Պետական գնումների համակարգ. մտահոգիչ փաստեր, կասկածելի գործարքներ
27.05.2016
11:00
Թեպետ Հայաստանի առաջին դեմքերը չեն դադարում խոսել պետական գնումների ոլորտում թափանցիկության ապահովման մասին, այնուամենայնիվ ծախսերի արդյունավետության պատկերը մնում է մտահոգիչ: Պետական գնումների ոլորտի վրա հանրային վերահսկողությունը բարձրացնելու համար Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ստեղծել է հանրային գնումների հասարակական համակարգ, որը կգործի օնլայն ռեժիմով:

«Այսուհետ պետական գնումներին մասնսկցած քաղաքացիները կարող են անգամ անանուն գրանցել իրենց նկատած խախտումներն ու գնումների ոլորտում նկատած անարդարությունները», - «Մեդիա կենտրոնում» մայիսի 27-ին «Պետական գնումների մոնիտորինգային հաշվետվություն. արդյունավետության բարձրացման առաջարկներ» թեմայով կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, որ պետական գնումների ոլորտում թափանցիկությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին բազմաթիվ հայտարարությունների փոխարեն լավ կլիներ ներդրվեին մեխանիզմենր՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների հետևում կանգնած անձանց հայտնաբերելու համար:

«Առաջարկում ենք ստեղծել մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի պարզել ՝ արդյոք այդ գնումների մրցույթներին մասնակցող ընկերությունները պատկանում են պաշտոնյաներին, թե՝ ոչ, քանի որ նման նախադեպերը շատ են: Բացի այդ քիչ չեն դեպքերը, որ պաշտոնյաներին պատկանող ընկերությունները որոշակի իրավիճակներից հետո լուծարվում են, սակայն նույն մարդիկ ստեղծում են նոր ընկերություններ և նորից մասնակցում պետական գնումներին: Ուստի նշված ընկերությունների հետևում կանգնած մարդկանց պարզելու մեխանիզմները կարևոր են: Անհրաժեշտ է պարզել՝ մասնակից ընկերությունների ղեկավարները կամ նրանց ընկերություններն արդյոք օֆշորներում գրանցվա՞ծ են, թե՞ ոչ», - ասաց Հոկտանյանը:

Ըստ Հոկտանյանի՝ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: «Որոշ երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ նման օրենսդրություն կա: Այդ օրենսդրությունը փորձում են ներդնել նաև Ուկրաինայում: Ուստի ցանկալի կլինի, որ նաև մեր մոտ լինի», - ասաց նա:

Վերջին մի քանի շաբաթվա մեջ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը մի քանի հայտարարություն արեց մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարի ու պետական ապարատի կրճատման մասին: Թեպետ նա ազդարարեց խիստ տնտեսման ռեժիմին ացնելու մասին ու հանձնարարեց պետգնումների ոլորտում մաքսիմալ թափանցիկություն ապահովել, սակայն փորձագետների կարծիքով պատկերը շարունակում է մնալ մտահոգիչ: 

«Անցյալ տարի ըստ պաշտոնական տվյալների՝ պետական գնումների մասով շուրջ 23187 պայմանագիր է ներկայացվել ֆինանսների նախարարություն, որ վճարումներ կատարվեն, բայց 15 տոկոսի մասով անհամապատասխանություն կա, 43-ի մասով վճարում չի կատարվել: Թեպետ պետական այրերը խոսում են թափանցիկության ու գնումների համակարգի բարելավման մասին, սակայն տեսնում ենք, որ իրավիճակը 2014-ի հետ համեմատած գրեթե չի փոխվել: Այդ դեպքում ո՞ւր են ուղղված ջանքերը», - նշեց հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը:

ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի կատարած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետգնումների ոլորտում շարունակում են գերիշխել մեկ անձից և շրջանակային համաձայնագրերով կատարվող գնումները: Էլեկտրոնային գնումների ծավալը շարունակում է մնալ փոքր՝ 9% ընդհանուր ծավալում: « Խոսել էլեկտրոնային գնումների մասին, անլուրջ է: Սա է վիճակը», - ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ վարչապետի՝ պետգնումների ոլորտում թափանցիկության ապահովման մասին մի քանի օր առաջ հնչեցրած հանձնարարականը նորություն չէ: «Նույն հանձնարարականը երկու տարի առաջ ևս տրվել էր, բայց էական փոփոխություն չեն կատարվել», - հիշեցրեց նա: 

Հատկանշական է, որ պետական գնումների ու ծառայությունների մատուցման շուրջ 50 տոկոսից ավելը, նշում է Մանուկյանը, կատարում են նույն ընկերությունները, որոնք, տարբեր տվյալներով, առնչություն ունեն իշխանության հետ սերտ կապեր ունեցող անձանց հետ: «Օրինակ՝ հիմնական մրցույթների հաղթողներն են հետևյալ կազմակերպությունները՝ «Ֆլեշ մեդ», «Տելիա մեդ», «Նատալի ֆարմ», CPS, Ucom: Շրջանակային համաձայների կեսն այս հինգ ընկերություններն են տնօրինում», - ասաց փորձագետը՝ հավելելով, որ պետական միջոցները ծախսվում են հիմնականում անարդյունավետ, մյուս կողմից կասկած է հարուցում այն հանգամանքը, որ մի քանի ունիվերսալ ընկերություններ մատակարարում են գրեթե ամեն ինչ՝ լվացքի փոշուց սկսած մինչև գրասենյակային գույք:

Որպես ծառայությունների մատուցման ռիսկային գործարք փներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարության՝ պատգամավոր և խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ հետ կնքած տարածքի վարձակալության պայմանագիրը:

Պարզվում է՝դեռ 2012 թ.-ից Սամվել Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից ֆինանսների նախարարությունը տարեկան 78 միլիոն դրամով Արշակունյաց 127/21 հասցեում տարածք է վարձակալում։ «Ուստի վարչապետի հորդորները թափանցիկ աշխատելու մասին միայն խոստումներ են», - նշեց մասնագետը՝ հավելելով, որ անցած տարում ֆինանսների նախարարությունը հարկատուների միջոցների հաշվին 30 հատ՝ յուրաքանչյուրը մոտ 400.000 դրամով, պլանշետ գնել։

Այնուհետև Մանուկյանը ներկայացրեց բավականին հետաքրքիր փաստեր Ազգային անվտանգության ծառայության գնումների մասով: Նրա խոսքով անհասկանալի է, թե ինչու Ազգային անվտանգության ծառայությունը մեկ ամսվա համար գնել 17 տոննա շաքարավազ, 4.5 տոննա մարգարին, 6 տոննա կերակրի աղ, 40 կիլոգրամ դափնետերև և այլն։ «Այս քանակությունը բավական է մի ամբողջ բանակ պահելու համար», - հավելեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր 

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ