Գազի սակագինը հնարավոր է նվազեցնել կրկնակի անգամ ավել. պատգամավոր
03.06.2016
14:00
Թեպետ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ գազի սակագինը մեկ խորանարդ մետրի դիմաց իջեցվեց 9,5 դրամով, սակայն հնարավորություն կար այն նվազեցնել ավելի քան երկու անգամ: Այպիսի համոզմունք «Մեդիա կենտրոնում» հունիսի 3-ին կայացած «Ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա գազի և էլէներգիայի սակագների նվազումը» թեմայով քննարկմանը հայտնեցին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը եւ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Վեջին երկու տարվա ընթացքում Հայաստան մատակարարվող ռուսական գազին սակագինը սահմանի վրա նվազեց երկու անգամ: Սզբից այն հազար խորանարդ մետրի դրմաց 189 դոլարից հասավ 165 դոլարի, որը բացատրվեց դոլարի նկատմամբ դրամի արժեզրկմամբ եւ որեւէ կերպ չազդեց վերջնական սպառողների վրա: Այնուհետեւ ապրիլի կեսերին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Երեւան կատարած այցի շրջանակներում հայտարեց գազի սակագնի եւս 15 դոլարով զեղչման մասին, որի արդյունքում ՀԾԿՀ որոշմամբ «կապույտ վառելիքի» գինը բնակչության համար 1 խորոնարդ մետրի դիմաց նվազեց միայն 9,5 դրամով: Այսպիսով, ՀՀ բնակչության համար սակագինն այս տարվա հուլիսի 1-ից կկազմի 146,7 դրամ՝ նախկին 156,7 դրամի փոխարեն:

Փորձագետներն ու սպառողների շահերի պաշտպանները վստահ են, որ գազի սակագնի նվազման ավելի մեծ ռեզերվ կա՝ հաշվի առնելով միջազգային շուկայում «կապույտ վառելիքի» գների շեշտակի անկումը, սակայն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտարարում են, որ 9,5 դրամը առավելագույնն էր, ինչն «ընկերությունը կարող էր անել այսօր»:     

Միքայել Մելքումյանը վստահ է, որ գազի սակագինը հնարավոր է սահմանվածի կրկնակի նվազեցնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի օպտիմալացման, կորուստների կրճատման եւ շահութաբերության նորմայի իջեցման հաշվին: «1-ինը՝ տեխնոլոգիական, բնական կամ առեւտրային կորուստների չափն է: Գերնորմատիվային կորուստը եղել է 1.5-3%-ից ավելի, մինչեւ 6-7% կորուստ ենք ունեցել: Միայն 1% գերնորմատիվային կորուստը, 2 միլիարդ խորանարդ մետր գազի ներմուծման դեպքում, 20 միլիոն խորանարդ մետր գազ է լինում: Շահութաբերության նորման 10%-է, եթե այս փուլում մրցունակ ապրանք ունենալու կամ, ընդհանրապես, արդյունավետ գազամատակարարման խնդիր, պարտադիր չի էդ 10%-ը, կարող է լինի 6-7%: Նաեւ գնումները, ուռճացված ծախսեր եւ ամորտիզացիան: Այս ամենը հաշվի առնելով, այո, կարելի է գազի սակագինը սպառողների համար իջեցնել»,- ասաց Մելքումյանը:

Էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող նվազման մասին, որը համաձայն հենց ՀԾԿՀ-ի անդամի հայտարարության, կարող է կրճատվել 2,5 դրամով, պատգամավորն ասաց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազումը շաղկապված գործընթաց է: Այտեղ էլ, ըստ Մելքումյանի, սակագնը կարող է նվազել 2,5 դրամից ավել, քանի որ նախկինում հոսանքի գնի 7 դրամով բարձրացման հաշվին արդեն մարվել է են ՀԷՑ-ի պարտքերը: «Բացի այդ սեփականատիրոջ փոփոխությունից հետո նվազել են նաեւ ՀԷՑ-ի կորուստները: Ուստի հնարավորություն կա հոսանքի գինը նվազեցնել: Սրանք կարեւոր հանգամանքներ են», - պարզաբանեց նա: 

Ասուլիսի մյուս բանախոսի՝ Վազգեն Սաֆարսյանի կարծիքով գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազումն էական ազդեցություն է ունենալու Հայաստանում արտադրության, օրինակ՝ ցեմենտի և ապակու ինքնարժեքի վրա: «Ուստի այս նվազեցումները տեղական արտադրողների մոտ, այնուամենայնիվ, դրական արձագանք է ստացել», - ասաց նա՝ հավելելով, որ ապակու եւ ցեմենտի արադրությունում գազի տեսակարար կշիռը 60-70 տոկոս է: «Ուստի, օրինակ՝ ցեմենտի ինքնարժեքը կիջնի 4-5 տոկոսով», - ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով, սա միանգամյա գործընթաց չպետք է լինի, այլ շարունակական, որպեսզի տեղական արտադրողի մրցունակությունը բարձրանա: «Սակագների իջեցումների միտումը պետք է շարունակական լինի, ՀԷՑ-ն ու «Գազպրոմ Արմենիան» պետք է օպտիմալացման ծրագրեր իրականացնեն, որպեսզի այն էական ազդեցություն ունենա տնտեսության զարգացման վրա», - ասաց նա՝ հավելելով, որ տնտեսության զարգացման հաշվին ավելանալու է նաեւ գազի օգտագործման ծավալնները:

«Գազի գնի նվազեցումից բնակիչներն ու գործարարները կսկսեն այն ավելի շատ օգտագործել: Ուստի տնտեսության զարգացումը կհանգեցնի գազի ծավալների մեծացմանը, ինչի հաշվին Գազպրոմի շահույթը կավելանա: Մյուս կողմից մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստանում գազի գինը դառնա այնպիսին, ինչպիսին Ռուսաստանում է՝ մոտ 130 դոլար, որովհետև, եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք և այնտեղ ծառայությունների, մարդկային ուժի, կապիտալի տեղաշարժը պետք է ազատ լինի, այս դեպքում ապրանքների մրցունակության խնդիր կա», - ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ որոշակի քայլեր կատարվել են, սակայն ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձեւավորման հարցը նախատեսվել է իրականացնել 2025 թվականին:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: