ՏԻՄ ընտրություններին արձանագրվել են մի շարք խախտումներ. դիտորդներ
19.04.2016
12:00
Հայաստանի ութ մարզերի 36 համայնքներում ապրիլի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրություններնում տեղ են գտել ընտրախախտումների տարբեր դրսևորումներ՝ ընտրակաշառք բաժանելուց ու ընտրատեղամասերում կուտակումներից մինչև վարչական ռեսուրսի գործադրում:

Թեպետ «թվերի նկարչություն չի եղել», ընտրատեղամասերում բավականին արդյունավետ վերահսկվել է քվերակության գործըթացը, սակայն վարչական և ֆինանասական ռեսուրսի գործադրումն էական ազդեցություն է ունեցել ընտությունների արդյունքների վրա: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը հայտարարեցին ՏԻՄ ընտրություննին հետևած դիտորդները:

«Ընդհանուր առմամբ նախկին ընտրություններում արձանագրված խախտումները այս ընտրություներում եւս տեղ գտան: Դիտորդները փորձել են ստորագրված ցուցակներին ծանոթանալ, կրկին խոչընդոտներ են ստեղծվել: Ընտրակաշառքի մասին ահազանգեր եղել են, կուտակումներ են եղել ընտրատեղամասերում»,- ասաց Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ նախկին ընտրություններին առկա խնդիրները շարունակում են մնալ, ինչը նշանակում է, որ ընտրությունները պատշաճ չեն կազմակերպվում: «Ուղղակի հերթական անգամ հնարավոր չեղավ Հայաստանում անցկացնել թափանցիկ և օրինական ընտրություններ», - ասաց նա:

«Մեդիա կենտրոնում» Ապրիլի 19-ին Արմեն Գրիգորյանի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ  Դանիել Իոնիսյանի և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Գնահատական Հայաստանի ութ մարզերում անցկացված ՏԻՄ ընտրություններին» թեմայով քննարկում: Անցած կիրակի կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքին հետևել է 114 դիտորդ: 33 համայնքներից 29-ում ընտրությունների արդյունքում հաղթել են գործող համայնքապետերը: Ընդ որում նրանցից 26-ը իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են:

Հրազդանի քաղաքապետի ընտրություներին դիտորդական առաքելություն իրականացրած Դանիել Իոնիսյանի խոսքով ընտրությունների ժամանակ առավել հաճախ արձանագրված խախտումները վերաբերում էին նաև ընտրատեղամասում կողմնակի (չլիազորված, վկայական չունեցող) անձանց ներկայությանը և ընտրացուցակների անճշտություններին: «Կողմնակի անձանց թվում կարելի էր տեսնել պաշտոնյաների, որոնց ճոխ ավտոմեքենաների արժեքով կարելի էր մի տանկային գումարտակ ձեռք բերել: Բացի այդ թերի էին աշխատում նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները, որոնք անգամ Ընտրական օրենսգրքում տարիներ առաջ կատարված փոփոխություններին ծանոթ չէին: Եղան դեպքեր, երբ նրանք փորձեցին խոչընդոտել դիտորդներին ծանոթանալ ստորագրված ընտրացուցակներին, թեպետ օրենքում նման արգելք չկա», - ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ հիմնական ընտրախախտումները տեղի են ունեցել ընտրատեղամասերից դուրս:   

Նրա խոսքով, արձանագրվեցին դեպքեր, երբ քվերակության ավարտից՝ 20:00-ից հետո ոստիկանությունը հանձնաժողովների նախագահների հետ միասին լրագրողներին արգելում էին մտնել ընտրատեղամաս: «Խոչընդոտում էին, երբ ոստիկանին բացատրում էինք, որ օրենքը թույլատրում է, հնչում էր մոտավորապես այսպիսի պատասխան, որ կապ չունի՝ ինչ է գրված օրենքում, «ես հրահանգ ունեմ չթողնել»: Այդ իսկ պատճառով շատ տեղեր լրագրողները ստիպված էին կես ժամ 40 րոպե սպասել դրսում, մինչեւ խնդիրը լուծվեր»,- տեղեկացրեց Դանիել Իոնիսյանը՝ հավելելով, որ դրանք ընտրական իրավունքի խախտումներ են, ինչի համար Քրեական օրենսգրքով սահմանված է պատասխանատվություն:

«Ես չեմ կարող ասել, որ ինչ-որ տեղ թվանկարչություն է եղել, բայց եղել են խախտումներ, որի վերաբերյալ ոստիկանությունը պետք է նյութեր նախապատրաստի եւ ուղարկի ՀՔԾ: Մարդիկ բաց պատմում էին, որ ընտրակաշառք են բաժանել: Ասվում էր՝ ով է տվել եւ ինչքան է տվել», - ասաց Իոսնիսյանը՝ հավելելով, որ Հրազդանում ընտրակաշառքի դեպքերը շատ ցայտուն են եղել:

Հրազդանում կայացած ընտրություններում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը շուրջ երկու հազար ձայնի տարբերությամբ պարտվեց գործող քաղաքապետ Արման Դանիելյանին: Լենա Նազարյանի խոսքով, «Քաղաքացիական պայմանագիր»-ն ընդունեց ընտրություների արդյունքներն ի գիտություն ու չի բողոքարկի դրանք, քանի որ հրազդանցիների՝ «Միքայելյանի օգտին տված քվեն չի կորսվել, այն պահվել է»: «Մենք լավագույն կերպով կատարել ենք մեր առջեւ դրված խնդիրը, հրազդանցիներին տված խոստումը եւ պահել ենք նրանց ձայնը»,- ասաց Նազարյանը:

Ընտրատեղամասերում, հավաստեց Լենա Նազարյանը, չեն եղել այնպիսի խախտումներ, որոնց արդյունքում կորսվել են «մեր թեկնածուին տված ձայները»: Ընտրախախտումների դեպքերը գրանցվել են տեղամասերից դուրս, ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանն արդար չի ընտրվել, քանի որ կաշառք է բաժանել, ինչն ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա: «Ամեն դեպքում ընտրության արդյունքները չեն բողոքարկել, քանի որ ընտրատեղամասերում մենք կարողացել ենք ապահովել ընտրողի գաղտնի քվեարկելու իրավունքը», - բացարտեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
15.05.2018
13:00
Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ