«Հայկական մեդիան հակամարտության օրերին աշխատեց բարձր մակարդակով». մեդիա փորձագետներ
08.04.2016
11:00
Հայաստանյան մեդիա փորձագետները կարծում են, որ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունները լուսաբանելիս տեղական լրատվամիջոցները ցուցաբերեցին բարձր մակարդակ:

Քննարկմանը մասնակցող «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը նշեց, որշատ կարևոր է, որ նման ստեղծված իրավիճակում չէին փորձում սերմանել խուճապ հասարակության մեջ:

«Սա ամենակարևոր ձեռքբերումն է, որին մեդիան, փորձագետները, քաղհասարակությունը և ֆեյսբուքահայությունը կարողացան հասնել»,-նշեց Ալավերդյանը:

Չնայածայս գրանցված դրական միտումներին,Ալավերդյանը անդրադարձավ նաև ապատեղեկատվության տարածմանը երկու հիմնական խմբով.«Առաջինը Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ կամ ստահոտ լուրերն են, մյուսը «պղտոր ջրի մեջ ձուկ որսացող» կայքեր և ԶԼՄ-ներ, որոնց մի մասն ունի հայկական ծագում: Գտնվեցին մարդիկ, ովքեր ստեղծված իրավիճակը փորձում էին օգտագործխել սեփական շահերի համար: Կան այդպիսի վիդեո բովանդակություն պարունակող կայքեր, որտեղ տեղադրվում են իրադարձությունների հետ որևէ առնչություն չունեցող տեսանյութեր, բայց այդտեղ շեշտվում էր, որ իբր դրանք նկարահանվել են ռազմական գործողությունների ընթացքում: Մարդկանց զգալի մասը չիմանալով, որ դա ծուղակ է ու ապատեղեկատվություն, հաճույքով տարածում էին սոցիալական ցանցերում»:

Մյուս կողմից Ալավերդյանը մատնանշում է, որ հասարակությունը բավականին  ագրեսիվ սկսկեց արձագանքել նման նյութերին և այդտեղ մասնագաետները իրենց ներդրումն ունեցան հենց առաջին օրից հրապարակելով այն կայքերի «ամոթի ցուցակը», որտեղից խորհուրդ էր տվում ինֆորմացիա չվերցնել և չտարածել:

«Դա բավականին կանխիչ նշանակություն ունեցավ:  Նման վիդեոները նման էմոցիոնալ պահերի արագ են տարածվում, մարդիկ իրար պետք է տեղեկացնեն, զգուշացնեն, որ տվյալ տեսանյութերը չեն համապատասխանում իրականությանը: Որքան ավելի ճշգրտված ինֆորմացիա լինի, այնքան ավելի քիչ տեղ կմնա անպատեղեկատվության համար»,-հավելեց Ալավերդյանը:

Քննարկմանը մյուս մասնակից, մեդիա փորձագետ Միքայել Յալանուզյանն ասում է, որ տեղեկատվական հոսքերի առումով անհստակությունները, թյուրիմացություններն ու վրիպումները ռազմական գործողությունների պայմաններում բնական են:

«Հասկանալի է, որ բոլորն են ուզում ստանալ ճշգրտված տեղեկատվություն, բայց ռազմական գործողությունների ժամանակ դժվար է դա ստանալ անգամ այն կառույցներից, որոնք այնտեղ են հենց մարտական գործողությունների վայրում: Այս պայմաններում տեղեկատվական բացթողումները ինքնին բնական են»,-նշում է Յալանուզյանը:

Նա նշում է, որ ապրիլի 3-ին, երբ մեծ թվով լրագրողներ տեղափոխվեցին Ստեփանակերտ, ավելի շատ տեղեկատվություն հասանելի դարձավ:

«Մեդիադաշտի հիմնական լրատվամիջոցները որակի և պատասխանատվության առումով աշխատեցին շատ բարձր մակարդակով՝ օր ու գիշեր թարգմանելով, մեր տեսակետները, մեր «մեսիջները» միջազգային հանրությանը տեղ հասցնելով»,-հավելեց Յալանուզյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ