«Խաղողագործները պահանջում են խաղողի մթերման գումարները. մթերող կազմակերպությունների և պետության արձագանքը»
27.05.2016
12:00
«Հայաստանում կան շուրջ 89 գինու, կոնյակի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններ, որոնցից խաղող են մթերում միայն 9_ը, սակայն բոլորն էլ կոնյակ են արտադրում: Եվ այս դեպքում անհասկանալի է, թե ինչից են այդ կոնյակը արտադրում, եթե դրա միակ հումքը խաղողն է, որն էլ նրանք չեն մթեորում»,- Խաղողագործները պահանջում են խաղողի մթերման գումարները. մթերող կազմակերպությունների և պետության արձագանքը» թեմայով «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում նշեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ոլորտում վերահսկողության անհրաժեշտություն կա:

Հայաստանի խաղողագործների միության նախագահի տվյալներով այսօրվա դրությամբ գյուղացիներին մթերող ձեռնարկությունները պարտք են շուրջ 2,5 միլիարդ դրամ: Եվ սա այն դեպքում, երբ գյուղատնտեսական սեզոնը արդեն բուռն ընթացքի մեջ է  եւ գյուղացիները պարզապես չունեն շրջանառու միջոցներ՝ իրենց ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման եւ արդեն այս տարվա բերքի արդյունավետ աճեցման համար. «Այսօրվա դրությամբ մոտ 10 մթերող ձեռնարկություններ չեն վճարել 2015_ին մթերված խաղողի գումարը, որոշներն էլ կատարել են մասնակի վճարումներ: Այսօր խաղողագործը գտնվում է շատ ծանր ֆինանսական վիճակում: Շատերը ունեն վարկային պարտավորություններ, որոնք չկարողանալով կատարել, դարձել են  ժամկետանց, որոշներն արդեն դատարանում եւ ԴԱՀԿ-ում են:  Այդ գյուղացիների ընտանիքներում ամեն ինչ պարալիզացված է, եւ պետք է ամեն ինչ անել, որ այդ մարդկանց գումարները սեղմ ժամկետում վճարեն: Տեղյակ եք, որ նաեւ լրատվամիջոցներով բազմիցս հավաստիացումներ են եղել, թե ՝ մինչեւ ապրիլի1-ը կվճարեն, ապա՝ մինչեւ մայիսի 1-ը, բայց հիմա էլ մենք հունիսի1_ի շեմին ենք, իսկ այդ գումարներն այդպես էլ չեն վճարվում»,-  նշեց բանախոսը:

Քննարկմանը մասնակցող  Գյուղատնտեսության նախարարի տեղակալ  Ռոբերտ Մակարյանը նախ ճշտեց, որ այս պահին գյուղացիներին մթերող ձեռնարկությունների պարտը կազմում է ոչ թե 2,5 , այլ 1,8 միլիարդ դրամ, ապա ներկայացրեց այն պատճառները, որոնց արդյունքում այդ պարտքերը գոյացել են.< Հիմնական գործոններն էին ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը և բերքի մեծ ծավալները: Խնդիր դրվեց, որպեսզի բերքը չմնա գյուղացիների մոտ և ամբողջ ծավալով մթերվի: Սակայն այդ ժամանակից հասկանալի էր, որ նման խնդիրների կարող ենք բախվել: Ամեն դեպքում՝ նախորդ տարին ֆորսմաժորային էր, իսկ մինչ այդ նման խնդիրներ չէին եղել» - եզրափակեց փոխնախարարը: «Մեդիա կենտրոնի» դիտարկմանը, որ այդպիսի խնդիրներ, այնուհանդերձ, եղել են նաեւ նախորդ տարիներին՝ փոխնախարարը ճշգրտեց խոսքը, թե նկատի ունի՝ հիմնականում արձանագրված պատկերի մասին:

Անդրադառնալով կոնկրետ Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչներին մթերած բերքի դիմաց արդեն ութերորդ ամիսը չվճարվող պարտքին՝ բանախոսը նշեց. «Քաղցրաշենում մթերում չէր իրականացվում, պահանջարկ չկար: Ուստի վարչապետի հորդորով «Վինար» ընկերությունը Քաղցրաշենի մթերման կայանում իրականացրել է մթերում, այսօր վերամշակողը ֆինանսական խնդիրներ ունի: Խոսել եմ նաև բանկի ներկայացուցիչների հետ, այսօր արդեն իրենք նոտարական գործարքը կիրականացնեն, և ամենաուշը չորեքշաբթի քաղցրաշենցիներն իրենց գումարները կստանան»: 
Քննարկմանը ներկա Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանն էլ, անդրադառնալով նախորդ տարի ռուսական շուկայում ստեղծված բարդ իրավիճակին, այնուամենայնիվ նշեց, որ   այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով առկա է  դրական դինամիկա՝ունենք 85 տոկոս արտահանման աճ: Պարոն Միրզոյանը դժվարացավ ներկայացնել թվային տվյաներ, թե Հայաստանից գինու եւ կոնյակի արտահանման ծավալների որ տոկոսն է բաժին ընկնում Ռուսաստանի եւ ԵՏՄ անդամ երկրների շուկաներին: Այնուհանդերձ՝ նա ընդգծեց, որ հիմնական շուկան ռուսականն է. «Շուկաների դիվերսիֆիկացման  նպատակով մեր արտադրողներին խրախուսում ենք մասնակցել տարբեր ցուցահանդեսների Գերմանիայում, Լեհաստանում: Առաջաիկայում լինելու են ցուցահանդեսներ կրկին Գերմանիայում, նախատեսում ենք մասնակցել նաև Չինաստանում ցուցահանդեսներին: Անցյալ տարի դեպի այլ շուկաներ արտահնման ծավալն աճել է շուրջ 40 տոկոսով»,- տեղեկացրեց բանախոսը՝ նկատելով, որ  տեղական արտադրողները սովոր լինելով ռուսական շուկայում աշխատելուն՝ բավականին դժվար են հարմարվում փոփոխություններին եւ այլ շուկաների կանոններին: 

Արձագանքելով առաջին եռամսյակում արձանագրված աճի մասին Հայկ Միրզոյանի  ներկայացրած տեղեկատվությանը՝ մթերող խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Շահնազարյան Գինու կոնյակի տուն» ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանը  նախ նշեց, որ իրենք միայն նախօրեին՝ մայիսի 26-ին վճարել են գյուղացիներին շուրջ 300 մլն դրամ: «Այժմ կա դեռ պարտք 270 մլն դրամի չափով և հույս ունենք, որ առաջիկա մեկ ու կես ամսվա մեջ կառավարության աջակցությամբ դա էլ կմարենք», - նշեց նա, ապա արձանագրեց, որ չնայած ներկայացրած թվերին, թե 85%-ով վերականգնվել են արտահանման նախկին ծավալները, արտահանողների եկամտաբերությունը կիսով չափ նվազել է: «Սա սարսափելի երևույթ է:  Ես հիմա 2,5 միլիոն  շշից ակնկալում եմ այնքան եկամուտ, որքան նախկինում՝  800 հազար շշից:  Անցած տարվա հետ համեմատած՝ աս տարի 50%-ով նվազել է եկամտաբերությունը: Իսկ մենք պարտավորություններ ունենք բանկերի և գյուղացիների նկատմամբ: Բարդ վիճակ է, և կոնկրետ ինչ-որ մեկին մեղադրել չի կարելի:  Ամեն մեկը՝ գործարար և գյուղացի, պետք է հստակ հաշվարկներ անեն, և իմանան՝ ինչ անել»,- նշեց բանախոսը:

«Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը բաձրացրեց եւս մեկ կարեւոր խնդիր. «Այսօր մեր մթերման նոր սեզոնին մնացել է երեք ամիս, սակայն մենք այս պահին մեր խաղողագործներին չենք կարողանում առաջարկել հնարավորություն՝ վերամշակող եւ արտադրող ձեռնարկությունների հետ կնքելու պայմանագրեր: Այս պահի դրությամբ պայմանագրեր են կնքված միայն Երեւանի կոնյակի գործարանի հետ՝ վերջինիս անհրաժեշտ քանակությամբ: Եվ եթե այսպես շարունակվի՝ հերթական անգամ նույն խնդրի առաջ ենք կանգնելո» ,- մտահոգվեց խաղողագործը:

Ի պատասխան՝ գյուղատնտեսության փոխնախարարը  հավաստիացերց, թե դեռ  բավարար ժամանակ կա այդ խնդիրներին լուծում տալու համար:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ