail.ruհասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ