«Համատեղ ՀՕՊ համակարգով ամրապնդո՞ւմ ենք մեր ինքնիշխանությունը, թե՞ հանձնում. բանավեճ»
10.06.2016
17:00
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի գնահատմամբ Ռուսաստանի և Հայաստանի միջև Հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից:

Պատգամավորը նման տեսակետ հնչեցրեց հունիսի 10-ին«Ա1պլյուսի» հեռուստատեսային տաղավարում «Մեդիա կենտրոնի» կազմակերպած բանավեճին, որին մասնակցում էին նաև ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, քաղաքագետներ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

 «Ամենամեծ ձեռքբերումն այս պայամանագրով այն է, որ հրամանատարական գիծը, որի  առնչությամբ նախկինում ունեցել ենք խնդիրներ ու սկսել ենք բանակցել, այն է, որ համատեղ ստեղծենք: Նախկինում շատ ժամանակ ռուսական զորքերի ՀՕՊ կառույցները օգտագործելու համար հրամանը այստեղից գնում էր Ռոստով, Ռոստովից Մոսկվա, Մոսկվայից հաստատում էին, նոր գալիս էր հետ Ռոստով ու հետո նոր Հայաստան: Այդ վայրկյանների խնդիրը կար: Այդ հարցը այժմ լուծվել է.  հրամանները ընդունվելու են մեր տարածքի գոտում՝ Հայաստանում և եթե լինեն խնդիրներ,պետք է բողոքները ուղղել մեր հրամանատարությանը»,-ընդգծեց Պողոսյանը:

Արման Նավասարդյանն ասում է, որ համաձայնագրի ընդունումը սերտորեն կապված է ներկա աշխարհաքաղաքական գործընթացների և Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ:

«Ռուսաստանի և Հայաստանի հետաքրքրությունը և ստրատեգիական ուղղվածությունները կարծես թե համընկնում են: Այն, ինչ Ռուսաստանը ուզում է անել, դա օգտակար է նաև Հայաստանի համար: Թե ինչու հիմա Ռուսաստանը որոշեց անել, ես կարծում եմ անմիջականորեն կապված է վերջին իրադարձությունների հետ, Ռումինիայում հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծում, որը շուտով տեղի է ունենալու նաև Լեհաստանում: Եթե ուշադիր նայենք պարամետրերը, դա լուրջ սպառնալիք է Ռուսաստանի համար, այնտեղ տեղադրված է տեխնիկա, որոնց հրթիռները 3-4 րոպեում կարող են հասնել Սոչի:  Եվ այստեղ Ռուսաստանը չէր կարող կանխարգելիչ քայլեր չանել ու անում է: Ռուսաստանը իր շահերից ելնելով ստեղծում է այս համակարգը և կարծում եմ սա մեզ համար վատ առիթ չէ, ապահովելու մեր հակաօդային պաշտպանությունը: Ես սա համարում եմ քաղաքական ուժեղ արշավ, և սա բխում է մեր ազգային շահերից»,-նշեց Նավասարդյանը:

ՀրանտՄելիք-Շահնազարյանն ասում է, որ եթե որոշում կայացնողը լինելու է  հայկական կողմը, կնշանակի, որ պայմանագրից բխող ցանկացած այլ երևույթներ ընդամենը լրացումներ են առկա հակաօդային պաշտպանությանը:

«Մենք գիտենք, որ ՀՀ տարածքում գտնվում են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք մինչ այս պայամանագիրը կառավարվում էին ռուսական կողմից և հիմա արդեն  հնարավորություն է հայկական կողմի հրամանատարությամբ օգտագործել Գյումրիի ռազմաբազայի S-300-ները կամ տեղեկատվություն ստանալ Կասպից ծովում կամ Ադրբեջանի խորքում ցանկացած տեղաշարժի մասին կլինեն դրանք հրթիռներ, ավիացիոն ուժեր և այլն, գումարած տիեզերական սպուտնիկներից ստացած տեղեկատվությունը: Այսինքն առնվազն տեղեկատվական միջոցների ավելացման և նոր հնարավորությունների մասին է այս պայմանագիրը, ինչ-որ տալիս է հայկական կողմին»,-նշեց Մելիք-Շահնազարյանը:

Բանավեճին մասնակցող Հայկ Մարտիրոսյանը հակադարձեց մյուս բանախոսներին՝ նշելով, որ այս համաձայնագրով անվտնագության աստիճանը մեծանում է որոշակի չափով, սակայն ոչ ամբողջապես:

«Վեցերորդ կետում կա կազուս: Կամ տեքստը վատ է կազմված կամ ուղղակի այստեղ կա գաղափարական խնդիր: Կառավարումը նույնը չէ, ինչ հրամանատարությունը և հրամանատարությունը գտնվելու է Հյուսիսային Կովկասում, այսինքն ռուսական կողմի ձեռքին: Այստեղ չէր լինի խնդիր, իհարկե, եթե Հայաստանը չունենար այնպիսի թշնամի, ինչպիսին Ադրբեջանն է, ում հետ Ռուսաստանը գտնվում է բարեկամական հարաբերությունների մեջ: Այսինքն կարող է առաջանալ շահերի բախում: Եվ ինձ համար անհասկանալի է, թե ինչու է պետք է Ռուսաստանը նման պատասխանատվություն ստանձնի Հայաստանի գործողությունների համար, ենթադրենք՝ ընդդեմ ադրբեջանական օդուժի հարձակման պայմաններում: Այստեղ քաղաքական և ռազմական բավականին խորը խնդիրներ են առաջ գալիս: Կարելի էր այնպես անել, որ հրամանատարությունը լիներ Հայաստանում գոնե Հայաստանի երկնքի մասով, որովհետև Հայաստանը ամբողջությամբ գտնվում է Հարավային Կովկասում, իսկ Ռուսաստանի միայն մի փոքրիկ հատվածն է գտնվում Հյուսիային Կովկասում»,-ասաց Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ պայմանագիրը ամբողջապես չի բխում Հայաստանի շահերից:

«Շատ տրամաբանական կլիներ, որ Հայաստանը ունենար նաև հրամանատարություն և սա կլիներ լավ ժեստ Հայաստանի հանդեպ»,-հավելեց Մարտիրոսյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ