Քննարկում. «Իրավիճակի շեշտակի սրումը շփման գծում»
02.04.2016
16:00
«Իրավիճակը լուրջ է եւ շատ նման է պատերազմի»,- այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված «Իրավիճակի շեշտակի սրումը սահմանին» թեմայով քննակման ժամանակ հայտարարեց «Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» ՀԿ նախագահ Ստեփան Գրիգորյանը` նշելով, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի ԱԳՆ-ն պետք է դիմի ՄԱԿ-ին` անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու պահանջով:

«Այս ամենը դժվար է չկապել նախօրեին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումների հետ, որոնց շարքում, սակայն, տեղի չունեցավ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, ինչը նշաակում էր, որ կողմերի մոտեցումները դեռ այդքան չի հաջողվել մոտեցնել, որպեսզի հանդիպում կազմակերպվեր: Ինչպես գիտենք, ԵԱՀԿ Մինսկի խումբը գործողություններ էր մշակում ստատուս քվոն պահպանելու ուղղությամբ, իսկ Ադրբեջանը ցանկանում է խախտել ստատուս քվոն: Եվ տեսնելով, որ Մինսկի խումբը գնում է ոչ իրենց նախանշած ուղղություններով` Ադրբեջանն անցավ կոնկրետ գործողություննեի»,- նշեց  Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, Աղասի Ենոքյանը:

Ըստ նրա` «Ռուսաստանն իր ակտիվ արձագանքով ցույց է տալիս, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը դանդաղ է  աշխատում, միջագային կառույցները դանդաղ են աշխատում, ապա  Ռուսաստանի համար լուրջ շանս է բացվում  լուծել ղարաբաղյան հակամարտությունը ռուսական ձեւով, այն է` հակամարտության գոտում ռուսական խաղաղապահներ տեղակայելով: Ես կարծում եմ, որ սա է պատճառը, որ ռուսական կողմը րոպեի ճշգրտությամբ հետեւում է իրադարձությունների զարգացմանը»,- նկատեց քաղաքագետը:  Անդրադառնալով ՀԱՊԿ-ի արձագանքին` բանախոսը կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ-ի աձագանքը պետք է լինի շատ ավելի կոշտ:

Իսկ ահա Ստեփան Գրիգորյանն առավել կարեւորեց Հայաստանի արձագանքը` ընդգծելով, որ Հայաստանը պետք է շատ արագ եւ շատ մեծ միջազգային աղմուկ բարձրացնի` առաջին հերթին, որպես ՄԱԿ-ի անդամ, դիմելով այդ կառույցին` ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի նիստ հրավիրելու պահանջով: Բացի այդ, ըստ քաղաքագետի, հայկական կողմը նաեւ Ադրբեջանի այս նախահարձակ գործողությունները ի ցույց դնելով բոլորին` պետք է ընդլայնի մեր անվտանգության գոտին` հասնելով առկա մի քանի խոցելի բարձրունքները հայկական զինուժի  վերահսկողության տակ վերցնելուն:

Քաղաքագետ  Ալեքսանդր Մարգարովն էլ   կարծիք հայտնեց, որ  այս ամենի հետևանքը լինելու է այն, որ Ադրբեջանին նորից պետք է բերեն բանակցային սեղանի. «Իսկ բանակցային սեղանի շուրջ  բերելու համար Ադրբեջանին անհրաժեշտ է նաև ցույց տալ, որ պատերազմական դաշտում իրենք չունեն որևէ առավելություն»,- ընդգծեց բանախոսը։

Աղասի Ենոքյանի կանխատեսմամբ` մարտական գործողությունները կարող են շարունակվել առավելագույնը 10 օր, իսկ ահա Ստեփան Գրիգորյանը եւ Ալեքսանդր Մարգարովը  հավանական համարեցին բախումների` առավել երկար ժամանակով շարունակությունը: «Դա կախված է նրանից, թե որքան ուժեղ կլինի հայկական կողմի հակահարվածը, քանի որ Ադրբեջանը այդ լեզուն է հասկանում: Կարեւոր է նաեւ միջազգային հանրության  ճնշման աստիճանը եւ Թուրքիայի դիրքորոշումը»,-եզրափակեց քաղաքագետը:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ruհասցեին:

 

   

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները»
24.09.2018
14:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
«Ականատես» դիտորդական խմբի ասուլիս․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
24.09.2018
10:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
«Ուրբանիստան» ամփոփում է ճարտարապետական մրցույթի արդյունքները
20.09.2018
18:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ուրբանիստայի» հայտարարած հետարդյունաբերական քաղաքների զարգացմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքների ամփոփումը, որին մասնակցել են սկսնակ ճարտարապետներ և ուսանողներ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ