Չորսօրյա պատերազմը փոխեց հասարակությանը, բայց ոչ իշխանությանը. փորձագետներ
08.06.2016
12:00
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ թեպետ իշխանությունները սպասում էին պատերազմի, սակայն պատրաստ չէին դրան ու անտեղյակ էին հարձակման մասին: Էլիտաները նաեւ չէին գիտակցում, որ առաջնագծում իրավիճակի սրացման հետեւանքով կարող են լինել վտանգավոր դիրքային ու տարածքային կորուստներ, որոնք հանրային գիտակցության մեջ հնարավոր է դառնան սպառնալիք իրենց զբաղեցրած դիրքերի համար:


Այս մասին հունիսի 8-ին Մարտունի քաղաքում «Մեդիա կենտրոն»-ի և Մարտունու Կանանց Համայնքային խորհրդի հետ համատեղ կազմակերպած «Ներքաղաքական զարգացումները քառօրյա պատերազմից հետո» թեմայով քննարկմանը հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով, պատերազմը կարծես խոշորացույցով ի ցույց դրեց Հայաստանի պետական կառավարման համակարգում առկա բացերն ու թերություններնը: «Օրինակ, ունենք բանակ, որտեղ հերոսանում են բացառապես աղքատ ընտանիքների տղաները, և չգիտես ինչու հարուստ ընտանիքների երեխաների անուններ չկան հերոսների ցանկում», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ մինչեւ այդ բանակը չքննադատելու լուռ համաձայնությունը չարդարացրեց իրեն, քանի որ «չի կարող մի համակարգում լինել գողություն, բայց գողերն այնքան սրբություն ու արժեքներ ունենան, որ չգողանան զինվորից ու բանակից»:

«Տեսանք, որ այն ճոխ ծախսերը, պետական բյուջեի միջոցների վատնումները, որոնցով իշխանությունը ստեղծել էր դեկորացիաներ, այդ միջոցներն ուղղակի պարտավոր էին ուղղել այդ տեղ»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ հասարկությունն «այս արատավոր երեւույթներին» սկսեց նայել այլ կերպ: «Այն ավելի անհանդուրժող է դարձել նման երեւույթների նկատմամբ», - հավելեց Սաֆարյանը:

Քննարկմանը մասնակից հրապարակախոս, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ չորսօրյա պատերազմից հետո Հայաստանում սկսվեց պետականշինության երկրորդ փուլը: «Հանրության գիտակցության մեջ գիծ անցկացվեց, թե մինչեւ այժմ ինչպիսի պետություն ենք կառուցել, ինչպիսի համակարգ: Փլուզվեց այն միֆը, որ Հայաստանը սոցիալական պետություն է, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ, քանի որ առաջնագծում հիմնականում զոհվեցին ու հերոսացան հենց սոցիալապաես անապահով խավի ներկայացուցիչները», - ասաց Հովհաննիսյան: 

Բանախոսները հատկապես շեշտը դրեցին արտաքին անվտանգության համակարգերի անգործունակության վրա, ինչը երեւաց քառօրյա զինված բախումների ժամանակ: «Պատերազմից հետո պարզ դարձավ, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի կողքին չէ: Մենք մենակ ենք: Հայաստանի ռազմավարական միակ ու իրական դաշնակիցը մեր բանակն է: Սրանք բոլորը նախկինում մեզ մատուցված միֆեր էին, որոնք ջարդեց ապրիլյան պատերազմը և ստիպեց վերափոխել և՛ պետության, և՛ կառավարման մոդելը, և՛ հասարակության վարքը», - ասաց Ստեփան Սաֆարյանը:

Հասարակությունը, ըստ Զառա Հովհաննիսյանի, տեսավ, որ տարբեր պաշտպանական համակարգերում Հայաստանի անդմակցությունը (անգամ ԵԱՏՄ-ին անդամակցելն էր անվտանգության նկատառումներով մատուցվում) կամ այդ համակարգերի հետ կնքված պայամագրերը չաշխատեցին: «Անգամ ամենաբարձր պաշտոնյաները հայտարարեցին, որ ԼՂ հարցում մենք մենակ ենք», - նշեց Հովհաննիսյանն ու հավելեց. «Իսկ ինչո՞ւ ենք մենք մենակ, ինչո՞ւ ենք այդպես մեզ դիրքավորել աշխարում, որ չունենք որեւէ պաշտպանություն կամ իրական դաշնակից»:

Այժմ ըստ բանախոսների՝ անհրաժետ է հիմնովին վերանայել թե ներքին, եւ թե արտաքին քաղաքականության մոտեցումները, քանի որ պատերազմը չի ավարտվել, ու նոր հարձակման վտանգ կա: «Չափազանց տեսանելի նշաններ կան, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ առնվազն փորձելու է ոտնձգություն անել: Ցավով պետք է արձանագրել և ամենևին՝ ոչ վախեցնելու նպատակով. նոր պատերազմի վտանգը շատ տեսանելի է», - նշեց Ստեփան Սաֆարյանը:

Մոտեցումների փոփոխման ու վերանայման համար, կարծում է Զառա Հովհանննիսյանը, առաջին հերթին անհրաժեշտ է հանրային վերահսկողության ուժեղացում եւ բաց քննարկումներ: «Այս կերպ կարելի է վեր հանել առկա խնդիրները եւ քննարկել, որպեսզի դրանց մասին բարձաձայնվեն ու մշակվեն լուծման ուղիներ», - ասաց բանախոսը:  

Ստեղծված իրավիճակում նշում են բանախոսները, կառավարույթունը կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի մասին հայտարարությունների փոխարեն, պետք է հստակ մշակված ժամանակացույցով գործողություններ ծավալի: «Անհասկանալի են այդ հայտարարությունները, քանի դեռ չկան արդյունքներ: Կարելի է անել, հետո հասարակությանը ասել՝ ես դա արեցի: Ուղղակի այն, ինչ որ արվել է, նվազագույնն է, անհրաժեշտ է: Սակայն այն բավական չէ եւ համարժեք չէ իրավիճակին ու նոր պատերազմին դիմակայելու մարտահրավերին: Այս առումով ոչ ադեկվատ են կառավարության հայտարարությունները Հայաստանի առաջ կանգնած ներքին և արտաքին մարտահրավերներին», - եզրափակեց Ստեպան Սաֆարյանը:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ