«Կոռուպցիայի դեմ պայքար. իրականությու՞ն, թե՞ իմիտացիա»
02.06.2016
17:00
«Ա1պլյուսի» հեռուստատաղավարում Մեդիա կենտրոնի կազմակերպած «Կոռուպցիայի դեմ պայքար. իրականությու՞ն, թե՞ իմիտացիա» թեմայով քննարկմանը մասնակցում էին Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Վարուժան Հոկտանյանը, «Ժառանագություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Բարև-Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քատուղարության համակարգող Կարեն Զադոյանն ու տնտեսագետ Հայկ Գևորգյանը:

Բանախոսները, անդրադառնալով մայիսին Կառավարության կողմից արված հայտարարություներին կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, ասացին, որ առաջին անգամ չէ, երբ իշխանությունները նման հայտարարությամբ են հանդես գալիս:

«Դեռ 2008-ին Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո նմանատաիպ հայտարարություն արեց, հետագայում նորից հայտարարություններ եղան: Հայտարարություններ եղել են միշտ և մի կողմից մի փոքր հոգնեցնող է դառնում անընդհատ այդպիսի հայտարարություններ լսելը: Մյուս կողմից ապրիլյան պատերազմը և Հայաստանի տնտեսական ծանր իրավիճակը ցույց տվեցին, որ այդ երևույթը կա և դա նաև ազգային անվտանգության խնդիր է: Կա գիտակցում իշխանությունների մոտ, որ իրավիճակը շատ լուրջ է և պետք է ինչ-որ ձև դուրս գալ այդ իրավիճակից»,-նշեց Հոկտանյանը:

Թե ինչպես պետք է դուրս գալ այս իրավիճակից, Հոկտանյանը համարում է ամենակարևոր հարցը:

«Կարող է լինել ուղղակի անկարողություն և չկարողանան իրականացումը ապահովել, բայց հնարավոր է նաև իմիտացիա լինի: Այպես կարող է լինել մեխանիզմների հստակ բացակայության պատճառով»,-ընդգծեց Հոկտանյանը:

Անահիտ Բախշյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ են թե հստակ մեխանիզմներ, թե ցանկություն:

«Անկարողություն ասածը, եթե վերագրես իշխանությանը, ուրեմն պետք է միանգամից ասես հրաժարական տուր: Դու չես կարող, տուր այն քաղաքական ուժին, որը կարող է անել, բայց իրենք չեն համարձակվում ասել, որ չեն կարող: Այսօր միայն կոռուպցիա բառը չէ, այլ այն բոլոր շերտերում, դարակներում թաքնված չափազանց կնճռոտած, հնոտած, փչացած իրեր, հարաբերություններ, մարդիկ, որոնք շարունակում են իրենց տեղում մնալ: Սա անկարողություն է,  որի մասին իշխանությունները չեն համարձակվում հայտարարել: Բայց իրապես այսպես չի կարող շարունակվել»,-հավելեց Բախշյանը:

Հայկ Գևորգյանի համոզմամբ ամնեավերջին քայլը, որի անհրաժեշտությունը կա, օրենսդրական փոփոխություններն են:

«Որովհետև թե կոռուպցիան, թե մոնոպոլիաները Հայաստանում կրում են խիստ կառուցվածքային, հստակեցված, համակարգային բնույթ, որ փոխկապակցվածությամբ, տարբեր թելերով սերտաճած են իրար մեջ: Այդ հարաբերություններում օրենսդրական որևէ փոփոխություն, որ կախարդական փայտիկ կբերի ու դրանով պայքար կմղի մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ, միամտություն է կարծելը: Թե կոռուպցիան, թե մոնոպոլիաները ստեղծվել են քաղաքական որոշումների արդյունքում և կառուցվածքային բնույթ են ստացել քաղաքական որոշումներից ելնելով, ուստի դրանք կարող են վերանալ միայն քաղաքական վերնախավի կողմից քաղաքական որոշումներ կայացնելուց հետո: Որոշվեց, որ չի լինի կոռուպցիա, չի լինի, չի լինի նաև մոնոպոլիա: Օրենսդրությունը այստեղ չորրորդական, հինգերորդական կարգի բան է»,-նշեց Գևորգյանը:

Կարեն Զադոյանն էլ ընգծեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ բեկումնային փոփոխություն եղավ և իշխանության դիրքորոշման, և հասարակության ընկալումների մեջ:

«Որովհետև մենք տեսանք մեր զինվորների սխրանքները սահմանին և մյուս կողմից ունեցվածքների հետ կապված հրապարկումները, գեներալների շքեղ առանձնատները, համակարգային կոռուպցիան, որը ազդում է նաև ազգային անվտանգության վրա: Այդ ամենը ժողովուրդը տեսավ և արաձագանքեց, որ այլևս չի հանդուրժելու դա: Այդ առումով այսօր  ժամանակի հրամայական է արդյունավետ կառուցակարգերի ներդրումը: Դա գիտակցում է նաև կառավարությունը, իշխանությունը: Մենք 7 տարի է հայտարարում ենք, որ պետք է քրեականացվի ապօրինի հարստացումը: Այն պաշտոնատար անձինք, որոնք մեղադրվում են ապօրինի հարստացման մեջ, պետք է իրենք դատարանի առջև ապացուցեն իրենց գույքի և ունեցվածքի օրինականությունը: Չապացուցելու դեպքում, պետք է կրեն քրեական պատասխանատվություն, իսկ ունեցվածքը արդեն պետք է վերադարձվի պետությանը: Սա շատ կարևոր կառուցակարգ է, որը Հայաստանում պետք է կիրառվի»,-հավելեց Զադոյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ