«Հարցազրույց-ասուլիս Արման Մելիքյանի հետ»
25.05.2016
12:00
«Ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում ունեցանք անընդունելի տարածքային կորուստներ եւ տարածքների հանձնման բացվող դուռ, որն արդյունքն է ոչ միայն քառօրյա պատերազմական գործողությունների, այլեւ այն բանի, որ տարիներ շարունակ հայկական կողմերը զլացան վարել իրապես արդյունավետ արտաքին քաղաքականություն»- «Մեդիա կենտրոնին» տված հարցազրույցում հայտարարեց Արտակարգ եւ լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

«Այդ քնկոտ մոտեցումը մեր երկրի ճատատագրի հանդեպ հանգեցրեց նրան, որ մենք կանգնած ենք հայկական շահերի համար բացառապես անընդունելի, կոնկրետ տարածքների դիմաց անորոշ կարգավիճակ ստանալու հեռանկարի դիմաց։ Եթե հայկական կողմերն անհապաղ քայլեր չձեռնարկեն, մեզ համար շատ դառն իրադարձություններ են սպասվում առջեւում»,- նշեց բանախոսը: 

Անդրադառնալով  Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ կապված կորցրած 800 հա տարածքի հետ, Արման Մելիքյանը  ընդգծեց, որ երկրի ղեկավարը նման հայտարարություն անելու իրավունք չուներ։

«Լավագույն դեպքում, կարող ենք սա համարել ռազմական գործչի հայտարարություն, որի համար տարածքը կարող է հանձնվել կամ գրավվել, ռազմավարական կամ մարտավարական նշանակություն ունենալ: Սակայն երկրի ղեկավարը  դաշտային գեներալի չպետք է փոխարինի, նա իր արտահայտություններով պետք է քաղաքական տեսլականն ասի, քաղաքական գնահատական տա»։

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
«Մարդու իրավունքների խախտումները խաղաղ հավաքների ժամանակ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարում»
12.04.2018
15:00
Անցած տասը տարիների ընթացքում, իշխանություններից այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց մինչ 2008 թվականի մարտի 1-ը եւ դրանից հետո խաղաղ հավաքների ժամանակ արձանագրված մարդու իրավունքների խախտումների համար:
«Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիները». քննարկումների շարք
12.04.2018
11:00
Ապրիլի 12-ին «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք առավոտյան ժամը 11:00-ից մինչև երեկոյան ժամը 18:00:
«Հայոց արծիվները՝ վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի աշխարհի չեմպիոններ»
11.04.2018
15:00
«Հայոց արծիվներ» շախմատային թիմը ապրիլի 8-ին ԱՄՆ-ում հռչակվեց առաջին վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի եզրափակչի թիմային առաջնության չեմպիոն։ Մրցաշարն անցկացվում է 2017թ․-ից, որին մասնակցում են ներկայացուցիչներ բոլոր աշխարհամասերից։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ