Նոր օրենսդրական կարգավորումները կլուծե՞ն արդյոք Երևանի քաղաքաշինական խնդիրները
30.03.2016
18:49
Վերջին երկու տասնամյակում Երևանի կենտրոնում իրականացվող լայնածավալ կառուցապատման աշխատանքների հետևանքով լուրջ խնդիրներ են առաջ եկել քաղաքաշինության ոլորտում՝ մասնավորապես պատմամշակութային արժեք ներկայացնող հին շենքերի ոչնչացումը, նորակառույցների խիտ դասավորվածությունը հին բնակելի շենքերի արանքում և բազմաբնակարան շենքերին կցակառույցների ավելացումը, որն էլ իր հերթին առաջ է բերում սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանության հարցը:

Այսօր այս հարցերի շուրջ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում, որը կազմակերպել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Հայնախագիծ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Արմեն Արտոնյանը ևՀՀ Քաղաքաշինության նախարարի խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանը:

«Երեւանի կենտրոնը խիստ ծանրաբեռնված է եւ այլեւս կառուցապատման տեղ չկա: Այս հախուռն շինարարությունը բերեց նրան, որ մենք մի կողմից զրկվեցինք պատմական շենքերից, մյուս կողմից՝ խիտ կառուցապատում ունեցանք, որտեղ նաեւ օկուպացիա արեցինք հանրային կանաչ տարածքները, քաղաքից վերցրեցինք յուրաքանչյուր քառակուսի մետր»,-ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն, 2005-2015թթ. Երեւանում կառուցված միայն բնակելի տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 2 միլիոն 656 հազար քառակուսի մետր, ինչը գրեթե վեց անգամ գերազանցում է նորանկախ Հայաստանի 1991-2004թթ. ժամանակահատավածի ցուցանիշը:

Մինասյանը հավելեց, որ սեյսմիկ անվտանգության տեսանկյունից նոր  կառուցված շենքները վտանգ չեն ներկայացնում:

Սաշուր Քալաշյանն էլ ասաց, որ ներկայիս սեյսմիկ պահանջներին չեն համապատասխանում խորհրդային տարիներից մեզ ժառանգություն հասած շենքերը:

Այդ շենքերը կառուցված են եղել մինչեւ 7 բալ սեյսմակայունությամբ, մինչդեռ ներկայումս նորմատիվը փոխված է, եւ պահանջվող նորմատիվը հասել է 9-ը և ավելի բալի:

«Անկախացման տարիներին համատարած սեփականաշնորհում գնաց եւ շենքերի նկուղային հարկերը վաճառվեցին, օգտագործվեցին հանրային կամ այլ նպատակների համար, որի ընթացքում կոնստրուկտիվ համակարգին մեծ վնաս հասցվեց: Վերնահարկերի կառուցման տենդենցն ավելի վատթարացրեց իրավիճակը»,-նշեց Քալաշյանը:

Հայաստանի ողջ տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում եւ Երեւանն այս առումով բացառություն չէ: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, մայրաքաղաքի շուրջ 4800 բարձրահարկ շենքերի 80%-ը չի համապատասխանում Հայաստանում գործող սեյսմիկ անվտանգության պահանջներին: 

ՀՀ Քաղաքաշինության նախարարի խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանը նշեց, որ իրենք հաշվարկել են եւ պարզել, որ հին շենքերն ուժեղացնելու և ներկայիս նորմերին համապատասխանեցնելու համար 30-31 միլիարդ դոլար է անհրաժեշտ:

«Բացի դա, Հայաստանում վթարային 26 բազմաբնակարան շենք կա, որոնք պետք է քանդվեն եւ նորերը կառուցվեն: Եվ կա 458 անբավարար տեխնիկական վիճակում գտնվող շենք, որոնք պետք է ուժեղացվի, բերվի ներկայիս նորմերի պահանջներին:  Այդ ամենի համար անհրաժեշտ է 361 մլրդ դրամ, որպեսզի լրիվ վթարային ֆոնդը վերացվի: Ֆինանսական լուրջ ներդրումներ են պետք»,-ասաց Մովսիսյանը:

Նա չհերքեց նաև, որ ներկայիս կառուցապատումները շատ հաճախ խախտումներով են ընթանում:

«Հաշվի առնելով այն, որ այդ խախտումները հիմնականում տեղի են ունենում կենտրոնում, նախարարության կողմից մշակվել է օրենք «Երեւանի կենտրոնի մասին», որն արդեն ներկայացվել է Ազգային Ժողով: Օրենքը լուրջ սահմանափակումներ է բերում կառուցապատման վերաբերյալ, որպեսզի այդ խախտումները չլինեն»,-նշեց նա՝ հավելելով, որ քաղաքաշինության նախարարությունը ցանկանում է վերականգնել նաև նախագծերի պետական փորձաքննության ինստիտուտը:

Նրա խոսքով՝ փոփոխություններ են կատարվում նաև «Բազմաբնակարան շենքերի մասին» օրենքում:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Արմեն Արտոնյանն ասաց, որ շենքի վերաբերյալ կարծիք եզրակացութուն տալու վերաբերյալ պարտադիր անհրաժեշտ է իրականցնել հետազոտություն, դիտողական, դիտողագործիքային հետազոտություն, որի արդյունքում պարզ կլինի շենքի վնասվածության աստիճանը:

Քննարկմանը վերջում բանախոսները միաձայն նշեցին, որ եթե նոր օրենսդրական կարգավորումները ուժի մեջ մտնեն ու իրապես գործեն, վերահսկողական մեխանիզմներն էլ ընդլայնվեն և ուժեղանան, ապա հնարավոր է իրավիճակը փոխվի դեպի դրականը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Ֆիլմի դիտում. Երբ բախվում են երկու աշխարհ
13.10.2017
15:00
Հոկտեմբերի 13-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Երբ բախվում են երկու աշխարհ» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
«Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը»
12.10.2017
11:00
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» ացնցկացվեց քննարկում «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ