Քաղաքական ուժերը հասան կոնսենսուսի ԸՕ-ի շուրջ ու այժմ փնտրում են 15 մլն եվրո
17.06.2016
12:00
Ազգային ժողովում վերջերս ընդունված Ընտրական օրենսգիրքը փոփոխությունների կենթարկվի: Փոփոխությունների նոր փաթեթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել «4+4+4» ֆորմատով տեւական բանակցությունների արդյունքում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ: Հունիսի 16-ին նրանք ընդունեցին միասնական հայտարարություն, որին սակայն չմիացան քննարկումներին մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նրանց չբավարարեց փոփոխությունների փաթեթի շուրջ կոմպրոմիսը, ուստի եւ գերադասեցին մնալ ձեռնպահ եւ հանդես գալ առանձին հայտարարությամբ:

«Մեդիա կենտրոնում» հունիսի 17-ին «Քաղաքական ուժերը ստորագրել են ԸՕ-ի շուրջ փախհամաձայնության մասին հայտարարություն» թեմայով կայացած մամուլի ասուլիսին ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ կողմերը հասել են կոնսենսուսի բավականին ծանր բանակցությունների արդյունքում:

«Ձեռք է բերվել կոնսենսուս հիմնականում հետեւյալ կետերի վերաբերյալ: Ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները հասանելի ու վերահսկելի կլինեն կուսակցությունների համար: Անգամ այն կուսակցությունների, որոնք կոնկրետ տեղամասում չեն ունեցել հանձնաժողովի անդամներ կամ վստահված անձինք։ Ընտրողները քվեարկությանը կմասնակցեն միայն նույնականացման քարտերով, որոնք պետությունը մինչև ընտրությունները կտրամադրի անվճար։ Քվեարկությունից առաջ կստուգվեն նաև ընտրողների տասը մատնահետքերը։ Բոլոր 2000 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, ընտրական գործընթացը կհեռարձակվի նաև ուղիղ եթերով»,- հայտարարեց Սահակյանը:

Փոփոխությունների նոր փաթեթը, ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով կքննարկվի ու կընդունվի արտահերթ ռեժիմով: «Կառավարությունն արտահերթ նիստ կգումարի, այդ փաթեթն արտահերթ ռեժիմով կներկայացվի խորհրդարան, որը եւ այն կքննարկի ու կընդունի մինչեւ այս ամսվա վերջ», - տեղեկացրեց նա՝ հավելելով, որ այսպիսով դրվել է «թափանցիկ ընտրություններ անցկացնելու հիմնաքարը»:

Այնուամենայնիվ, ինչպես պարզվեց ասուլիսին, համաձայնեցված կետերը դեռ փաստ չէ, որ կայնքի կկոչվեն, քանի որ դրա համար բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ: Այս փոփոխությունները, ինչպես նշեց ասուլիսին մասնակից ընդդիմադիր ՀԱԿ խմբանկցության քարտուղար Արամ Մանուկյանը, գին ունեն, իսկ այդ գինը 15 մլն եվրո է: «Այժմ իշխանությունը եւ բոլոր քաղաքական ուժերը, որոնք դրել են իրենց ստորգրությունն այս հայտարարության տակ, պետք է դիմեն դոնոր կազմակերպություններին, բանակցեն, որպեսզի այդ գումարները հայթայթեն: Սակայն հատկապես կարեւոր է իշխանության նախաձեռնողականությունն ու ակտիվությունը, քանի որ վերջինիս ձեռքում են կենտրոնացված լծակները», - ասաց նա՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ ձեռք բերված կոնսենսուսը չի վերաբերում ամբողջ Ընտրական օրենսգրքին:

«Սա վերաբերում է կոնկրետ այն կետերին, որոնց շուրջ համաձայնություն կա: Սա նաեւ չի նշանակում,  որ փոխվել է ընդդիմության վերաբերմուքն իշխանության նկատմամբ կամ որ սա երաշխավորում է ամբողջությամբ արդար ընտրությունների անցկացում: Ո՛չ, սա ուղղակի հնարավորություն է տալիս ավելի թափանցիկ ու վերահսկելի դարձնել ընտրական գործընթացը», - ասաց Արամ Մանուկյանը՝ այնուամենայնիվ համարելով  փոփոխությունների փաթեթը «աննախադեպ հաջողություն»: «Բայց այս հայտարարությունն առաջին քայլն է, քանի որ այս փաստաթղթի իրականացումը շատ դժվար է լինելու, խոչընդոտները շատ են լինելու – ընդգծեց նա:

Ըստ նախատեսվող փոփոխությունների, ասաց Մանուկյանը, տեղադրվելու է երկու տեսախցիկ: Մեկը ընտրատեղամասի մուտքի մոտ, մյուսը՝ ներսում: «Սակայն թե ինչպիսին կլինի այդ տեսախցիկների որակը՝ կախված է ֆինանսական միջոցներից: Բացի այդ տեսանկարահանումը հեռարձակվելու է օնլայն, որին կարող է հետեւել յուրաքանչյուր մարդ», - ասաց նա:

Չնայած այն հանգամանքին, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն միացել քաղաքական ուժերի հայտարարությանը, Արամ Մանուկյանը բարձր գնահատեց նրանց ներդրումը: «Նրանք մեծ գործ կատարեցին, փոփոխությունների փաթեթ ներկայացրեցին: Սակայն իշխանությունը չհամաձայնեց ընդդիմության ու քաղաքացիական հասարակության բոլոր առաջարկությունների հետ: Օրինակ՝ նոր օրենսգրքում ընտրատեղամասերում լրագրողների գործունեության վերաբերյալ կետն ավելի վատն է, քան նախկին օրենսգրքում», - ասաց Մանուկյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիակենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Նոր քաղաքապետ, թե՞ նոր ավագանի
11.07.2018
11:00
Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնելուց հետո ապագա քաղաքապետի ընտրության հետ կապված անորոշ իրավիճակ է ստեղծվել։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ