Հայաստանում մի խումբ լրագրողներ ու իրավաբաններ հանդես են եկել ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան զինված բախումների վերաբերյալ Միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ դատական հայցեր ներկայացնելու նախաձեռնությամբ: Այս պահին նրանք փաստահավաք գործունեություն են ծավալում, որպեսզի Ադրբեջանի կողմից զինված հանցագործությունների վերաբերյալ բավարար փաստեր ու ապացույցներ հավաքելուց հետո դիմեն համապատասխան միջազգային կառույցներ: Առաջին հերթին Մարդու իրավունքների միջազգային դատարան (ՄԻԵԴ) եւ Միջազգային քրեական դատարան: