«Կենդանի հերոսների պուրակ» ծրագիր
19.05.2016
11:00
«Ապրիլյան քառօրա պատերազմից հետո հատկապես կարեւոր դարձավ մեր կենդանի հերոսներին արժեւորելը: Քննարկումների ընթացքում հասկացանք, որ ՀՀ-ում հուշակոթողները զոհված հերոսներին են նվիրվում, իսկ կենդանի հերոսներին նվիրված նախաձեռնություններ չկան: Այդ պատճառով էլ կենտրոնացանք մեր կենդանի հերոսների վրա` այդ կերպ ցանկանալով շնորհակալություն հայտնել նրանց»,-ներկայացնելով «Կենդանի հերոսների պուրակ» ծրագիրը` «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց բնապահպան Կարինե Փանոսյանը:

«Այս մտահղացմամբ ուզում ենք կենդանի հերոսներին մեր երախտագիտությունն արտահայտել կենդանի կոթողի՝ ծառերի պուրակի տեսքով: Այդպիսով` մենք ոչ միայն նրանց հարգանքի տուրք ենք մատուցում կենդանության օրոք, այլ նաև հիմք ենք դնում հերոսական արարքների նկատմամբ երախտագիտության մշակույթի նոր ուղղության»,- ընդգծեց բանախոսը` տեղեկացնելով, որ  ծրագիրը  նախատեսված է Էկո-պուրակի տեսքով, որտեղ  կկիրառվեն արեւային մարտկոցներ, իսկ նստարանները կլինեն ոչ թե փայտից, այլ կենցաղային այլ նյութերից:

Սակայն ամեն ինչ կլինի էկոլոգիապես մաքուր. «Պուրակը լինելու է ոչ թե քարակերտ, այլ կենդանի կոթող` ի նշան մեր կենդանի հերոսների»,- ընդգծեց բնապահպանը: 

Նա նաեւ  նշեց, որ իրենք նախատեսում են պուրակում տնկել  դեկորատիվ ու պտղատու ծառեր, ծաղիկներ, կլինեն նաեւ ջրային մակերեսներ: Ծառերը կխորհրդանշեն կյանքի վերածնունդն ու շարունակությունը, պտղատու ծառերը` կին հերոսներին,  իսկ ցայտաղբյուրի ջուրը կլինի հավերժության խորհրդանիշը:

«Սա առիթ է, որպեսզի մարդիկ համախմբվեն, միասին խնամեն ծառերը եւ բերք հավաքեն: Բերքը կարելի է տրամադրել տվյալ համայնքի անապահով ընտանիքներին»,- ներկայացրեց բանախոսը` ընդգծելով, որ այս ծրագրի իրագործումն անհրաժեշտ է ինչպես  դաստիարակչական, հայրենասիրական, այնպես էլ` բնապահպանական տեսանկյունից:

Գաղափարի հեղինակ, ռազմագետ Արմեն Սարգսյանն էլ հիշեցնելով  ապրիլյան պատերազմում մեր զինվորների սխրանքները` նկատեց. «Մենք այսօր խնդիր ունենք ձեւավորելու  առաքինի մարտիկի կերպարը: Պետք է կենդանի հերոսների մասին զրույցներ եւ հանդիպումներ կազմակերպենք` էկո-մշակույթի միջոցով` բետոնային մշակույթից վերադառնալով բնությանը: Պետք է վերստին ընդգծվի ռազմիկ-ռամիկի կապի անսասանությունն ու ուժը` հայրենիքի պաշտպանության գործում: Մենք խնդիր ունենք օր առաջ ցույց տալ, որ հերոսանում են ոչ միայն զոհվելով, այլև ապրելով, գործելով Հայաստանում»: 
Ծրագրի հեղինակների խոսքով` իրենք արդեն իսկ ունեն բազմաթիվ գաղափարակիցներ, որոնց թվում են  ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը եւ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով եւս ներկա էր ասուլիսին:

Տիկին Բախշյանը ողջունելով այդ ծրագիրը` նախ կոչ արեց Երեւանի քաղաքապետին ոչ միայն աջակցել, այլեւ առաջնորդել այս ծրագիրը եւ այն ընդլայնել` մեկի փոխարեն նման բազմաթիվ պուրակներ կառուցելով նաեւ Երեւանի ծայրամասերում: Առավել եւս, որ Երեւանի զարգացման այս տարվա ծրագրով 26 հազար ծառ է նախատեսվում տնկել. «Երիտասարդները քաղաքապետին ասում են` այս ծրագիրը տվեք մեզ: Այն փողերը, որ պետք է ծախսեք, տրամադրեք մեզ, մենք բարեխղճորեն յուրաքանչյուր վարչական շրջանում կգտնենք տեղ եւ կտնկենք: Գաղափարն այն է, որ այդ ծառերը մեր հերոսների անուններով պետք է լինեն: Այս երիտասարդները թեթեւացնելու են քաղաքապետարանի հոգսերը: Կարծում եմ` քաղաքապետը պետք է կանգնի այս երիտասարդների եւ նրանց ծրագրի կողքին»,- նշեց Բախշյանը: 
Ծրագրի հեղինակները դեռ չեն որոշել, թե կոնկրետ որ տարածքներում է այն հնարավոր իրագործել: Նրանք արդեն իսկ ունեն պուրակի նախնական մոդելը, որը ցուցադրված է  Ալ. Թամանյանի  թանգարանում:  Իսկ հաջորդ շաբաթ արդեն ծրագրի նախագիծը կներկայացնեն Երեւանի քաղաքապետարանին:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ