«Առողջապահական համակարգի խնդիրները Արարատի մարզում և բժիշկների լիցենզավորման նոր կարգը»
26.05.2016
15:00
Արտաշատ քաղաքում քննարկում անցկացվեց Արարատի մարզի առողջապահական համակարգի խնդիրների և բժիշկների հավաստագրման նոր կարգի վերաբերյալ, որին մասնակցում էին մարզի տարբեր բժշկական հաստատությունների ղեկավարներ, բժիշկներ, ինչպես նաև պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկմանը մասնակից, Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Հայկ Բադալյանն ասաց, որ մարզում գործում է 56 բժշկական հաստատություն, որտեղ աշխատում է 1400 բուժաշխատող և սպասարկում է շուրջ 380 հազար բնակչի:

«Արարատի մարզի բուժհաստատությունների խնդիրները տարբեր են՝ սկսած շենքերի  վերանորոգման հարցից: Կան հիվանդանոցներ, որոնք զրոյից կառուցման խնդիր ունեն: Ինչ վերաբերում է սարքավորումներին, ապա դրանք անընդհատ նորացվում են հնարավարության սահմաններում: Մենք սերտ համագործակցում ենք Առողջապահության նախարարության հետ և պարբերաբար ներկայացնում ենք մեր առկա խնդիրները և տարեցտարի հնարավորության սահմաններում իրականացվում են»,-ասում է Բադալյանը:

Նա նշում է, որ այս տարի սկսվել են Արտաշատի բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք տևելու են շուրջ 2,5 տարի:

«Շինարարական աշխատանքներից հետո բավականին լավ հագեցված կլինիկա կունենանք: Հետագայում նախատեսվում է նաև մյուս բժշկական կենտրոնները բարեկարգել, Մասիսի, Վեդու: Մասնագտների վերապատրաստման առումով մենք նեղ մասնագետների կարիք ենք ունենում և պարբեաբար ներկայացնում ենք նախարարությանը այդ թափուր աշխատատեղեի համար»,-նշեց Բադալյանը:

Արտաշատի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Օֆելյա Սիմոնյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ մարզում ամենամեծ խնդիրը շտապ օգնության մեքնենաների սակավությունն է:

«Բացի Արարատ համայնքից, մարզի մյուս բոլոր համայնքներն ունեն շտապ օգնության մեքենաների կարիք: Դիմիտրով համայնքը առհասարակ բուժհաստատության շենք չունի, Ազատավանի ու Այգեստանի ամբուլատորիաների շենքերը ծանր պայմաններում են, Նշանավանում շենքն անգամ վթարային վիճակում է գտնվում, իսկ Դվինի բուժհաստատության շենքային պայմանները սարսափելի վիճակում են»,-ընդգծեց Սիմոնյանը:

Արտաշատում այս պահի դրությամբ գործում է 2 շտապ օգնության մեքենա:

Մարզպետարանի ներկայացուցիչ Հայկ Բադալյանը պարզաբանում է, որ Արտաշատիբժշկական կենտրոնի վերանորոգումից հետո կենտրոնը հագեցվելու է նոր շտապ օգնության մեքենաներով և նոր սարքավորումներով:

Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական հացերի և ծրագրերի գլխավոր մասնագետ Գայանե Ավետիսյանն էլ նշեց, որ 2015-ին Արտաշատի քաղաքապետարան է  դիմել սոցիալապես անապահով 31 քաղաքացի պետ պատվերով բուժօգնություն ստանալու համար, իսկ 2016-ի միայն առաջին կիսամյակում դիմել է արդեն 32 բնակիչ:

«Մեզ դիմում եմ հիմնականում սոցիալապես անապահով բնակիչներ: Մենք կատարում ենք ուսումնասիրություն, որի հիման վրա տալիս ենք միջնորդագիր, որպեսզի ստանան պետպատվերի թուղթը և անվճար բուժման գնան: Հիմնականում մեզ դիմում են աչքի վիրահատության համար»,-նշեց Ավետիսյանը:

Քննարկման մասնակից «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Մարիամ Թորոսյանն ասաց, որ իրենց գործունեության շրջանակում իրենք բուժախատողների հետ հանդիպումներ են ունենում, իրազեկում են իրենց աշխատանքային իրավունքների մասին:

«Այսօր, ցավոք, շատ լուրջ իրավունքների խախտումներ են տեղի ունենում բժիշկների նկատմամբ տվյալ բուժհաստատության ղեկավարության, իսկ երբեմն նաև հաճախորդների կողմից: Օրինակ՝ Վեդիում բուժաշխատողների իրավունքների հետ կապված եղել են դեպքեր, երբ բժշկի 65 տարին լրանում է, և նա կենսաթոշակային տարիքի է հասնում, նրան ուղղակի ասում են, որ դիմում գրի աշխատանքից հեռանալու համար, ինչը ըստ էության, իրավունքի շատ լուրջ խախտում է:Քանի որ Սահամանադրական դատարանը կայացված որոշում ունի, ըստ որի կենսաթոշակային տարիքի հասնելը ինքնին հիմք չէ անձին աշխատանքից ազատելու համար, իրավունք չունեն հանել աշխատանքից: Դա խտրական վերաբերմունք է և Սահմանադրության խախտում: Սա ի դեպ համատարած է բոլոր մարզերում»,-ընդգծեց Թորոսյանը:

Առողջապահության նախարարության  անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանն էլ ասաց, որ Արարատի մարզում այսօր կա 472 բժիշկ և 1089 միջին բուժաձնակազմ, ինչը մյուս մարզերի հետ համեմատած բավականին բարձր ցուցանիշ է:

«18, 1 բժիշկ է ընկնում 1000 բնակչությանը: Սա եվրոպական առողջապահական բարձր համակարգ ունեցող երկրներից բավականին ցածր է, բայց Հայաստանի այլ մարզերի հետ համեմատած բավականին ցածր է: Ներկայումս մարզում 23 բժշկի կարիք կա՝ տարբեր մասնագիտություններում. վիրաբույժ, թերապևտ, մանկաբարձ-գինեկոլոգ, սրտաբան, անասթեզիոլոգ,մանկաբույժ, ընտանեկան բժիշկ: Մենք մարզում համայնքներ ունենք, որոնք ընդհանրապես բժիշկ չունեն և փաստորեն այդ համայնքների բնակիչները զրկված են բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հնարավորությունից: Այդպիսի 2 համայնք կա մարզում»,-նշեց Սողոմյանը:

Բուժհաստատություններում առկա խնդիրները քննարկելուց հետո մասնակիցները անդրադարձան բժիշկների լիցենզավորման նոր կարգին, որը օրենսդրական փոփոխությամբ ուժի մեջ է մտել այս տարվա մայիսի 4-ից:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիակենտրոն» ծրագրիհամակարգող/խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ