Հանրային գերակա շահի զոհերը կդիմեն դատարան
07.06.2016
11:00
Գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող Local Developers ընկերության և Երևանի կենտրոնի Տերյան 23, Պուշկին 4,10 և Լալայանց 37 շենքերի բնակիչների միջև սեփականության իրավունքի շուրջ պայքարը շարունակվում է: Բնակիչները վստահ են, որ կառուցապատող ընկերությունը եւ վրեջինիս սեփականատերը անշարժ գույքի օտարման գործթանցն «իրականացնում են օրենքի խախտումներով, ինչի վրա քաղաքապետարանն ու դատարաները աչք են փակում»: Բանկիչները պատրատսվում են դատարան դիմել ու նոր դատական գործընթաց սկսել: Նրանք նաեւ չեն վստահում Սամվել Մայրապետյանի պատվերով իրենց բնակարանների գնահատում իրականացրած «Անիկոմ» ՍՊԸ-ի տրամադրած տվյալներին և համոզված են, որ իրենց սեփականությունը կանխամտածված ցածր է գնահատված:

Local Developers ընկերությունը, որը 2007 թ-ից հանդիսանում է այդ շենքերի կառուցապատողը դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց պատկանող բնակարաններից հանելու համար: Արդեն կան համապատասխան դատական որոշումներ, բայց բնակիչները չեն պատրաստվում տեղի տալ և հայտարարում են, որ սկսելու են «ավելի ակտիվ պայքարել» իրենց սեփականության համար: Հանրային գերակա շահի գոտում հայտնված թվով 22 բնակարանների տերերը տեսնում են պայքարի երկու տարբերակ՝ խնդրի թմբկահարում իրավապահ կառույցներում և պարբերական բողոքի ակցիաների իրականացում: «Մենք որոշել ենք ձեւավորել պայքարի միասնական ճակատ: մեծ հույսեր չունենք Հայաստանի դատական համակարգից, սակայն անցնելու ենք բոլոր ատյաններով Եվրադատարանում խնդիրը վիճարկելու համար: Մայրապետյանը կարողանում է ազդել դատարանների, քաղաքապետարանի ու քնչական մարմինների վրա: Ուստի մենք կոչ ենք անում Մայրապետյանից բոլոր տուժած բնակչներին միանալ այս պայքարին, որը ոչ միայն իրավական է, այլեւ քաղաքական», - «Մեդիա կենտրոնում» կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Տերյան 23 շենքի բնակիչ, Մեր քաղաքը քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավերտյանը:

Թեպետ ըստ բանախոսի, օրենքը պահանջում է կառուցապատողից որպես դեպոզիտ ցույց տալ համապատասխան ֆինանսական՝ միջոցներ բնակարաններն օտարելու պահանջով դատարան դիմելու հարցում, սակայն բնակիչները ճշտել են եւ բանկից պատասխան ստացել առ այն, որ Մայրապետյանն այժմ «գումարներ չունի դրված HSBC բանկում»: «Երբ Մայրապետյանը դիմել էր դատարան հենց HSBC բանում ունեցած դեպոզիտ գումարն էր ներկայացրել: Մենք հարցում ուղարկեցինք HSBC բանկին, որտեղից հայտնեցին, որ փաստացի այսօր բանկում չկան այդ գումարները, որոնք պետք է լինեին երաշխիք, որի հիման վրա ինքը կարող էր մտնել դատարան»,- ասաց Վարդան Գերավետյանը՝ հավելելով, որ ի սկզբանե Սամվել Մայրապետյանը ցույց է տվել բնակարանների դիմաց ընդամենը փոխհատուցման գումարը, բայց ինչը վերաբերում է շենք կառուցելուն, «մենք չենք տեսնում, թե ինչ գումար ունի»:

«Հիմա ոչ մեկի անունով գումար չկա դրված բանկում, այդ գումարները հանվել են, որի իրավունքը չուներ», - ասաց նա՝ հավելելով, որ պարտադիր դիմելու են դատարան, քանի որ «սա բավականին լուրջ խախտում է ու հիմք է ամբողջ գործընթացը կասեցնելու համար»:

Ասուլիսին մասնակից Պուշկին 4 տան բնակիչ Ալֆրեդ Կզարթմյանը, ով իր՝  հանրային գերակա շահի գոտում հայտնված տան «կանխամտածված ցածր գնահատման գործով» դիմել էր ոստիկանություն, ասաց, որ Քննչական կոմիտեում գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» և Մայրապետյանի հետ համագործակցող՝ անշարժ գույքը գնահատող «Անիկոմ» ընկերությունների դեմ հարցված քրեական գործը շուրջ երկու ամիս առաջ կարճվեց: Սակայն բողոքարկումից հետո քննությունը վերսկսվեց, հավելեց նա:

«Հարուցված քրեական գործում նշվում է, որ այս ընկերություններն առանձնապես խոշոր չափերի վնաս են պատճառել ինձ: Սակայն ապրիլի 12-ին, քննիչը որոշում կայացրեց գործը կարճելու: Ես դիմեցի Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի ղեկավարությանը և նամակ գրեցի Սերժ Սարգսյանին, որ կատարվում են անօրիանական գործողություններ: Ինձ համար անսպասելիորեն Երևանի դատախազը որոշում է կայացնում վերսկսել գործը: Իր որոշման մեջ դատախազն այնպիսի փաստեր է նշում, որ քննիչը պետք է կատարեր ու չի կատարել, որ եթե ես լինեի իր փոխարեն, կմտնեի գետնի տակ», - ասաց Կզարթմյանը՝ ներկայացնելով իր տան գնահատման պատմությունը: «Իմ երեք հարկանի տան դիմաց, որն ունի նաև 180 մետր հողամաս, Մայրապետյանին պատկանող Local Developers ընկերությունն առաջարկում է միայն 200 հազար դոլար: Այն դեպքում, երբ Փորձաքննության ազգային բյուրոն գնահատել է միայն իմ տունը 300 հազար ԱՄՆ դոլար», - ասաց նա՝ հավելելով, որ Մայրապետյանին այս գործում աջակցում են նախագահի աշխատակազմից, սակայն հրաժարվեց անուններ նշել:  

«Ցավն այն է, որ մի գործարար ազդեցության լծակներ ունի թե դատարանների, թե փորձագիտական կենտրոնների եւ թե դատարանների վրա: Պետությունը ցույց է տալիս, որ չի կարողանում գործարարին զսպել», - եզրափակեց բանախոսը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ