Հոմոֆոբիայի դեմ պայքարը Հայաստանում․ խոչընդոտներ և մարտահրավերներ
18.05.2016
13:00
Հայաստանի բնակչության 90 տոկոսը կարծում է, որ նույնասեռականների իրավունքները պետք է սահմանափակված լինեն: Ավելին, նրանք համաձայն են, որ նույնասեռականությունը արգելվի օրենքով:

«Հոմոֆոբիայի դեմ պայքարը Հայաստանում․ խոչընդոտներ և մարտահրավերներ» թեմայով «Մեդիա կենտրոնում» կազմակերպված ասուլիսի ընթացքում նման տվյալներ ներկայացրեց «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախագահ Նվարդ Մարգարյանը: Իսկ «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանն էլ հայտատարեց, որ ԻԼԳԱ-Եվրոպայի տարեկան զեկույցի համաձայն, Եվրախորհրդի երկրների շրջանում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանվածության հարցում Հայաստանը 3-րդ վատագույն երկիրն է` Ռուսաստանից և Ադրբեջանից հետո:
Կազմակերպությունը 2015 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին իրականացրել է ԼԳՊՏ համայնքի խնդիրների հետ կապված ուսումնասիրություն, որի շրջանակներում իրականացվել է 1017 հարցազրույց, Երևանում` 34%, Հայաստանի 10 մարզերում` 66%: «Ուսումնասիրության առաջնային խնդիրն էր՝ ուսումնասիրել հանրության վերաբերմունքը Հայաստանում ապրող ԼԳՊՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Իրականացված քանակական հետազոտության նպատակն է եղել՝ վերլուծել սոցիալական, մշակութային և քաղաքական գործոնների ազդեցությունը Հայաստանում հոմոֆոբ և տրանսֆոբ միջավայրի ստեղծման վրա: ԼԳԲՏԻ անձանց մասին տեղեկատվություն ստանալու աղբյուրների ցանկում կարևորվել են մասնագիտական տեղեկատվություն և գիտելիք տրամադրող աղբյուրները` գիտնականներ, հետազոտողներ, մասնագետներ, որոնք երևույթի ուսումնասիրողն ու գիտությունը զարգացնողներն են (239):
Ուշագրավ է այն փաստը, որ հարցվածների 20.6%-ը, այսինքն` յուրաքանչյուր հինգերորդը, հակված է այն մտքին, որ գիտնականները դեռևս հստակ պատասխան չունեն սեռական կողմնորոշման ձևավորման մասին:
Հարցվածներից յուրաքանչյուր 12-ից միայն մեկն է ԼԳԲՏԻ խմբի ներկայացուցչի ճանաչում: Հազարից ավելի հարցվածներից միայն 86-ն է (9%) հայտնել, որ ճանաչում է ԼԳԲՏԻ անձի/անձանց:

Հարցվածները ոչ միայն դեմ են ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանը, ավելին, նրանց 90%-ը համաձայնել է այն մտքի հետ,որ նույնասեռականությունը պետք է արգելվի օրենքով»:- ներկայացրեց Մարգարյանը:
Չնայած նման ցուցանիշին` նա նշեց, որ ի համեմատ հինգ տարի առաջ առկա պատկերին, իրենք կարող են արձանագրել որոշակի դրական տեղաշարժեր: «Եթե 10 տարի առաջ մարդիկ չէին հավատում, որ Հայաստանում կարող են ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչներ ապրել, ապա հիմա փոխվել է իրավիճակը: Բարձրացել է համայնքի տեսանելիությունը, շփումն է բարձրացել և դա իր հետ դրական փոփոխություն է բերել: Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները՝ ԼԳՊՏ համայնքի խնդիրների նկատմամբ առավել հանդուրժող են քաղաքաբնակ, բարձրագույն կրթություն ունեցող անձինք, հատկապես երիտասարդ կանայք».- նշեց բանախոսը:
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանն էլ նկատեց, որ իշխանության կողմից հարցը շատ հաճախ շահարկվում է: «Սահմանադրական փոփոխությունների ժամանակ մտցրեցին ամուսնության հոդված՝ կնոջ և տղամարդու միջև: Անգամ եթե չլիներ նման օրենք, Հայաստանում միասեռականների ամուսնություն չէր էլ լինի, Հայաստանն այլ միջավայր է, բայց իշխանությունն այն օգտագործեց մանիպուլացիայի համար, թե տեսեք՝ նման քայլի ենք գնում, այսինքն` դա օգտագործեցին ի օգուտ իրենց»:
Անդրադառնալով հարցին, թե մոտավոր հաշվարկներով այսօր որքան է կազմում Հայաստանում ԼԳԲՏ համայնքը` Մամիկոն Հովսեփյանն ասաց, որ դժվար է հստակ նշել, քանի որ շատերը վախենալով հասարակության ճնշումներից այդպես էլ չեն խոստովանում իրենց իրական սեռականությունը և ամուսնանում են՝ կազմելով հետերոսեքսուալ ընտանիքներ։

«Օրինակ կան գեյ տղամարդիկ, ովքեր ճնշումներից դրդված ամուսնանում են կանանց հետ։ Այստեղ արդեն խոսքը գնում է կանանց դեմ բռնության մասին, որովհետև կինն ապրում է այդ խաբկանքի մեջ։ Իսկ եթե մարդիկ հնարավորություն ունենան ապրել իրենց կյանքով, նման խնդիրներ չեն առաջանա և հասարակության մյուս անդամները նույնպես չեն տուժի»,֊ նշեց Մ Հովսեփյանը` կարծիք հայտնելով, որ այսօր Հայաստանում մոտավորապես 100 հազար և ավելի ԼԳԲՏ մարդ կա։

Կազմակերպության՝ համայնքի ծրագրերի պատասխանատու Հեղինե Բաբայանն էլ ընդգծեց. «Հաճախ մարդիկ մտածում են, թե Հայաստանում ԼԳԲՏ անձինք չկան, բայց իրականում մենք չենք տեսնում նրանց, քանի որ թույլ չենք տալիս նրանց բարձրաձայնել իրենց խնդիրների մասին»։

Բաբայանը նշեց, որ Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա (մայիսի 17) կապակցությամբ կազմակերպությունը ծրագիր է նախաձեռնել, որի շրջանակներում ԼԳԲՏ մարդիկ ուղարկում են իրենց սեփական պատմությունները։

«Մի քանի օրվա ընթացքում ստացել ենք ավելի քան 100 նամակ».- նշեց բանախոսը` ասուլիսի ընթացքում նաեւ ընթերցելով դրանցից հատվածներ: Հեղինե Բաբայանը կոչ արեց հանդուժողականություն ցուցաբերել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ու հարգել նրանց ազատ կամքի ու իրավունքների արտահայտումը:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:
Հեղինակի հետ կապվելու համար գրեք areviksahakyan@mail.ru հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ