«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց. դիտարկումներ և գնահատականներ»
22.04.2016
11:00
«2015 թվականի հունվարի 29-ին ընդունված համահայկական հռչակագիրը կարելի է համարել այն նոր փուլը, որով թեեւ զգուշավոր, բայց սկսվում է պետական մակարդակով ճանաչման գործընթացից դեպի իրավաքաղաքական եւ պահանջատիրության դաշտ անցնելը»,-այսօր «Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ ձեռքբերումներ, այնուամենայնիվ, կան, թեպետ թուրք-հայկական հաշտեցման  2000-ականների սկզբի այդ անհասկանալի հանձնաժողովի գործունեությունը, դրանից հետո ցյուրիխյան արձանագրությունները մեզ հուշում են, որ համենայն դեպս, եթե պետական մակարդակով արվում է քայլ, հետո կարող է մեկ կամ նույնիսկ երկու քայլ նահանջ արձանագրվի, եւ այս գործընթացը պահանջատիրության ոգով մեր ցանկացած տարբերակով առաջ չընթանա»: 

Արձագանքելով Մեդիա կենտրոնի դիտարկմանը, որ  շատերի մոտ կար այն մտայնությունը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո պահանջատիրության դիրքերից  նահանջ կարձանագրվի` Մելքոնյանը հավաստիացրեց, որ նման բան տեղի չի ունեցել.«Համահայկական մակարդակով պահանջատիրության խնդիրը, այնուամենայնիվ, դանդաղորեն, բայց հաստատակամ ձեւով առաջ է ընթանում»: 
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ հավաստիացրեց, որ հարցն, անշուշտ, առաջ է գնում, բայց մեր քայլերը ցանկալիից հեռու են ու դանդաղ։ «Մենք առաջնորդվում ենք լավ է ուշ, քան երբեք սկզբունքով։ Կարևոր ու կենսական քայլեր են իրավաքաղաքական փաստաթղթերի մշակումը, որոնք մեզ հնարավորություն կտան բարձրացնել հարցը»,-ասաց նա։ Միեւնույն ժամանակ բանախոսը նշեց, որ վերջին մեկ տարում Հայոց ցեղասպանության խնդիրն առնվազն երկու-երեք ոլորտներում որոշակի առաջընթաց է արձանագրել:

«Կարևոր էր նախորդ տարի Հռոմի Պապի ելույթն ու դրանից հետո սկիզբ առած գործընթացը, որը աշխարհի առջև կարծես բարոյականության քննություն լիներ։ Նրանք, որոնք պասիվ մնացին Հռոմի Պապի ելույթից հետո, ապացուցեցին, որ համագործակցում են ցեղասպան մտածողության հետ»,-նշեք թուրքագետը:

Քննարկմանը մասնակցող   «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանն էլ, անդրադառնալով հայ-թուրքական  արձանագրությունների խնդրին, կարծիք հայտնեց, որ ստորագրություններն օր առաջ պիտի չեղյալ հայտարարվեն: Նա նկատեց, որ ակնհայտորեն վերջին արցախյան քառօրյա պատերազմն էլ ցույց տվեց, որ Թուրքիան մեր դեմ բացահայտ պատերազմ է մղում՝ ուղղակի կամ ածանցյալ:

«Ընդհանուր առմամբ` ես ուղենիշները տեսնում եմ, սակայն, գործնական քաղաքականության մեջ չեմ տեսնում որեւէ էական փոփոխություն՝ անգամ հայտարարությունների առումով»,- նկատեց դիվանագետը` ընդգծելով, որ անհրաժեշտ է սկսել նախորդ տարի հունվարին ընդունած հռչակագրի դրույթների իրականացումը։

«Գիտական առումով էլ`  չեմ տեսնում առավել ֆունդամենտալ գիտական աշխատանքներ։ Մենք պետք է բազմահատոր նոր ժողովածուներ, հանրագիտարաններ ունենայինք ։  Գիտական ներուժը, եթե աջակցություն ստանա, իհարկե, կարող է շատ բան անել, բայց դրա համար ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր»,- եզրափակեց բանախոսը:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ