Միգրացիոն ճգնաժամը բևեռացնում է եվրոպական հասարկությանը
24.03.2016
11:00
Միգրացիոն ճգնաժամը Եվրոպական Միությունում հանգեցրել է գերմնական հասարակության բևեռացմանը երկու ճամբարների՝ Գերմանիայի կառվարության պաշտոնական ուղենիշի աջակիցների և քննադատների:

Մարդկանց մի մասն աջակցում է այս հարցում Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելի ուղենիշը, մյուս մասը քննադատաբար են տրամադրված: Նրանք նույնիս նույսնիսկ մերժում են փախստականների ընդուման գործընթացը: Այս մասին  «Մեդիա կենտրոնում» հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Հատկապես սիրիական ճգնաժամի պատճառով փախստականների մեծ հոսքերից առաջացած իրավիճակը փոխում է եվրոպական հասարակության տրամադրություները՝ այն դարձնելով ավելի անհանդուրժող և արմատական: Այս իրավիճակը պարարտ հող է ստեղծում աջակողմյան ուժերի քաղաքական հաջողությունների համար: «Ինդիկատոներից մեկը 2 շաբաթ առաջ Գերմանիայի 3 նահանգներում տեղի ունեցած ընտրություններն էին: Երկրամասերից մեկում աջ պոպուլիստական կուսակցությունը, որը մերժում է միգրացիան և փախստականների մեծ ներհոսքը, ստացավ 20% ձայներ, և դրանով իսկ դարձավ իր մեծությամբ 2-րդ ֆրակցիան: Եվ դա շատ մտահոգիչ է», - ասաց նա:

«Մեդիա կենտրոնում» մարտի 24-ին Գերմանի դեսպանի և փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Փախուստ և միգրացիա դեպի Եվրոպա. ինչպե՞ս հաղթահարել պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերները» թեմայով, որի ընթացքում ներկայացվեց խնդրի շուրջ գերմանական և ավստրիական փորձը:

Անցյալ տարի, ըստ դեսպանի ներկայացրած տվյալների, Գերմանիան ստացել է 442.000 ապաստանի հայց, որոնց մեծ մասը՝ շուրջ 160.000 մարդ ներկայացրել են Սիրիայից ժամանած փախստականները: «Գերմանիա ժամանածների ընդհանուր թվաքանակը շատ ավելի մեծ է, կազմում է 1,1միլիոն մարդ: Նրանցից Սիրիայից ժամանածները կազմում են մոտավորապես 440.000-ը, և այստեղ խոսքն այն անձանց մասին է, որոնց ապաստանի հայտերի մեծ մասը դեռևս չեն քննարկվել: Այսքանով հանդերձ այս թեման հանդիսանում է ոչ միայն զուտ գերմանական, այլև համաեվրոպական թեմա», - հավելեց նա՝ նշելով, որ խնդրին պետք է տալ համաեվրոպական լուծում՝ առաջին հերթին նպաստելով Սիրիայում իրավիճակի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ստեղծել է խնդիրներ նաև բաց սահմանների սկզբունքի կիրառման հարցում: Վերջին ժամանակահատվածում, ըստ դեսպանի, փակվել է փախստականների արևմտյան բալկանյան ճանապարհը, կամ էլ ավելի ճիշտ դժվարացել է փախստականների անցման հնարավորությունը: Գերմանիա ժամանող փախստականների քանակը զգալի չափով կրճատվել է: Եթե մենք դեկտեմբերին ունեցել ենք 127.000 փախստական, այս տարվա հունվարին այդ թիվը կազմել է 91.000, իսկ փետրվարին՝ 61.000 , բայց այդուհանդերձ այս թիվը զգալիորեն զիջում է անցած տարվա ցուցանիշներին», - նշեց դիվանագետը: Նրա խոսքով, միգրացիայի հետ կապված հիմնական խնդիրների բեռն այժմ ծանրացել է Հունաստանի վրա:

«Մեր գնահատականներով շուրջ 50.000  մարդ անօրինական հիմունքներով գտնվում է Հունաստանում, և նրանցից 12.000-ը մակեդոնա-հունական սահմանին: Մյուս կողմից նաև լիցքաթափվել է իրավիճակը Իտալիայի ուղղության վրա: Եթե անցյալ տարվա ընթացքում Միջերկրական ծովով Իտալիա են անցել կամ ժամանել 153.000 մարդ, ապա այս տարվա մարտի դրությամբ այդ մարդկանց թիվը կազմում է 10.000», - տեղեկացրեց Մաթիաս Քիսլերը՝ հավելելով, որ փախստականներին ապաստան տրամադրելու հարցը պայմանավորված է այն հանգամանքով՝ արդյոք այդ անձինք գալիս են քաղաքացիական պատերազմ ունեցող երկրներից կամ քաղաքական հետապնդումների են ենթարկվում:

Մարդիկ, ովքեր, դեսպանի խոսքով, բացառապես տնտեսական դրդապատճառներով են ժամանում Գերմանիա և ժամանում են ծագմամբ ապահով երկրներից, պետք է հաշվի առնեն, որ ինչ-որ ժամանակ անց նրանք կարող են արտաքսվել: Միգրացիոն հոսքերի կառավարաման և կրճատման ակնկալիքով Եվրամիությունը, նշում է դիվանագետը, համագործակցում է Թուրքիայի հետ, ում հետ պայմանավորվածությունների է հասել և վստահ է, որ Անկարան կկատարի իր վրա վերցրած պատրավորությունները:

Քննարկման մասնակից «Կարիտաս» միության Վիեննայի գրասենյակի Missing Link բաժնի ղեկավար, քաղաքագետ ու հրապարակախոս Մարի Կրոյցերը հավելեց, որ իրենց միությունն այժմ աշխատանք է տանում փախստականների վերաբերյալ Ավստրիայի բնակչության շրջանում տեղեկատվական իրազեկում իրականացնելու համար: «Մեր առաքելությունն այն է, որ փախստականների և ապաստան հայցողների հանդիպումներ կազմակերպենք ավստրիացիների հետ, և փորձենք ավելի շոշափելի ու ըմբռնելի դարձնել նրանց հիմնախնդիրները: Շատ կարևոր է, որ հասարակության մեջ լինի այն տարածքը, որտեղ մարդիկ կարողանան իրենց կոնֆլիկտների մասին խոսել և հաղթահարել դրանք համատեղ ջանքերով», - ասաց նա՝ հավելելով, որ այսօր «Կարիտասի» հոգածության տակ են գտնվում 35.000 փախստականներ:

Քննարկմանը մասնակից Վիեննայի համալսարանի դասախոս Թոմաս Շմիդինգերը, ով տարիներ շարունակ ուսումնասիրություններ է իրականացրել Սիրիայում, նշեց, որ փախստականների մեծ հոսքը Եվրոպա սկսվեց այդ մարդկանց տարածաշրջանի այլ երկրներում ապրելու հույսի կորստի և ՄԱԿ-ի տրամադրած հումանիտար օգնության կրճատման հետևանքով: Նա խոսքով, թեպետ Թուրքիան Եվրամիության համար անփոխարինելի գործընկեր է անօրինական միգրացիայի խնդրի կարգավորման հարցում, այնուամենայնիվ, ԵՄ-ն պետք է վերահսկի՝ արդյոք Անկարային տրամադրվող աջակցությունը հասնում է հասցեատիրոջը:

Անդրադառնալով միգրացիոն ճգնաժամի ֆոնին Եվրոպայում ահաբեկչության վտանգի աճին՝ փորձագետը նշեց, որ շատ եվրոպացիների մոտ առկա մտահոգությունը, որ փախստականների հետ ԵՄ են գալիս այնպիսի ջիհադիստական կամ ահաբեկչական շրջանակներից մարդիկ, իրատեսական չէ: «Իրականում իրավիճակը հակառակն է, քանի որ ահաբեկչությունները Եվրոպայում կատարվել են մարդիկ, որոնք Եվրոպայում են մեծացել եվ սիցիալազիցվել: Բացի այդ նաև կա այն իրողությունը, որ կան շատ երիտասարդներ Եվրոպայից ճանապարհ են բռնել դեպի Սիրիա և Իրաք՝ միանալու «Իսլամական պետություն» կոչվող կառույցի գործողություններին, կամ այլ ջիհադիստական կազմակերպություննորին, օրինակ՝ «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը:

Մաթիաս Քիսլերն էլ փաստեց, որ Փարիզում և Բրյուսելում տեղ ունեցած ահաբեկչություններից հետո չի կարելի բացառել նման հանցագործությունների իրագործում Գերմանիայում: «Այս խնդրի լուծման համար անհրաժեշտէ ջանքերի կենտրոնացում, վերահսկողության ուժեղացում: Մենք, իհարկե, չենք ցանկանում ստեղծել ոստիկանական պետություն, բայց խդրին պետք է լուծում տալ», - ասաց նա:

Թոմաս Շմիդինգերի խոսքով, Ավստրիան, Բելգիան և Դանիան առաջին տեղում են այն երկրների շարքում, որտեղից երիտասարդներ են միացել ջիհադիստական շարժումներին: «Նրանցից շատերը այդ շարժումների հետ կապ չունեցող եվրոպացիներ են, որոնք ծագում են կաթոլիկ, աթեիստ կամ բողոքական ընտանիքներից: Նրանք դավանափոխ են եղել՝ դառնալով մահմեդական: Իսկ Եվրոպայում ռասիստական հակամահմեդական շրջանակները օգտագործում են այս իրողությունները, որպեսզի հակամահմեդական տրամադրություններ տարածեն և ատելություն սերմանեն մահմեդականների նկատմամբ, ինչն էլ հենց ջուր է լցնում ջիհադիստների ջրաղացին, որոնք ասում են», - ասաց նա՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ թե մահմեդական և թե մյուս ուժերը Եվրոպայում զերծ կմնան այս միջդավանանքային պայքարի մեջ ներքաշվելուց, և ջանքեր կգործադրեն հաղթահարելու այն, որպեսզի խրախուսեն սոցիալական համերաշխությունը հասարակության մեջ անկախ դավանանքային պատկանելիությունից:

Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան դոկտոր պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանի խոսքով, տարիներ առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն առ այն, որ միգրանտներին ուղղված ինտեգրացման քաղաքականությունը ձախողվել է՝ չափազանց խիզախ խոստովանություն էր: Այն նաև այժմ Եվրոպայում ստեղծված իրավիճակի նախերգանքն էր:

«Բանն այն է, որ Եվրոպայի միգրանտններին ուղղված ինտեգրացիոն քաղաքականությունում առաջին պլան է մղված բազմամշակութային կոնցեպտը: Սակայն կան համամարդկային արժեքներ, որոնք մենք կիսում ենք անկախ դավանանքի, անկախ մեր ազգությունից: Շեշտը պետք է դնել միավորող արժեքների վրա: Մենք պետք է առաջին հերթին այդ ընդհանրությունները հաշվի առնենք, այնինչ ներկայիս քաքաղականությունը տանում էր նրան, որ ամեն մեկը իր մշակութային առանձնահատկությունները կարողանա պահպանել և զարգացնել: Իսկ սա պարարտ հող է ստեղծում առանձնացված հանրույթների ստեղծման համար», - երզափակեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր
Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ