Թումանյան 25 շենքը Երևանի կենտրոնում կարող է հռչակվել որպես հանրային գերակա շահ. բնակիչները բարձրաձայնում են
02.04.2016
11:00
Թումանյան 25 շենքի բնակիչների շահերի պաշտպանության նպատակով բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցները ձեռնարկվելու են: Եթե անգամ հայկական դատական երեք ատյանները մերժեն շենքի բնակիչների հայցը, ապա նրանք դիմելու են Սահամադրական դատարան, իսկ այստեղ էլ պարտվելու դեպքում` արդեն Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում հայտնեց Թումանյան 25 շենքի բնակիչների փաստաբան Արթուր Գրիգորյանը:

«Տարիներ շարունակ` 2001թ.-ից ի վեր, սկսած Հյուսիսային պողոտայից, ավարտած Գլխավոր պողոտայով եւ այլն, մենք գործ ունենք մի խումբ անձանց  շահի հետ, ոը փորձում են հավասարեցնել հանրային գերակա շահի հետ: Այսօր Թումանյան  25-ի խնդրի ծագումնաբանությունն արդեն մեզ հայտնի է եւ բացահայտված: Ինչպես եւ տասնյակ այլ դեպքերում, այնպես էլ այս հարցում այդ ամենի հետեւում կանգնած է մեկ մարդ` Նարեկ Սարգսյանը: Մենք դեռ չունենք հանրային գերակա շահի մասին որոշում, սակայն Նարեկ Սարգսյանն արդեն իսկ  գտել է, որ սա բացառիկ գերակա շահի խնդիր է, եւ այդ մասին նամակ է հղել Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին` ի պատասխան վերջինիս` կառավարությանն ուղղված գրության: Նարեկ Սարգսյանը ներկայացրել է գերակա շահի հիմնավորումները` դեռ հունվարի 29-ին, երբ անգամ Կառավարության որոշումը չկար»,- հայտարարեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ տվյալ հասցեի գույքը բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչելու և այդ հասցեում հյուրանոցային համալիր կառուցելու առաջարկով Երևանի քաղաքապետարան է դիմել «Ռենշին» ՍՊԸ-ն, որը տվյալ հասցեի մոտ 40 տոկոսի սեփականատերն է: Երևանի քաղաքապետարանն էլ դիմել է ՀՀ կառավարություն, որը փետրվարի 19-ին  որոշում է ընդունել՝ լիազորելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հայաստանի Հանրապետության անունից «Ռենշինի» հետ կնքել Երևանի Թումանյան 25 հասցեում և դրան հարակից տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող  պայմանագիր:

Քննարկմանը մասնակցող Թումանյան 25-ի բնակիչ  Դավիթ Եղիազարյանը նշեց, որ եթե դատարանն արդար գտնվի, ապա իրենց հայցը կբավարարվի, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում հստակ սահմանված են սեփականության իրավունքի սուբյեկտը և սեփականատիրոջ իրավունքները՝ այդ թվում նաև իրեն պատկանող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու վերաբերյալ:

«Տվյալ դեպքում ՀՀ կառավարությունն ի՞նչ իրավունք ուներ ընդունելու մեր սեփականությունը որևէ կերպ տնօրինելու, այդ թվում՝ դրան առնչվող գործարքներ կնքելու համար որևէ անձի (այս դեպքում՝ Տարոն Մարգարյանին) լիազորելու մասին որոշում»,- նշեց բնակիչը:

Արևիկ Սահակյան, «Մեդիակենտրոն» ծրագրիհամակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ