Բյուջեի միջոցները պետական գնումներով մսխվում են. փորձագետներ
23.03.2016
12:00
Հայաստանի պետական գնումների համակարգը տնտեսության գրեթե հայելային արտացոլանքն է: Մենաշնորհների, բիզնեսի և քաղաքականության սերտաճման, կոռուպցիայի ազդեցությունը բավականին արտահայտիչ զգացվում է պետական գնումների համակարգում: Մեկ անձից և շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումները, որտեղ առկա են մեծ կոռուպցիոն ռիսկեր, այդ պատկերի արտացոլանքն է: Այս մասին «Մեդիա կենտրոնում» մարտի 23-ին կայացած «Պետական գնումների զարգացման միտումները 2015-ին» թեմայով մամլո ասուլիսին հայտարարեց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Արդեն 9-րդ տարի է Թրանսփարենսի Ինթերնեյշնլն իրականացնում է պետական գնումների համակարգի մոնիտորինգ, և հիմնական խնդիրը՝ մեկ անձից գնումների բարձր տեսակարար կշիռը, մնում է գրեթե անփոփոխ: Անցած տարվա 9 ամսվա տվայլներով՝ 170 մլրդ դրամի պետական կառավարման մարմինների (քաղաքային համայնքները չեն մտնում) գումների ծավալում մեկ անձից կատարած գնումները գումարային առումով կազմել են շուրջ 45%: Նույն ժամանակահատվածում, քանակական տվյալներով (ըստ գործարքների թվի) մեկ անձից կատարված գնումների ծավալը ընդհանուր համակարգում կազմել է 69%: Պետական կառավարման մարմինները շրջանակային համաձայանգրերով կատարավել է շուրջ 74 մլրդ դրամի գնումներ, որը գումարային ծավալով կազմում է ընդհանուր գնումների 45%-ը:

Մեկ անձից գնումների գործարքների քանակական տվյալներով Հայաստանը, ըստ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների քաղաքականության գծով փորձագետ Արտակ Մանուկյանի, բավականին մոտ է Բելառուսին և Ռուսաստանին, այդ երկրներում համապատասխանաբար 65% և 51% է: «Սակայն այստեղ կա մեծ բայց, եթե ՌԴ-ում ու Բելառուսում կա մեծ պետական սեփականություն, և այն ինչ-որ մի կերպ բացատրում է այդ թվի մեծութունը, ապա Հայաստանում նման խնդիր չկա: Ուղղակի իրաիճակը Հայաստանում պայմանավորված է շուկայի կենտրոնացվածությամբ և կոռուպցիոն ռիսկերով», - հավելեց նա՝ տեղեկացնելով, որ, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, մեկ անձից կատարավող գնումների գործարքների քանակն ամբողջ գնումների ծավալում չպետք է անցնի 10%-ը:

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը պետական գնումների ոլորտի իր ուսումնասիրություններում կենտրոնացել է այդ գործընթացի 3 բաղադրիչների վրա՝ մեկ անձից գնումներ, շրջանակային համաձայնագիր և բողոքարկման համակարգ: «Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ այդ բաղադրիչներում լուրջ են կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Վարուժան Հոկտանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ կազմակերպությունն առաջին անգամ հրապարակել է «Գնումների տեղեկագիր»:

Պետական գնումների գործընթացում, նշում է Արտակ Մանուկյանը, կա շուրջ մեկ միլիարդ դոլարի, ավելի կոնկրետ՝ 962 միլիոն դոլարի ծավալ: «Մեկ անձից կատարվող գնումների ինտեսիվությունը հատկապես մեծանում է, երբ մոտենում է չորրորդ եռամսյակը: Երբ տարի մոտենում է ավարտին: Բան այն է, որ պետական գնումներում կա հետևյալ տրամաբանությունը: Երբ դու պետության տրամադրած միջոցները չես ծախսում և դրա ժամանակը մոտենում է, այդ գումարները հետ են գնալու պետական բյուջե, և պատվիրատուները ձգտում են թեկուզ ինչ-որ մի բան գնել, թեկուզ դա պարունակում է կոռուպցիոն ռիսկեր», - ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ հենց այդ ժամանակահատվածում կատարվում են մեծ թվով գնումներ մեկ անձից, որը բացատրվում է ժամանակի սղությամբ և գնումների անհետաձգելությամբ ու հրատապությամբ:

Այնուհետևը փորձագետը օրինակների վրա ներկայացրեց ռիսկային գործորքները և կոնկրետ իրերի ձեռքբերման համար հատկացված գումարները:

«Օրինակ՝ անցյալ տարի ՀՀ ոստիկանությունը ձեռք է բերել 45 ալկոտեստեր, որոնց մեկ հատի գինը, ըստ պայմանագրի կազմել է 1միլիոն 98 հազար դրամ: Հատկանշական է, որ այդ ալկոտեստերի մատակարար «Լեգիոն 9» ՍՊԸ-ն ստեղծվել է 2015 մարտին ու եղել է միակ հայտ ներկայացնող ընկերությունը: Այն նաև գրանցվել է որպես շրջանակային համաձայնագրով կանաչապատման աշխատանք մատուցող: Այսինքն՝ մի հատ ունիվերսալ ընկերության հետ մենք գործ ունենք: Սա խոսում է առնվազն միջնորդավորված գնումների մասին: Քանի որ գրված է ալկոտեստեր ու նման գին, գուցե այն ոսկուց է: Եթե ոսկուց է, շատ հնարավոր է արժեքը 1 միլիոն 98 հազար դրամ կազմի, տեխնիկական բնութագիր չկա: Ես փորձեցի ուսումնասիրել, եւ պարզեցի, որ Ռուսաստանում մեկ հատ ալկոտեստերի գինը 4 հազարից մինչեւ 8 հազար ռուբլու սահմաններում է, մոտ 40 հազար դրամ», - ասաց Մանուկյանը:

Ասուլիսի ավարտին բանախոսները նշեցին, որ պետական գնումների համակարգի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առկա է բյուջեի միջոցների մսխման մեծ վտանգ: «Մեկ անձից կատարվող գնումներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որը կարող է հանգեցնել բյուջեի միջոցների մսխման: Իսկ սա կոռուպցիայի ամենասարսափելի տեսական է», - եզրափակեց Վարուժան Հոկտանյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ