ԼՂՀ քառօրյա պատերազմի դրդապատճառներն ու բանակցային գործընթացի հնարավոր զարգացումները
20.04.2016
17:30
Ապրիլի սկզբին ԼՂՀ քառօրյա պատերազմի դրդապատճառների, հետևանքների և բանակցային գործընթացում հնարավոր զարգացումների մասին իրենց տեսակետները հայտնեցին հայաստանյան քաղաքական գործիչներն ու քաղաքագետները «Մեդիա կենտրոնի» կազմակերպած բանավեճի ընթացքում:

Բանավեճին մասնակցում էին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը,  «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, քաղաքագետ, «Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» ՀԿ նախագահ Ստեփան Գրիգորյանը և Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը:

Ստեփան Գրիգորյանն ասում է, որ ապրիլի սկզբին ԼՂՀ քառօրյա պատերազմը սկսեցին ադրբեջանցիները Ալիևի նախաձեռնությամբ:

«Իհարկե այլ գործոններ էլ կային.  Թուրքիայի կողմից բացահայտ աջակցությունը Արբեջանին: Այս վերջին 3-4 տարիների ընթացքում դադարեցրին բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում, դրանք պարզապես հանդիպումներն էին: Այդ հանդիպումներն ավարտվում էին՝ չսկսելով: Արբեջանը դնում էր վերջնագրերը, ասելով հետ վերցրեք զորքերը այսպես կոչված «գրավյալ տարածքներից», հետո կբանակցենք»,-ասաց Գրիգորյանը:

Նա ընգծեց, որ այս ժամանահատվածում Ադրբեջանը փոխեց ձևաչափը:

«Այս վերջին տարիներին թեժացել է իրավիճակը և հայ-ադրբեջանական սահմանին, և շփման գծում: Մենք տեսանք, թե վերջին օրերին ինչ ծանր զենքեր օգտագործեցին քառօրյա պատերազմի ընթացքում: Դա նպատակ ուներ ցույց տալ աշխարհին, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, սառեցված չէ, այն գոյություն ունի և օրակարգային է»,-հավելեց Գրիգորյանը:

Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ որոշումը կայացվեց միանշանակ Բաքվում:

«Բայց չմոռանանք թե նախորդ օրերին ինչ հայտարություններ էին արվում Թուրքիայի կողմից թե արտգործնախարարի, թե նախագահի մակարդակով: Ամեն ինչ կարծես թե նախապատրաստվում էր Ադրբեջանի կողմից: Ինչ որ տեղ մեզ համար դա անսպասելի էր, հակառակ դեպքում շատ ավելի արդյունավետ կլիներ մեր դիմադրությունը և առաջախաղացումը»,-նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան շահագրգիռ է այս հարցում և ամեն կերպ աջակցում է իր փոքր եղբորը՝ բացահայտ հայտարարելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի:

«Կա նաև աշխարհաքաղաքական շահ, որ Թուրքիան փորձում է ապահովել: Ռուսաստանի շուրջ օղակը փորձում են սեղմել, տարբեր կոնֆլիկտներ են առաջանում Ռուսաստանի մոտ գտնվող երկրներում և բնականաբար արդյունքում ակնկալում են, որ ռուսական կողմը իր ուշադրության չափը չի կենտրոնացնի այլևս այս տարածաշրջանի վրա և վերջնական նպատակը Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելն է»,-հավելեց Սարգսյանը:

Բանավեճի մասնակից Արամ Սարգսյանն էլ ասաց արդյո՞ք Ռուսաստանին անհրաժեշտ է, որ Թուրքիան իր հերթին, Ադրեբջանն էլ իր հերթին թշնամի լինեն իր համար:

«Հիմա եթե Ռուսաստանը միակողմանի հայտարարություններից զատ, գործողություններով աջակցեր Հայաստանին կամ հայկական կողմին, դա նշանակում է, որ օբյեկտիվորեն Բաքվին պետք է դարձներ իրեն թշնամի: Այդ պարագայում Բաքուն պետք է ավելի մտերմանար իր բարեկամի հետ, համարյա մեկ միավոր դառնար, որպեսզի պաշտպաներ իր շահերը: Դա ձեռնտու չի Ռուսաստանին, միանշանակ եթե նա նման քայլ անի, ՆԱՏՕ-ն կգա կհասնի Հյուսիսային Կովկաս: Այդ տեսակետից Ռուսաստանը իր շահերից ելնելով գործողություններ է արել»,-նշում է Սարգսյանը:

Նա իր մտահոգությունն է հայտնում Ռուսաստանի կողմից Ադրեբջանին զենք վաճառելու վերաբերյալ և նշում. «Ինձ համար բացարաձակ հասկանալի չի, եթե Ռուսաստանը հարձակվողական զենք է վաճառում Ադրեբջանին, ու՞ր էին մեր իշխանությունները, որոնք այն ժամանակ պետք է գնային ու Մոսկվայի հետ բանակցեին, թե վերջապես ինչ եք անում: Երեք տարի այդ քայլերը չեն արել, հիմա նոր սկսել են գնալ խոսել, որը ընդհանրապես սխալ է ընկալվում,  դիվանագիտության մեջ այդպիսի սխալներ չեն կարող թույլ տալ»,-հավելեց Սարգսյանը:

Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ Ադրբեջանը սկսեց գործողությունները և ժամանակն էլ պատահական չէր ընտրված՝ սոցիալ- տնտեսական և ազգային խնդիրներով պայմանավորված:

«Օպերացիան ավելի վաղ է ծրագրված եղել:  Ցավոք սրտի, այն ինչ ասում է հայկական կողմը տրամաբանութան շրջանակում չի: Թե ԼՂՀ նախագահը, թե ՀՀ ՊՆ նախարարը հայտարություն էին անում, որ հետախուզական տվյալները եղել են, որ իրենք կուտակում են անում և պատրաստվում են ագրեսիայի, բայց մյուս կողմից էլ կարծես մեր դիրքերը պատրաստ չեն եղել դրան: Ինչու՞ պատրաստ չեն եղել: Մենք տեղեկություն ենք ստանում, որ զենքը վերջացել է, նույնիսկ թուրքակաան հատուկ ջոկատայիններ են եղել իրենց հետ ձեռնամարտի են մտել ու սակրավորի բահերով սպանել են: Ինչու՞ պետք է մեր զինվորի մոտ զենքը քչություն աներ»,-ասաց Մարտիրոսյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ