Հայաստանում քաղցկեղը հայտանբերվում է ուշ, բուժումը կատարվում թերի
20.05.2016
11:00
Թեպետ Հայաստանը քաղցկեղից մահացության և հիվանդացության համաշխարհային ցուցանիշներով բարձր դիրքերում է, սակայն պետական և հանրային ուշադրությունն այդ հինավդության բուժման ուղղությամբ կաղում է: Ոլորտում պակասում են բավականին ներդրումները և ենթակառուցվածքները, իսկ հանրության շրջանում տեղեկացվածության մակարդակը բավականին ցածր է:

Հատկապես այս խնդիրների քննարկման և լուծումների նախանշմանն էր ուղղված Երևանում անցկացված «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովի վերաբերյալ, որին մասնակցել են բժշկագիտության աշխարհահռչակ մասնագետներ, ովքեր կիսվել էին հայաստանյան փորձագետների հետ իրենց փորձով: Միջազգային համաժողովի մասնակիցները «Մեդիա կենտրոնում» մայիսի 20-ին կայացած ասուլիսին ներկայացրեցին համաժողովի արդյունքները եւ խոսեցին ոլորտում առկա ակտուալ խնդրիների մասին:

Հայաստանում քաղցկեղից մահացության և հիվանդացության ցուցանիշը բավականին բարձր է: Ըստ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների՝ 2014 2 թ.-ին 2010-ի համեմատ քաղցկեղով հիվանդների թիվն աճել է 9-10 տոկոսով: Տարեկան աճը կազմում է շուրջ 3-4%: Առողջապահության նախարարության տվյալներով, եթե 2010 թվականին Հայաստանում կար 7593 առաջնակի հիվանդ քաղցկեղով, ապա 2014-ին այդ թիվը հասել է  8365-ի:

Ըստ մասնագետների Հայաստանում տղամարդկանց մոտ առավել շատ տարածված է թոքի և ստամոքսաղիքային քաղցկեղը, իսկ կանանց մոտ՝ կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղը: Պաշտոնական տվյալներով, երկրում 2014 թ.-ին 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է քաղցկեղից 188 մահացության դեպք: Տարեկան կտրվածքով ՀՀ-ում քաղցկեղի հետևանքով մահանում է մոտ 8,000 մարդ, սակայն հիվանդների մոտ 40-45%-ը բժշկին ուշ է դիմում, որի պատճառով  բուժումը դառնում է անհնարին և շատ հաճախ այդ փուլում մարդիք անցնում են ծանր ցավերի և տառապանքների միջով:

«Այս տեսանկյունից «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը հայաստանցի մասնագետների համար լավ հնարավորություն էր մտքեր փոխանակել ոլորտում մեծ ներդրում ունեցած համաշխարհային դեմքերի հետ», - նշեց ասուլիսին մասնակից ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան/արյունաբան, Համաժողովի գիտական քարտուղար Գևորգ Թամամյանը:

Միևնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ համաժողովի արդյունքում արյունաբանության և ուռուցքաբանության ասոցացիան ստորագրեց հուշագիր «ՄԴ Անդերսոն» քաղցկեղի կենտրոնի հետ: «Այս հուշագրի շրջանակներում հայաստանցի մասնագետները կկարողանան այնտեղ վերապատրաստումներ անցնել, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանում ուռուցքաբանության և արյունաբանության զարգացմանը», - ասաց Թամամյանը։ Նա հատկապես կարևորեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման խնդիրը Հայաստանում՝ նշելով, որ այդ երեխաների մոտ 65-70%-ն է բուժվում: «Ամենատարածված տեսակը արյան քաղցկեղն է, երկրորդ տեղում կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են», - հավելեց մասնագետը:

Հայաստանում քաղցկեղի հիվանդության բուժման տեսանկյունից, նշում է ասուլիսին մասնակից Ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, «Հաղթահարենք Քաղցկեղը Ժպիտով» միջազգային գիտաժողովի նախագահ Ավո Արթինյանը, հայաստանցի մասնագետները գիտելիքի և ինտելեկտի պակաս չունեն։ Խնդիրը, ըստ նրա, համապատասխան ենթակառուցվածքների ու կառավարության կողմից ներդրումների պակասն է:

«Այս խնդիրն իսկապես կարևոր է: Հայաստանում քաղցկեղի վիճակը բարելավելու համար շատ կարևոր է, որ մարդիկ դրա մասին բարձրաձայնեն ու պահանջեն ավելին ոլորտի պատասխանատուներից: Ուստի կարևոր է նաև մարդկանց տեղեկացվածության աստիճակը խնդրի կարևորության մասին», - մանրամասնեց նա:   

Տեխասի Համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնի լեյկեմիաների և ցողունային բջիջների փոխպատվաստման ամբիոնների պրոֆեսոր Մարինա Կոնոպլյովան Հայաստանում որպես առաջնային խնդիր առաջնձանցրեց քիմիա թերապիայի դեղորայքի պակասը հատկապես երեխաների համար: «Իրականում այն պետք է տրամադրվի պետության կողմից: Կան նույնիսկ որոշ բազային դեղեր, որոնք թանկ չեն, բայց Հայաստանում չեն տրամադրվում ի տարբերություն օրինակ հարևան Վրաստանի», - ասաց նա:

Գաիտաժողովին մասնակից Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի Կենտրոնի Կարդիո-թորակալ վիրաբուժության ամբիոնի վարիչ, ԱՄՆ Թորակալ վիրաբուժության մասնագիտական հանձնաժողովի տնօրեն Արա Վափորչյանը իր հերթին որպես քաղցկեղածին գործոն նշեց Հայաստանում ծխողների բարձր թիվը և համապատասխան բժշկանա ենթակառուցվածքների բացակայությունը: 

«Պետք են բարեփոխումներ՝ միտված ծխելու մակարդակի կրճատմանը, որն իր հետ կբերի քաղցկեղով հիվանդերի թիվի նվազման։ Առաջին հերթին սա պետք է իրականացնել: Կրթության և օրենքների միջոցով անհրաժեշտ է երիտասարդներին հետ պահել ծխելուց, իսկ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ծխախոտը դարձնել ոչ մատչելի։ «Անհրաժեշտ է նաև հոգեբանական օգնություն, որը նույնպես արդյուանվետ է», - ասաց նա։

Նա օրինակ բերեց ԱՄՆ փորձից: «20 տարի առաջ, երբ այնտեղ ծխողների թիվը մեծ էր, շատ էր նաև թոքի քաղցկեղով հիվանդների թիվը: Այժմ, երբ ծխողների քանակը կրճատվել է, տեսնում ենք, որ քաղցկեղով հիվանդների թիվն էլ է կրճատվել», - հավելեց նա։  

Ասուլիսի ավարտին Ավո Արթինյանը հավելեց, որ հրատապ խնդիրներից է մնում քաղցկեղի հայտնաբերման ժամկետը: «Հայաստանում քաղցկեղը բավականին ուշ ստադիաներում է հայտնաբերվում: Մինչդեռ այդ հիվանդության պայքարի ամենալավ տարբերակը այն շուտ հայտնաբերելը և կանխարգելելն է: Այդ դեպքում հնարավոր է նվազեցնել մահացությունը քաղցկեղից», - եզրափակեց նա։

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
09.11.2018
11:00
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունեն քնարկում՝ «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով:
«ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի»
08.11.2018
11:00
Նոյեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի» թեմայով:
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
07.11.2018
12:00
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։
«Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի»
07.11.2018
11:00
Նոյեմբերի 7-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ