Ընտրական օրենսգրքի նախագիծը բացառո՞ւմ է արդյոք կրկնաքվեարկությունը. թեժ բանավեճ
25.03.2016
18:00
Ընտրական օրեսնգրքի նախագծի շուրջ մարտի 25-ին «Ա1պլյուսի» տաղավարում տեղի ունեցած բանավեճին, որին մասնակցում էին քաղաքացիական հասարակության և իշխանության ներկայացուցիչները, արծարծվեցին նախագծում առկա հիմնական մտահոգիչ դրույթները և հնչեցվեցին կաևորագույն առաջարկներ փոփոխություններ կատարելու համար:

Բանավեճին մասնակցում էին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանն ու Սամվել Նիկոյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուՀերիքնազ Տիգրանյանն ու Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Քանի անգամ նոր ընտրական օրեսնգիրք է ընդունվել, բայց իմ համոզմամբ դեռևս որևէ ընտրություն հավատ չի ներշնչում հանրության մոտ: Պատճառը շատ ավելի խորն է. Հայաստանում իշխանությունը միայն իշխանություն չի, իշխանությունը դիրք է, ունեցվածք է, անպատժելիություն է: Ընտրական օրեսնգիրքը ինչքան ուզում ես փոխի, միևնույն է, մտածողության փոփոխություն դեռևս չի եղել»,-ասում է Ավետիք Իշխանյանը:

Նա կարծում է, որ քանի դեռ հասարակությունն այնքան ուժ չունի, որ պարտադրի իր խաղի կաննոները կամ գնա իշխանության հետ կոնսենսուսի, իշխանությունը իր այդ հոգեբանությամբ այնպիսի օրենսգիրք չի ընդունի, որը տեսականորեն հնարավորություն կտա իրենց իշխանությունից հեռանալու:

«Ամենահիմնական հարցերից մեկը համամասնական ընտրակարգն է: Սա մարզերում հեղինակություների աշխատելու համար հսկայական հնարավորություններ է տալիս, որը հերթական անգամ բերելու է այն արդյունքներին, ինչ որ սպասվում է իշխող կուսակցության համար»,-նշում է Իշխանյանը:

Խոսրով Հարությունյանն հակադարձում է՝ նշելով, որ«Ընտրական գործընթացի, հանրային կյանքի կազմակերպման և բնականոն ընթացքի ապահովման համար առաջին հերթին պատասխանատու են իշխանությունները, բայց արձանագրենք նաև, որ ընտրական ավանդույթի ձևավորման, ընտրական գործընթացի նկատմամբ վստահություն սերմանելու հարցում ոչ պակաս դերակատարում ունեն բոլոր քաղաքական ուժերը՝ այդ թվում ընդդիմությունը»:

Հարությունյանի խոսքով ՝ ամենակարևոր հարցի շուրջ կա կոնսենսուս: Նա նշում է, որ բոլորն են համաձայն, որ Ընտրական այս օրենսգիրքը իր մեջ պետք է պարունակի ընտրական պրոցեսի կազմակերպման այնպիսի գործիքներ և համակարգեր, որոնք ըստ էության պետք է առավելագույնս նպաստեն հանրության վստահությանը քվերակութան արդյուքնների նկատմամաբ:

«Իսկ դա նախևառաջ կրկնաքվեարկության բացառությունն է և մեր առաջարկած համակարգը՝ ընտրողների, քվեարկության մասնակիցների էլեկտրոնային գրանցումը, հենց սրան է միտված: Երկրորդ թեզը, որ մենք պաշտպանում ենք և շատ կարևոր ենք համարում, այն է, որ պետք է լինի անչափ թափանցիկ թե հանձնաժողովի անդամների, թե քվեարկության եկած քաղաքացիների, թե վստահված անձանց, դիտորդների և լրատվամիջոցների համար, որպեսզի հնարավոր լինի ասել, որ մենք ընտրական պրոցեսը վերահսկեցինք»,-ընդգծեց Հարությունյանը:

Հերիքնազ Տիգրանյանն հակադարձում է,պնդելով, որառաջարկված նախագիծը որևէ կերպ չի լուծում քաղհասարկության առաջադրած խնդիրները (մատների թանաքոտում, ստորագրված ընտրական ցուցակների հրապարակում, տեսանկարահանում և այլն):

«Մյուս կողմից նկատենք, որ այս նախագծում էլեկտրոնային քվեարկության մեխանիզմը ներդնելով, այնպես չէ, որ բացառում ենք կրկնաքվեարկությունը, որովհետև ընտրողների ռեգիստրը մեկ միասնական սերվերով, ցանցով միացված համակարգ չէ: Սա նշանակում է, որ ընտրողների բազաները առանձին են տարբեր ընտրատարածքներում և որևէ երաշխիք չկա, որ տարբեր ընտրատարածքի ընտրողների ցուցակներում նույն անձը չի կրկնվում երկրորդ կամ երրորդ անգամ»,-նշում է Տիգրանյանը:

Ըստ Տիգրանյանի՝ սա հնարավորություն է ստեղծում, որպեսզի հանրապետության տարբեր տեղամասերում անձը նույնականացման քարտով քվեարկի:

«Այս դեպքում որևէ կերպ չենք կարող ասել, որ բացառվում է կրկնաքվեարկությունը, ընդհակառաը մենք խորացնում ենք այս նախագծով կասկածները: Էլեկտրոնային գրանցումը ի՞նչ խնդիրը է լուծում, բացի նրանից, որ ֆինանսական բեռ է դնում պետության վրա: Դա չի փարատում ընտրացուցակների հետ ունեցած որևէ կասկած: Հետևաբար մեր առաջարկը հետևյալն է. կամ ամբողջ ռեգսիտրը, սերվերը դարձնել մեկ միասնական, կամ կամ ուղղակի հրաժարվել այդ եղանակից»,-հավելեց Տիգրանյանը:

Սամվել Նիկոյանը ողջունեց վերոնշյալ առաջարկը և հանդես եկավ ևս մեկ առաջարկով:

«Եթե այս հարցում մտահգություն կա, ի՞նչ կարող ենք անել: Միջազգային ընկերություններ կան, որոնք ծրագրային ապահովում են անում, աուդիտ են անցկացնում, հրավիրենք, իշխանությունը այդ ծախսը կվերցնի իր վրա: Թող այդ միջազգային կազմակերպությունը այդ սերվերը, նրա գործունեությունը միջազգային աուդիտի ենթարկի, որից հետո ձեր հսկողությամբ, միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ, ընդդիմության հսկողությամբ, այդ ամբողջականից յուրաքանչյուր տեղամասով թող առանձնացվի: Մենք պատրաստ ենք սա քննարկել»,-ասաց Նիկոյանը:

ԱրթուրՍաքունցն էլ նկատեց, որամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մենք ունենք մի ամբողջ 25 տարվա հարուստ փորձ, որ ՀՀ հանրությունը չի վստահում ընտրություններին:

«Մենք ներկայացրել ենք մեր առաջարկները, որպեսզի ամրագրվի նախագծում և չի ամրագրվել: Փորձ է արվում սահմանափակել ընտրական խախտումների կանխարգելման, խախտումների արաձանգրման, բողոքարկման մեխանիզմները, մասնավորապես, եթե դիտորդները իրավունք ունիեն բողոքներ, դիմումներ ներկայացնելու, հիմա ընդամենը իրավունք ունեն միայն ուշադրությունը հրավիրելու հանձնաժողովի նախագահի, որ այ այսպիսի խախտում է տեղի ունենում: Բայց եթե հանձնաժողովի նախագահը որոշի, որ դիտորդը խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքը, ապա հանփձնաժողովի նախագահը հարցը կարող է դնել քվեարկության և 2/3-ով հեռացնել դիտորդին»,-նշեց Սաքունցը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ